Սննդի մեջ օգտագործվում է ծովակաղամբի չբացված տերևներով երիտասարդ տերևակոթը` տերևը նախոօրոք մաքրելուց, եփելուց և աղաջրում յուղով տապակելուց հետո։ Թարմ վիճակում ծովակաղմաբն օգտագործվում է որպես հակալնդախտային միջոց։ Բացի երիտասարդ տերևակոթերից, սննդի մեջ են օգտագործվում նաև երիտասարդ ծաղկաճյուղերը՝ մինչև ծաղկելը, որոնք աչքի են ընկնում նրբությամբ և համային հատկություններով։ Սննդի մեջ եփված և տապակած վիճակում օգտագործվում են բույսի արմատները, որոնք պարունակում են օսլա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 135)։