Թերեզինա
| Քաղաք | |||||
|---|---|---|---|---|---|
| Թերեզինա | |||||
| Teresina | |||||
| |||||
| 5°5′25″S 42°49′0″W / 5.09028°S 42.81667°W | |||||
| Երկիր | |||||
| Երկրամաս | Պիաուի | ||||
| Համայնք | Պիաուի | ||||
| Ղեկավար | Firmino Da Silveira Soares Filho (PSDB) | ||||
| Հիմնադրված է | 1852 թ. | ||||
| Մակերես | 1 391,981 կմ² | ||||
| ԲԾՄ | 101 մետր, 87±1 մետր | ||||
| Բնակչություն | 1 391,981 մարդ (2010) | ||||
| Խտություն | 584,94 մարդ/կմ² | ||||
| Ժամային գոտի | UTC-3 | ||||
| Հեռախոսային կոդ | 55-86-xxxxxxx | ||||
| Փոստային ինդեքս | 64000-160 | ||||
| Փոստային դասիչ | 64000-000 | ||||
| Կոդ | 2211001 | ||||
| Պաշտոնական կայք | teresina.pi.gov.br | ||||
|
| |||||

Թերեզինա (պորտ.՝ Teresina), քաղաք Բրազիլիայում, Պիաուի նահանգի մայրաքաղաքը։ Մտնում է Պիաուի նահանգի հյուսիսկենտրոնական մասի տարածքի մեջ։ Սա հյուսիս-արևելյան նահանգի միակ մայրաքաղաքն է։ Քաղաքի կենտրոնական մասը գտնվում է Պարնաիբա (պորտ.՝ Parnaíba) և Պոտի (պորտ.՝ Poti) գետերի ջրկիցում, այդ պատճառով երբեմն այն անվանում են «Հյուսիսարևմտյան Միջագետք»։
2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում ապրում է 814 230 մարդ, ագլոմերացիայում՝ 996 հազար։ Տարածքը կազմում է 1 391,981 կմ²։ Բնակչության խտությունը՝ 584,94 մարդ/կմ² է։ Թերեզինայի շրջակա տարածքը հաճախ կոչվում է «Կայծակնային դաշտավայր» (պորտ.՝ Chapada do Corisco), քանի որ այս վայրը կայծակների քանակով աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը։ Քաղաքը հիմնադրվել է 1852 թվականի օգոստոսի 16-ին նահանգի նահանգապետ Ժոզե Սարավի կողմից(պորտ.՝ José Saraiva):
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թերեզինայի կլիման արևադարձային է, տարեկան տեղումների միջին քանակը 900մմ է։ Դեկտեմբեր-մայիս ամիսներին տեղումների քանակը գերակշռում է։ Թերեզինայում հունվար-մայիս ամիսները ավելի ցուրտ են, իսկ հոկտեմբերը և դեկտեմբերը՝ տաք։ Ամբողջ տարվա ընթացքում պահպանվում է բարձր խոնավություն։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի Համախառն ազգային արդյունքը 2005 թվականին կազմել է 5 245 724 000 ԱՄՆ դոլար[1]։
Նույն թվականին բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 6 650 ԱՄՆ դոլար[2]։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է[3] ՝
| Ընդհանուր բնակչություն | 814 230 | |||
|---|---|---|---|---|
| Գյուղի բնակչություն | 46 673 | Գյուղի բնակչության տոկոսը, % | 5,73 | |
| Տղամարդիկ | 380 612 | Տղամարդկանց թիվը ըստ տոկոսային հարաբերակցությամբ, % | 46,75 | |
| Կանայք | 433 618 | Կանանց թիվը ըստ տոկոսային հարաբերակցությամբ, % | 53,25 | |
| Ընդհանուր բնակչություն, մարդ/կմ² | 584,94 | |||
| Նահանգի բնակչությունը Նահանգի բնակչությունը ըստ տոկոսային հարաբերակցությամբ | 26,11 | |||
Ըստ 2016 թվականի տվյալների` համայնքի բնակչությունը կազմում է 844245 մարդ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GDP (PDF) (Portuguese). Teresina, Brazil: IBGE. 2005. ISBN 85-240-3919-1. Վերցված է 2007 թ․ հուլիսի 18-ին.
{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ per capita income (PDF) (Portuguese). Teresina, Brazil: IBGE. 2005. ISBN 85-240-3919-1. Վերցված է 2007 թ․ հուլիսի 18-ին.
{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Население и валовой внутренний продукт» (պորտուգալերեն). Бразильский институт географии и статистики. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերեզինա» հոդվածին։ |
| ||||||||||

