Թերեզա Ժամհարյան-Լաչինի
Թերեզա Ժամհարյան-Լաչինի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 20, 1964 (59 տարեկան) |
Կրթություն | Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Թերեզա Սուրիկի Ժամհարյան-Լաչինի (հունիսի 20, 1964), հայկական թատրոնի ու կինոյի դերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թերեզա Ժամհարյան-Լաչինին ծնվել է 1964 թվականի հունիսի 20-ին։ Սովորել է երաժշտական դպրոցում։ Ավարտել է Վրաստանի Շ․ Ռուսթավելու անվան պետական թատերական ինստիտուտը[1]։
Աշխատել է Թբիլիսիի Պ․ Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնում։ 2016 թվականից՝ Մոսկվայի «Գավիթ» թատրոնի դերասանուհի[1]։
Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հեղինակ | Ներկայացում | Դեր | Ռեժիսոր |
---|---|---|---|---|
1988 | Ալեքսանդր Ցագարելի | Օյինբազը | Մաշիկո | Ե․ Կիպշիձե |
1989 | Ալեքսանդր Ցագարելի | Օյինբազը | Սոֆի Պավլովնա Չինչարաձե | Ե․ Կիպշիձե |
1989 | Կ․ Բախուտաշվիլի | Հին դատարանում | Կեկելա | Ե․ Կիպշիձե |
1989 | Ալեքսանդր Շիրվանզադե | Պատվի համար | Ռոզալիա | Ռ․ Եղյան |
1989 | Մոլիեր | Երևակայական հիվանդը | Լուիզոն | Ռ․ Չալտիկյան |
1990 | Նոդար Դումբաձե | Кукарача | Անժելիկա | Մ․ Գրիգորյան |
1992 | Պերճ Զեյթունցյան | Ոտքի՛, դատարանն է գալիս | Թալեաթի կին | Մ․ Գրիգորյան |
1996 | Կլոդ Մոնիե | Բլեզ | Մարի Մադլեն Լեյաուանկ | Լ․ Ուզունյան |
1997 | Գաբրիել Սունդուկյան | Էլի մեկ զոհ | Նատո Բրիլիանտովա | Ռ․ Մանուկյան |
1997 | Կառլո Գոլդոնի | Պանդոկի տիրուհին | Միրանդոլինա | Լ․ Ուզունյան |
1997 | Հովհաննես Թումանյան | Չախ-Չախ թագավորը | Անթառամ | Մ․ Չուլակյան |
1997 | Հանս Կրենդելսբերգեր | Հրեշները | Մադամ | Ա․ Օհանջանյան |
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2017 | Վկաները | Միրա |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Тереза Жамгарян-Лачини». Кино-Театр.РУ. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.