Թերեզա Էլֆֆորսս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թերեզա Էլֆֆորսս
Thérèse Elfforss.jpg
Ծնվել էնոյեմբերի 30, 1823(1823-11-30)[1]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդ-նորվեգական միություն
Մահացել էապրիլի 16, 1905(1905-04-16)[1] (81 տարեկանում)
Մահվան վայրՍտոկհոլմ, Շվեդիա
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտությունդերասանուհի, բալետի պարող և theatre manager
Ամուսին(ներ)Lars Erik Elfforss?

Անտուանետտա Թերեզա Էլֆֆորսս (շվեդ.՝ Antoinette Thérèse Elfforss, ծննդյամբ՝ Էբերգ (շվեդ.՝ Öberg), նոյեմբերի 30, 1823(1823-11-30)[1], Ստոկհոլմ, Շվեդ-նորվեգական միություն - ապրիլի 16, 1905(1905-04-16)[1], Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ բեմական դերասանուհի և թատերական ղեկավար: 1869-1888 թվականներին ղեկավարել է Էլֆֆորսս շարժական թատերախումբը[2] [3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերեզա Էբերգը ծնվել է Ստոկհոլմում, գործարանի սեփականատեր Անդերս Էբերգի և Մարիա Էլիզաբեթ Կանստրյոմի ընտանիքում: 1837 թվականից եղել է Շվեդիայի Թագավորական բալետի դպրոցի, իսկ 1839 թվականից՝ Դրամատիկական դերասանական դպրոցի (շվեդ.՝ Dramatens elevskola) աշակերտուհի[4]:

1837-1842 թվականներին Թերեզան ակտիվորեն աշխատել է Թագավորական դրամատիկական թատրոնում, 1842-1846 թվականներին խաղացել է Նոր թատրոնում (շվեդ.՝ Nya teatern): 1847 թվականին ամուսնացել է դերասան Լարս Էրիկ Էլֆֆորսսի (1817-1869)՝ իր նորաստեղծ թատերախմբի ղեկավարի հետ: Այնուհետև նա հանդես է եկել Թերեզա Էլֆֆորսս կեղծանունով: Թերեզան Էլֆֆորսս թափառական թատերախմբի դերասանուհի էր, իսկ 1886-1888 թվականներին եղել է նրա տնօրենը: Նա թատրոնի թատերախմբի ղեկավարությունը ստանձնեց ամուսնու հիվանդության ժամանակ և պաշտոնապես նրա մահից հետո՝ 1869 թվականից[2][5]:

Որպես դերասանուհի՝ Թերեզա Էլֆֆորսսը սկսեց պարզամիտ աղջկա և հերոսուհիների դերերով, այնուհետև անցավ դեպի նեոռեալիստական շարժման ժամանակակից սկանդինավյան և արտասահմանյան պիեսների կերպարներին: Ըստ մի քննադատի՝ «Նրա կատարումները առանձնանում էին մեծ ոգևորությամբ, փոքրիկ մանրուքներով, աշխույժ կյանքի ուժով»[6], և ի նշան իր տաղանդի, նրան տրվեց «Էլիսա Հվասսերը գյուղական միջավայրից» մականունը[6]՝ ի պատիվ Թագավորական դրամատիկական թատրոնի հանրահայտ դերասանուհու, ով այդ ժամանակ համարվում էր Շվեդիայի մեծագույն դերասանուհին[7]:

Թերեզա Էլֆֆորսսը իր կարիերայի ընթացքում մեծ հարգանք էր վայելում, հատկապես որպես թատրոնի ռեժիսոր.

Aquote1.png Տիկին Էլֆֆորսսը 19-րդ դարի Շվեդիայի ամենահայտնի կին ռեժիսորն էր, իսկ «Էլֆֆորսս» թատերախումբը համարվում էր երկրի լավագույն շրջիկ թատրոնը 1870-1880-ականների ընթացքում: Նրա խաղացանկը, ինչպես նաև դերասանական խաղը գտնվում էին ամենաբարձր մակարդակի վրա, իսկ ռեժիսորը խորապես հարգված և սիրված էր իր գերազանց անձնական առաքինությունների համար: Ինչ վերաբերում է հարցի ֆինանսական կողմին, ապա տիկին Էլֆֆորսսն, ամենայն հավանականությամբ, բացառություն էր շրջիկ թատրոնի բոլոր ռեժիսորների շրջանում: Նա պատկանում էր նրանցից շատ քչերին, ովքեր կարող էին իրենց մահից հետո թողնել ոչ մեծ կարողություն[6]: Aquote2.png


Որպես ռեժիսոր՝ նա կենտրոնացավ Ֆ. Ա. Դալգրենի, Կ. Աքսել Անրեպի, Եմիլի Լունդբերգի, ինչպես նաև Լորենց Դիտրիխսոնի, Բյոռնստեռնե Բյոռնսոնի և Հենրիկ Իբսենի պիեսների վրա[6]: Այնուամենայնիվ, նրա ամենամեծ ֆինանսական հաջողությունը Ժյուլ Վեռնի «Աշխարհի շուրջը 80 օրում» պիեսի բեմադրությունն էր, նա հետագայում բեմադրեց ավելի փոքր օպերետներ, քանի որ 1870-1880-ական թվականներին Էլֆֆորսս թատերախմբի ծաղկման շրջանում օպերետների մասսայականությունն այնքան մեծ էր, որ ռեժիսոր Էլֆֆորսսը չկարողացավ անտեսել դրանք[6][8][9] [10]:

Նրա թատերախումբը հաջողությամբ ելույթներ ունեցավ Ստոկհոլմի Յուրգարդստետերնի թատրոնում, ինչպես նաև 1869, 1870, 1874, 1877 և 1878 թվականներին շրջեց Ֆինլանդիայում[11]:

1888 թվականին Էլֆֆորսսը թատերախմբի ղեկավարությունը փոխանցեց Ավգուստ Լինդբերգին (1846-1916), որից հետո նա փոխեց իր անունը Լինդբերգի թատերախումբ: Էլֆֆորսսը շարունակում էր ելույթ ունենալ Լինդբերգի թատերախմբում մինչև 1893 թվականը: 1890-1893 թվականների ընթացքում Լինդբերգի թատերախումբն աշխատում էր Գյոթեբորգի Ստորա թատրոնում: Երբ Լինդբերգի թատերախումբը լուծարվեց 1893 թվականին, նա իր որդու՝ Յուլիուս Էրիկ Էնգելբրեկտ Էլֆֆորսսի (1847-1925) հետ վերադարձավ Ստոկհոլմ, որտեղ էլ մահացավ 1905 թվականին[12]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Antoinetta Thérèse Elffors — 1917.
  2. 2,0 2,1 Nordensvan, Georg, Svensk teater och svenska skådespelare från Gustav III till våra dagar. Andra delen, 1842—1918, Bonnier, Stockholm, 1918
  3. N. E. Taube։ «Antoinetta Thérèse Elfforss»։ Svenskt biografiskt lexikon։ Վերցված է 28 марта 2019 
  4. «Therése Elfforss»։ IDUM, nr 49 (312)։ 8 декабря 1893։ Վերցված է 28 марта 2019 
  5. N. E. Taube։ «Lars Erik Elfforss»։ Svenskt biografiskt lexikon։ Վերցված է 28 марта 2019 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Antoinetta Thérèse Elfforss, urn: sbl:15962, Svenskt biografiskt lexikon (art av N. E. Taube.), hämtad 2018-06-18.
  7. Stig Torsslow։ «E C Elisa (Elise) Hwasser»։ Svenskt biografiskt lexikon։ Վերցված է 28 марта 2019 
  8. Sverker Ek։ «C Axel Anrep»։ Svenskt biografiskt lexikon։ Վերցված է 28 марта 2020 
  9. «Emilie Lundberg»։ The History of Nordic Women’s Literature։ Վերցված է 28 марта 2020 
  10. «Lorentz Dietrichson»։ Norsk biografisk leksikon։ Վերցված է 28 марта 2020 
  11. «Djurgårdsteatern»։ Hyperleap։ Վերցված է 28 марта 2020 
  12. «Lindberg, Johan August»։ Svenskt biografiskt handlexikon։ Վերցված է 28 марта 2020 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Österberg, Carin et al. (1990) Svenska kvinnor: föregångare, nyskapare (Lund: Signum) 91-87896-03-6
  • Nordensvan, Georg (1918) Svensk teater och svenska skådespelare från Gustav III till våra dagar. Andra delen, 1842—1918 (Stockholm: Bonnier)