Թերեզա Արազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թերեզա Արազյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էփետրվարի 22, 1921(1921-02-22)
Երևան, Հայկական ԽՍՀ
Մահացել է2011
Մասնագիտություներաժշտագետ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԱլեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և ՀՀ ԳԱԱ

Թերեզա Միքայելի Արազյան (փետրվարի 22, 1921(1921-02-22), Երևան, Հայկական ԽՍՀ - 2011), երաժշտագետ։ Արվեստագիտության թեկնածու (1955 թվականին)[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը (1937 թվականին), Երևանի պետական կոնսերվատորիայի պատմատեսության բաժինը (1944 թվականին, ղեկավար՝ Զավեն Վարդանյանի դասարան), Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ասպիրանտուրան (1953 թվականին, ղեկավար՝ Գևորգ Տիգրանով)։ Դասավանդել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի (1939–1940 թվականներին) և Չայկովսկու անվան (1941–1943 թվականներին) երաժշտական դպրոցներում, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (1943–1961 թվականներին), 1948 թվականից՝ Երևանի պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1995 թվականից)։

Հեղինակ է «Էդվարդ Միրզոյան» (1963 թվականին), «Խաչատուր Ավետիսյան. կյանքն ու գործունեությունը» (1973 թվականին)[3], «Գրիգոր Հախինյան. կոմպոզիտորի մասին» (1974 թվականին)[4], «Արամ Սաթունց» (1971 թվականին)[5][6] գրքերի, կազմել է «Ուրախ ձայներ» (1979 թվականին) ժողովածուները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Аразян, Тереза Михайловна | Кто такой Аразян, Тереза Михайловна?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
  2. «Аразян Тереза Михайловна - Биография». www.biografija.ru. Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
  3. Արազյան, Թերեզա Միքայելի (1973). Մակարյան, Է Ա (ed.). Խաչատուր Ավետիսյան։ Կյանքն ու գործունեությունը. Սովետահայ կոմպոզիտորներ. Երևան: Հայաստան.
  4. Արազյան, Թերեզա Միքայելի (1974). Մակարյան, Է Ա (ed.). Գրիգոր Հախինյան։ Կոմպոզիտորի մասին. Երևան: Հայաստան. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
  5. «Որոնման արդյունքներ 'au:"Արազյան, Թերեզա Միքայելի"' համար  › ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան քարտարան». opac.flib.sci.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
  6. Արազյան, Թերեզա Միքայելի (1971). Արամ Սաթունց։ (Հանձնարար. աշխատանք ընթերցողների գեղագիտ. դաստիարակ. ղեկավարողներին). Ա. հ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։