Թեոֆիլիս Տիլվիտիս
Թեոֆիլիս Տիլվիտիս | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 15 (28), 1904 կամ հունվարի 15, 1904[1] |
| Ծննդավայր | Gaidžiai, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Վախճանվել է | մայիսի 5, 1969[2] (65 տարեկան) |
| Վախճանի վայր | Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
| Գերեզման | Անտակալնիսի գերեզմանատուն |
| Մասնագիտություն | թարգմանիչ, բանաստեղծ և գրող |
| Լեզու | լիտվերեն |
| Քաղաքացիություն | |
| Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
| Պարգևներ | |
Թեոֆիլիս Տիլվիտիս (լիտ.՝ Teofilis Tilvytis, հունվարի 15 (28), 1904 կամ հունվարի 15, 1904[1], Gaidžiai, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 5, 1969[2], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), լիտվացի սովետական բանաստեղծ։ Լիտվայի ԽՍՀ ժողովրդական բանաստեղծ (1954)։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։ 1933-1940 թվականներին «Կունտապլիս» («Kuntaplis») երգիծական շաբաթաթերթի խմբագիր։ «Երեք գրենադեր» (1926) գրական պարոդիաների ժողովածուն ուղղված էր սիմվոլիստների և ռոմանտիկների դեմ։ «Մաճկալներ» (1930—1947) պոեմում գրոտեսկային պլանով տրված է Լիտվայի պատմության ժամանակագրությունը։ «Ճանապարհորդություն սեղանի շուրջը» (1936) վեպում Տիլվիտիսը ծաղրել է աստիճանավորների կենցաղը։ Սովետական շրջանում հիմնականում գրել է քնարական բանաստեղծություններ և էպիկական պոեմներ։ Հրատարակվել են նրա «Բալթիկայի քամին» (1948), «Սոնետներ երջանկության մասին» (1951), «Հայրենիքի դաշտերում» (1953) բանաստեղծական ժողովածուները, «Ուսնինե» (1949, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1951), «Երգ կյանքի գնով» (1962) պոեմները։ Հեղինակ է նաև «Տուն իմ հարազատ» (1958) և «Ավաղ, պատահում է» (1964) երգիծական ժողովածուների։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Library of Congress Authorities — Library of Congress.
- 1 2 3 4 Тильвитис Теофилис // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոֆիլիս Տիլվիտիս» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 6)։ |
- Հունվարի 28 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Հունվարի 15 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մայիսի 5 մահեր
- 1969 մահեր
- Վիլնյուս քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Լիտվացի բանաստեղծներ
- Խորհրդային գրողներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Լիտվացի թարգմանիչներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով