Թեղի տերևառատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեղի տերևառատ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Եղինջածաղկավորներ
Ընտանիք Թեղազգիներ
Ցեղ Թեղի
Տեսակ Թեղի տերևառատ
Լատիներեն անվանում
Ulmaceae foliacea Gilib


Թեղի տերևառատ (լատին․՝ Ulmaceae foliacea Gilib), եղինջածաղկավորների կարգի, թեղազգիների ընտանիքի լայնասաղարթ ծառ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հզոր, լայնասաղարթ ծառ է՝ մինչև 30 մ բարձրությամբ և 1,5 մ բնի տրամագծով, վրանաձև կամ լայն գլանաձև սաղարթով։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը գորշ է, ճաքճքված։ Տերևներն ամուր են, մինչև 12 սմ երկարությամբ և 7 սմ լայնությամբ, հակառակ-ձվաձև կամ գրեթե շեղանկյուն, անհավասար, կլորավուն հիմքով, կրկնակի ատամնաեզր։ Ծաղիկներն աննշան են, մանր, շիկակարմրավուն։ Ծաղկում է մարտ-ապրիլին։ Թևապտուղը հակառակ-ձվաձև է, 1,5-2,0 սմ երկարությամբ։ Հասունանում է մայիսի վերջերին։ Ապրում է մինչև 300 տարի։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Միջին և Ատլանտյան Եվրոպայում, Հայաստանի եվրոպական մասի հարավում, Միջերկրական ծովի ափերին, Բալկանյան թերակղզում, Փոքր Ասիայում, Հայաստանի սահմաններում հանդիպում է հյուսիսարևելյան շրջաններում, Ապարանում, Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, ծովի մակերևույթից մինչև 1000-1600 մ բարձրության վրա, գետահովտային անտառներում, անտառների եզրերին։

Բնական պահանջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուս թեղիների համեմատությամբ ավելի չորադիմացկուն է, ջերմասեր, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Լուսասեր է։ Մեր հանրապետության պայմաններում անհիշելի վաղ ժամանակներից օգտագործվում է կանաչապատման և անտառապատման բնագավառում։ Թեղու այս տեսակը ևս խիստ զգայուն է հոլանդական հիվանդության նկատմամբ և արագորեն ոչնչանում է, հատկապես ծեր տարիքում։ Բազմանում է սերմերով, արմատային մացառներով։ Աղակալած և չոր հողերում դանդաղ է աճում։ Արմատային համակարգը լավ է զարգացած, ունի առանցքային, խոր գնացող կենտրոնական արմատ։ Ապրում է մինչև 300 տարի։ Պտղաբերում է 8-10 տարեկանից։

Կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայնորեն է օգտագործվում դաշտապաշտպան անտառաշերտերում և կանաչապատման բնագավառում։ Ունի բազմաթիվ պարտիզային ձևեր։ Էկոլոգիական խումբը՝ X: Մշակության հավանական շրջանները՝ 3, 7-10, 12-13, 17-21, 22-28[1]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 146։