Թեղի գետնամերձ
Թեղի գետնամերձ | |
Թեղի գետնամերձ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Թեղազգիներ (Ulmaceae) |
Ցեղ | Թեղի (Ulmus) |
Տեսակ | Թեղի գետնամերձ (U. pumilla) |
Միջազգային անվանում | |
Ulmus pumilla | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Թեղի գետնամերձ (լատին․՝ Ulmus pumila), եղինջածաղկավորների կարգի, թեղազգիների ընտանիքի ծառ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծառ է՝ մինչև 16 մ բարձրությամբ և 80 սմ բնի տրամագծով։ Սաղարթը վրանաձև է։ Որոշ դեպքերում թփանման տեսք է ունենում։ Բնի վրայի կեղևը մուգ մոխրավուն է, խոր ճեղքերով ծածկված, ընձյուղների վրա դեղնավուն, ավելի ուշ՝ դեղնամոխրավուն։ Բողբոջները բութ են, ձվաձև, 3-5 մմ երկարությամբ։ Տերևակիցները լայն են, համարյա սրտանման հիմքով։ Տերևները կաշվեկերպ են, մանր, 3-7 սմ երկարությամբ, էլիպսանշտարաձև, սրածայր, եզրերում կրկնակի սղոցաեզր, գրեթե հավասարակողմ հիմքով, վերևի կողմից փափուկ, մերկ, 2-4 մմ երկարությամբ կոթուններով։ Ծաղիկներն ունեն աննշան, 1 մմ երկարությամբ կոթուններ, փոշանոթները մանուշակագույն են։ Տերևները բացվում են ծաղկումից հետո։ Թևապտուղները լայն-էլիպսաձև են կամ գրեթե կլոր, 1,5-2 սմ երկարությամբ։ Ընկուզիկը գտնվում է կենտրոնում։ Ծաղկում է փետրվար-ապրիլ ամիսներին, պտղաբերում է ապրիլ-մայիսին։ Բազմանում է սերմերով, արմատային մացառներ չի տալիս։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Արևմտյան Սիբիրում (Անդրբայկալ), Հեռավոր Արևելքում, Չինաստանում, Ճապոնիայում, Կորեայում, Մոնղոլական ժողովրդական հանրապետության հյուսիսում, որտեղ աճում է գետահովիտներում, քարքարոտ վայրերում։ Հայաստանի պայմաններում հաջողությամբ է կլիմայավարժվել։ Ամեն տարի առատորեն պտղաբերում է, ընդ որում սերմերը աչքի են ընկնում բարձր ծլունակությամբ։
Կիրառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Արագ է աճում, լավ է տանում խուզումը, լայնորեն է օգտագործվում ինչպես կանաչապատման, այնպես էլ անտառապատման բնագավառում։ Լուսասեր է, երաշտադիմացկուն, լավ է աճում նույնիսկ աղակալած հողերում։ Պիտանի է հատկապես Արարատյան դաշտի և ցածրադիր գոտու այլ շրջանների համար։ Էկոլոգիական խումբը XI: Մշակության հավանական շրջանները 1 —32[1]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 151։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեղի գետնամերձ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեղի գետնամերձ» հոդվածին։ |
|