Թեղի էլիպսաձև
| Թեղի էլիպսաձև | |
Թեղի էլիպսաձև | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
| Ընտանիք | Թեղազգիներ (Ulmaceae) |
| Ցեղ | Թեղի (Ulmus) |
| Տեսակ | Թեղի էլիպսաձև (U. glabra) |
| Միջազգային անվանում | |
| Ulmus glabra | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Տվյալների անբավարարություն Տաքսոնի տարածվածությունը | |
Թեղի էլիպսաձև (լատիներեն՝ Ulmus elliptica), թեղազգիների ընտանիքի, թեղի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոշոր ծառ է մինչև 40 մ բարձրությամբ և 1-1,5 մ բնի տրամագծով։ Սաղարթը լայն-գլանաձև է։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մոխրավուն կամ կարմրագորշավուն է։ Տերևներն էլիպսաձև են, սղոցաեզր, մինչև 15 սմ երկարությամբ։ Ծաղիկներն աննշան են, մանր, կանաչավուն։ Թևապտուղները հակառակ-ձվաձև են, էլիպսաձև կամ կլորավուն, 3 սմ երկարությամբ, կենտրոնում գտնվող ընկուզիկով։ Ծաղկում է ապրիլին, պտուղները հասունանում են մայիսին, այդ ժամանակաշրջանը համընկնում է գարնան ավարտին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնական պայմաններում հանդիպում է Կովկասում, Եվրոպայի արևմուտքում։ Հայաստանի շրջաններում, Ապարանում, Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, Վայքում, Զանգեզուրում, Մեղրիում, Սևանի ավազանում։ Հանդիպում է միջին և վերին լեռնային գոտիներում, կաղնաբոխային և հաճարի անտառներում, ծովի մակերևույթից 1300-2100 մ բարձրության վրա։ Համարվում է տիպիկ բարձրլեռնային ծառատեսակ։ Չնայած այդ հանգամանքին, մեծ հաջողությամբ է աճում նաև մեր հանրապետության ցածրադիր գոտու պայմաններում։ Լուսասեր է, պահանջկոտ հողի բերրիության նկատմամբ, խոնավասեր է, բավականին ցրտադիմացկուն։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ծառատեսակը հաճախ է վարակվում հոլանդական հիվանդությամբ, որը կործանարար է թեղիների համար[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 152։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեղի էլիպսաձև» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեղի էլիպսաձև» հոդվածին։ |
| ||||||||||||||