Թելուկ սպիտակ
Արտաքին տեսք
| Թելուկ սպիտակ | |
Թելուկ սպիտակ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
| Ընտանիք | Հավակատարազգիներ (Amaranthaceae) |
| Ենթաընտանիք | Թելուկայիններ (Chenopodioideae) |
| Տրիբա | Atripliceae |
| Ցեղ | Թելուկ (Chenopodium) |
| Տեսակ | Թելուկ սպիտակ (C. album) |
| Միջազգային անվանում | |
| Chenopodium album | |
| Տարածվածություն | |
Տաքսոնի տարածվածությունը | |
Թելուկ սպիտակ (լատին․՝ Chenopodium album), պատկանում է թելուկազգիների ընտանիքին։ Լավ զարգացած է, ունի խիտ արմատներ։ Ցողունը կլոր է, կանաչ, ուղղաձիգ գծերով։ Գլխավոր ցողունը հաստ է և բարձրությունը հասնում է մեկ մետրի։ Տերևները խմբերով են։ Ընդհանուր բույսը պատված է ալրանման փառով, որը բույսին տալիս է սպիտակավուն երանգ։
Սերմերը մանր են, կլոր, երկու կողմից տափակած, գորշ գույնի։ Սերմապատյանն ամուր է և ծլունակությունը կարող է պահպանել երկար ժամանակ։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնականում տարածված է Ասիայի, Աֆրիկայի, Եվրոպայի նպաստավոր կլիմա ունեցով գոտիներում։ Օգտագործվում է նաև որպես անասնակեր։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռ․ Ս․ Կարապետյան, Երևան, 1980 — 143 էջ։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թելուկ սպիտակ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թելուկ սպիտակ» հոդվածին։ |
| ||||||||||