Թեթևաբարո պապիկը
«Թեթևաբարո պապիկը» (անգլ.՝ Dirty Grandpa — Կեղտոտ պապիկը), 2016 թվականի ամերիկական կատակերգություն, նկարահանած Դեն Մազերի կողմից հիմնվելով Ջոն Ֆիլիպսի սցենարի վրա։ Ֆիլմում նկարահանվել են Ռոբերտ Դե Նիրոն, Զաք Էֆրոնը, Զոյ Դոյչը և Օբրի Պլազան։
Նկարահանումները սկսվել են 2015 թվականի հունվարի 5-ին Ատլանտայում։ Ֆիլմը խոշոր վարձույթում թողարկվել է 2016 թվականի հունվարի 22-ին։
Կինոնկարը «Ոսկե ազնվամորի» փառատոնի ժամանակ արժանացել է մի շարք հակամրցանակների, դառնալով առաջնորդներից մեկը։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեյսոնը, համակերպվող ճշմարիտ տղա է, ով իր հարսանիքի նախօրյակին ստիպված էր հաճելի ճամփորդություն կատարել դեպի ծովափ իր ծեր պապիկի հետ, ով թոշակի անցած թեթևաբարո գնդապետ էր, բուռն ֆանտազիայով և մեծ կարիքների պահանջանքներով… Եվ, երևի թե, պապական արձակուրդները կփոխեն իր կյանքը ամբողջությամբ։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Ռոբերտ Դե Նիրո | Դիկ Քելլի |
Զաք Էֆրոն | Ջեյսոն Քելլի |
Զոյ Դոյչ | Շադիա |
Օբրի Պլազա | Լենոր |
Դերմոտ Մալրունի | Դևիդ Քելլի |
Ջուլիաննա Հաֆ | Մերեդիտ Գոլդշտեյն |
Ադամ Պալլի | Նիկ |
Ջեյսոն Մանձուկաս | Պեմ |
Ջեյք Պիկինգ | Կոդի |
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբնապես ֆիլմի պրեմիերան նշանակվել էր 2015 թվականի Սուրբ Ծննդյան օրը, սակայն հետագայում հետաձգվեց և նշանակվեց 2016 թվականի օգոստոսի 16-ին[10][11]։ Ավելի ուշ ֆիլմը նախատեսվում էր թողարկել 2016 թվականի փետրվարի 26-ին[12]։
Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հոկտեմբերի 29-ին Lionsgate-ը թողարկեց ֆիլմի առաջին պաստառը և թրեյլերը[13]։ Առաջին պաստառը Մայք Նիկոլսի «Շրջանավարտ» ֆիլմի պաստառի կրկնօրինակն էր։
Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դրամական շահույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Թեթևաբարո պապիկը» թողարկվել է 2016 թվականի հունվարի 22-ին Հյուսիսային Ամերիկայում «5-րդ ալիք» ֆիլմի հետ միասին։ Վերլուծությունների արդյունքում, շահույթները առաջին շաբաթում եղել են մոտավորապես 10-13 մլն $ 2912 կինոթատրոններում[14]։ Առաջին օրվա շահույթները կազմել են ավելի քան $600,000[15][16]:
Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Թեթևաբարո պապիկը» կինոքննադատների կողմից բացասական արձագանքների է արժանացել։ Rotten Tomatoes կայքում իր «մաքուր» վարկանիշը կազմել է 8 %, 10 միավորից հավաքելով միջինը 2,5 միավոր, 51 արձագանքների արդյունքում[17]։ Metacritic-ը, որը գնահատականներ տալիս է հիմնականում միջին թվաբանական կշռով, ֆիլմին տվել է 100-ից 18 միավոր հիմնվելով 17 արձագանքների վրա[18]։ CinemaScore կայքի տվյալներով, հանդիսատեսը ֆիլմին տվել է «B» գնահատականը, «A+»-ից մինչև «F» մասշտաբով[16]։
Պարգևներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Պարգև | Կատեգորիա | Նոմինացիա | Արդյունք |
---|---|---|---|---|
2017 | «Ոսկե ազնվամորի» | Վատագույն ֆիլմ | Նոմինացիա | |
Վատագույն սցենար | Ջոն Ֆիլիպս | |||
Վատագույն տղամարդու դեր | Ռոբերտ Դե Նիրո | |||
Վատագույն կնոջ դերը երկրորդ պլանում | Ջուլիաննա Հաֆ | |||
Օբրի Պլազա |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.imdb.com/title/tt1860213/
- ↑ http://www.mafab.hu/movies/dirty-grandpa-189130.html
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.bbfc.co.uk/releases/dirty-grandpa-film
- ↑ 4,0 4,1 http://www.imdb.com/title/tt1860213/fullcredits?ref_=tt_ov_st_sm
- ↑ 5,0 5,1 http://www.metacritic.com/movie/dirty-grandpa
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 6,9 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 7,22 7,23 7,24 7,25 7,26 7,27 7,28 7,29 7,30 7,31 7,32 7,33 7,34 7,35 Internet Movie Database — 1990.
- ↑ «DIRTY GRANDPA (15)»։ British Board of Film Classification։ 4 Декабря, 2015։ Վերցված է 4 Декабря, 2015
- ↑ «Dirty Grandpa (2016)»։ Box Office Mojo։ Վերցված է 23 Января, 2016
- ↑ Blake Emily (սեպտեմբերի 9, 2014)։ «'Now You See Me 2' and 'Dirty Grandpa' get release dates»։ Entertainment Weekly։ Վերցված է 11 Декабря, 2014
- ↑ Yamato Jen (9 Декабря, 2014)։ «Zoey Deutch Joins Zac Efron, Robert De Niro In ‘Dirty Grandpa’»։ Deadline։ Վերցված է 15 Июля, 2015
- ↑ Busch Anita (3 Августа, 2015)։ «‘Criminal’, ‘Dirty Grandpa’ & ‘Mechanic: Resurrection’ Get New Release Dates»։ deadline.com։ Վերցված է 4 Августа, 2015
- ↑ Bryant Jacob (29 Октября, 2015)։ «Watch: Zac Efron, Robert De Niro Go on Spring Break in ‘Dirty Grandpa’ Trailer»։ Variety։ Վերցված է հոկտեմբերի 29, 2015
- ↑ «'Revenant' Hunts #1 Amid Newcomers, '5th Wave', 'The Boy' and 'Dirty Grandpa'»։ boxofficemojo.com
- ↑ «Box Office Thursday Late Nights: ‘Dirty Grandpa’ Knocks In $660K, ‘The Fifth Wave’ Crashes In With $475K»։ deadline.com
- ↑ 16,0 16,1 «‘The Revenant’ No. 1, ‘Ride Along’ Skids On Ice»։ deadline.com
- ↑ «Dirty Grandpa (2016)»։ Rotten Tomatoes։ Վերցված է 23 Января, 2016
- ↑ «Dirty Grandpa reviews»։ Metacritic։ Վերցված է 22 Января, 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|