Թեգըկկի (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Թեգըկկի (ֆիլմ)
կորեերեն՝ 태극기 휘날리며
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրռազմական ֆիլմ[1][2] և դրամա[1][2]
ԹեմաԿորեական պատերազմ
ՀիմքԿորեական պատերազմ
Թվական2004
ՊրեմիերաՓետրվարի 6, 2004
Լեզուկորեերեն
ՌեժիսորԿանգ Ջե Գյու
ՊրոդյուսերԻ Հանա
Սցենարի հեղինակԿան Ջեգյու
ԴերակատարներՋանգ Դոնգ Գոն, Վոն Բին և Չհոի Մին Սիկ
ՕպերատորՀոնգ Կյունգ Փյո
ԵրաժշտությունԻ Դոնգ Ջուն
ՄոնտաժՓակ Գոգ Ջի
Պատմվածքի վայրԿորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն
Նկարահանման վայրՍեուլ և Հարավային Կորեա
ԿինոընկերությունShowbox Corporation
Տևողություն148 րոպե
Պաշտոնական կայքէջ

Թեգըկկի. պատերազմյա եղբայրություն (կորեերեն՝ 태극기) հաջող ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Կանգ Ջե Գյուն 2004 թվականին, և միայն Կորեայում այն դիտել է 11,74 միլիոն հեռուստադիտող, ընդհանուր դիտողների թիվը 10 միլիոնից ավելի է։ Ջանգ Դոնգ Գոնը և Վոն Բբինը խաղացել են Լի Ջին Թէի և Լի Ջին Սոկի դերերը, որոնք հայտնվել էին պատերազմի հորձանուտում, Լի Ըն Ջուն Ջին Թէի հարսնացուն էր, նաև Կիմ Սու Րոն, Կիմ Ջե Ջունգը, երգիչ Չո Սոնգ Մոն և այլք ֆիլմում նկարահանվեցին որպես կամեո։ Մասնավորապես, Կիմ Սու Րոն շատ կարևոր դեր է խաղացել աշխատանքի մեջ, և ասում են, ամենադաժան կերպարն է, որը նա երբևէ խաղացել է։ Քննադատություններ կան, որ ֆիլմը «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմի կորեական տարբերակն է։ Չնայած քննադատությաններին, որ սյուժեի զարգացումը անիրական է և այլն, ի տարբերություն պատերազմական այլ ֆիլմերի, որոնք պարունակում են միայն դիտարժան մարտական տեսարաններ, այն ցույց է տալիս, թե որքան սարսափելի է մարդկային կյանքը ոչնչացվում պատերազմի արդյունքում և լայնորեն գովվում է սյուժեի առումով շատ իրատես լինելու համար, և, որ այն կրկին անգամ ցույց է տալիս կորեական ֆիլմերի պոտեսնցիալը։ 2004 թվականին այն թողարկվեց և ԱՄՆ-ում ներկայացվեց`«Եղբայրություն» վերնագրի ներքո։ Այն առաջադրվել էր «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեգըկկի է կոչվում Հարավային Կորեայի դրոշը

2003 թվական, հունիսի 25-ի պատերազմի վետերանների աճյունների պեղման վայր․ Երբ նրանք տեսան 12-րդ գնդի սերժանտ Լի Ջին Սոկի անունով շատրվան գրիչը, որն ասաց, նրանք զանգահարեցին նրա տուն, Այգում էտող Ջին Սոկը շտապ պատասխանում է հեռախոսազանգին, երբ նրա թոռնուհի Եվգենին ասաց, որ բանակից զանգ է ստացել։ Աշխատանքային խումբը հաստատեց, որ հեռախոսին պատասխանողը սերժանտ Լի Ջին Սոկն է, և ներողություն խնդրեց ՝ ասելով, որ սխալ է եղել ինքնությունը ստուգելիս, բայց նա հանկարծ հագնվեց և հեռացավ տնից։ Տանից դուրս գալուց առաջ նա հանեց հին ընտանեկան մի լուսանկար և պահարանի կողքին դրված կոկիկ կոշիկները և հիշեց անցյալը, 53 տարի առաջ, որը այդքան ժամանակ մոռացել էր։

1950 թվականի հունիսին Ջին Թեն, ով քրթնաջան աշխատում է իր ընտանիքի ապրուստը հոգալու համար, և Ջին Սոկը, ով քրտնաջան սովորում է Սեուլի ազգային համալսարան ընդունվելու համար, շատ մտերիմ եղբայրներ էին։ Իսկ նրանց մայրը, ով լապշայի խանութ ուներ Ջին Թեի հարսնացուն՝ Յոնգ Շինը, և իր կրտսեր քույրերն ու եղբայրները երջանիկ ապրում էին միասին մի փոքրիկ տանը։ Բայց խաղաղությունը սկսեց անհետանալ, երբ լուրեր էին շրջում, որ պատերազմ է։ Սեուլի փողոցները լի էին թերթերով, որտեղ ասվում էր, որ Հյուսիսային Կորեայի զորքերը անօրինական կերպով Հյուսիսային Կորեայից ներխուժում են կատարել 38-րդ զուգահեռով։ Ռազմական բեռնատարներ են շարժվում ռազմական ոստիկաններով, և արձակուրդ գնացած զինվորները շտապ վերադառնում էին։ Հասկանալով իրավիճակի լրջությունը՝ Ջին Սոկի ընտանիքը և հարևանները գիշերը հավաքել են իրենց իրերը հեռանալու համար, և Ջին Սոկի ընտանիքը որոշում է գնալ Գյոնգնամ, Միլյանգ, որտեղ գտնվում է նրա քեռու տունը։

Օր երկրորդ, վաղ առավոտ․ Ջին Թեն վազեց դեղատուն հիվանդ եղբոր համար դեղ գնելու, իսկ Ջին Սոկը վազեց դեպի կայարան՝ պարզելու Միրյանգ գնացող գնացքի մասին։ Սակայն մասնավոր գնացքները ամբողջությամբ դադարեցվել էին։ Ջին Սոկը սպասում էր իր եղբորը, ով իզուր էր գնացել դեղատուն։ Հանկարծ ռազմական բեռնատարները կանգ առան կայարանի դիմացի հրապարակում, և ռազմական ոստիկանության գլխարկներ կրող զինվորները իջան և 18-ից 30 տարեկան տղամարդկանց խնդրեցին առաջ գալ։ Խոսքերով դա ոչինչ էր թվում, բայց իրականում նրանք գաղտնի զորակոչում էին զինվորներին՝ պատերազմ գնալու համար։ Երբ ռազմական ոստիկանները հարցնում են Ջին Սոկին, թե նա քանի տարեկան է, Ջին Սոկը առանց մտածելու ասում է, որ տասնութ տարեկան է։ Նա հանգստացրեց մորը, Յոնգ Շինին և կրտսեր եղբայրներին, ովքեր ասում էին, որ նա չգնա, հետո հետևեց մյուս զինվորին և նստեց գնացքը, որը լի էր ուսանող զինվորներով։ Ջին Թեն, ով կարողացավ դեղատնից դեղ գնել, Յոնգ Շինից իմանում է, որ Ջին Սոկը հետևել է զինվորներին, ովքեր ընտրում էին միայն երիտասարդ տղաների, վազում է և մտնում գնացքի մեջ փորձելով գտնել Ջին Սոկին, երբ գտնում է Ջին Սոկին փորձում է իջնել գնացքից, սակայն գնացքի մուտքի դուռը այդ պահին արգելափակվում է ռազմական ոստիկանության կողմից։ Ջին Թեն, որը սկզբում քաղաքավարիորեն ասում է, որ սխալ գնացք է նստել, ի վերջո կռվի մեջ ընկավ և խնդիրներ առաջացրեց։ Ընթացքում նա բռունցքով հարվածեց գեներալին, բռնեց Ջին Սոկին և փորձեց իջնել գնացքից, բայց զինվորները կանգնեցրին նրանց։ Սակայն, զինվորների կողմից բռնվելուց հետո նրան նույնպես զորակոչեցին, իսկ մորն ու Յոնգ Շինին բաժանեցին իրարից։ Այդպիսով, երված զինվորները, ներառյալ երկու եղբայրները, անմիջապես ուղարկվում են առաջնագիծ՝ առանց պատրաստվելու , որտեղ երբ ասես թշնամիների էին հանդիպելու։

Ջին Թեն, ով տեսնում էր ռազմի դաշտի սարսափելի տեսարանները՝ արյունոտ մարմիններով, վիրավորներով և պատերազմի վախի պատճառով խուճապից տառապող զինվորներով, եղբորն ասաց, որ առաջին հերթին անվտանգությունն է։ Ջին Սոկը, որը ակզբում թաքնվում էր ավագ եղբոր թիկունքի ետևում, երբ պատերազմ էր լինում, աստիճանաբար դուրս է գալիս ջերմոցից և փորձում ինքնուրույն ուժեղ լինել՝ հարմարվելով իր ռազմական դառը կյանքին։ Մի օր գումարտակի հրամանատարը Ջին Թեին ասոոմ է, որ նա կարող է ազատել իր եղբորը, եթե ստանա «ոազմական վաստակի շքանշան»։ Այդ ժամանակից ի վեր, հենց մարտը սկսվում էր, նա միայն մեկ նպատակով էր կռվում, որը եղբորը ազատելն էր, առանց հայրենասիրության կամ հավատարմության։ Նա դարձել էր պատերազմի հերոս և բարձր կոչում ուներ, բայց հետզհետե դառնում էր սառնասիրտ մարդ՝ առանց արյան և արցունքի։

Վերնագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի վերնագիրը Հարավային Կորեայի դրոշի անվանումն է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաղ օվկիանոսի 50-րդ կինոփառատոնում Թեգըկկին արժանացավ «Լավագույն ֆիլմ» մրցանակին, իսկ Կանգ Ջե Գյուն ՝ «Լավագույն ռեժիսոր» մրցանակին[3]։ Grand Bell Awards 2004 մրցանակաբաշխության ժամանակ, որը Հարավային Կորեայում ֆիլմերի գլխավոր մրցանակաբաշխությունն էր, Թեգըկկին ստացավ երեք մրցանակ՝ գեղարվեստական ուղղության, կինեմատոգրաֆիայի և ձայնային էֆեկտների համար[4]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]