Չոի Մին Սիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չոի Մին Սիկ
կորեերեն՝ 최민식
Choi Min-sik.jpg
Ծնվել էմայիսի 30, 1962(1962-05-30) (57 տարեկան) կամ հունվարի 22, 1962(1962-01-22)[1] (57 տարեկան)
ԾննդավայրՍեուլ, Հարավային Կորեա
ԿրթությունԴոնգուկի համալսարան
ՔաղաքացիությունFlag of South Korea.svg Հարավային Կորեա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Չհոի Մին Սիկ (հանգըլ՝ 최민식, մայիսի 30, 1962(1962-05-30) կամ հունվարի 22, 1962(1962-01-22)[1], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնգ Կանգ Հոյի հետ մի շարքում, Չհոի Մին Սիկը համարվում է ամենահայտնի կորեացի դերասաններից մեկը ինչպես իր հայրենիքում, այնպես էլ հայրենիքի սահմաններից դուրս։ Չհոին սկսել է իր կարիերան որպես թատրոնի դերասան, որից հետո սկսել է նկարահանվել ֆիլմերում։ 1999 թվականին նկարահանվել է հյուսիսկորեացի գործակալի դեր՝ մեծ ճանաչում ձեռք բերած «Շիրի» ֆիլմում։

2000-ական թվականներին շարունակել է նկարահանվել տարբեր դերերում․ նա խաղացել է ավազակի դեր «Ֆայլան» ֆիլմում, իսկ հետո XIX դարի նկարիչի «Կրակի ստվերագծեր» ֆիլմում։ 2003 թվականին նա խաղացել է Օ Դե Սուի դերը՝ միջազգային ճանաչում ձեռք բերած «Օլդբոյ» ֆիլմում։

2006 թվականին Չհոի Մին Սիկը (և այլ կորեացի դերասաններ և ռեժիսորների հետ միասին) ներկայացրել է Սեուլը Կաննի կինոփառատոնում, հաշվի չառնել Հարավային Կորեայի որոշումը, ըստ որի ժամանակավոր նվազեցվում էր կորեական ֆիլմերի ցուցադրումների թույլտվությունը երկրում 146- ից դարձնելով 73 օր։

2008 թվականի նոյեմբերին, երբ Universal Studios կինոընկերությունը հաստատել է իր ցանկությունը նկարահանել «Օլդբոյ» ֆիլմի հոլիվուդյան տարբերակը, Չհոին խոստովանել է ֆրանսիացի լրագրողներին, որ նա հիասթափված է Հոլիվուդի քաղաքականությունից՝ ասիացի և եվրոպացի ռեժիսորների վրա ճնշում գործադրել, ԱՄՆ-ում արտասահմանյան ֆիլմերի կրկնօրինակները նկարահաննելու նպատակով։ 2010 թվականին Չհոին նկարահանվել է Կիմ ՋԻ Ունի «Ես հանդիպել եմ սատանայի» թրիլերում, խաղալով հանցագործ խելագարի դեր։[2].

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չհոի Մին Սիկ, հունիս 2012 թվական
  • Kuro Arirang (1989)
  • Our Twisted Hero (1992)
  • Սառան մեղավոր է (1993)
  • No. 3 (1997)
  • Լուռ ընտանիք (1998)
  • Շիրի (1999)
  • Ուրախ վերջաբան (1999)
  • Ֆայլան (2001)
  • Կրակի ստվերագծեր (2002)
  • Օլդբոյ (2003)
  • 38-րդ զուգահեռագիծ (2004) — կամեո
  • Գարուն (2004)
  • Աղաղակող բռունցք (2005)
  • Կարեկցություն տիկին Վրեժին (2005)
  • Հիմալայ, այնտեղ, որտեղ ապրում է քամին (2008)
  • Ես տեսել եմ սատանային (2010)
  • Leafie, A Hen into the Wild (2011)
  • Անանուն ավազակ (2012)
  • Նոր աշխարհ (2013)
  • Լյուսի (2014)
  • Պատերազմ Մյոն Ռյանի համար (2014)
  • Վագր (2015)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]