Թբիլիսիի հայկական եկեղեցիների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հայկական առաքելական, կաթոլիկ և այլ քրիստոնեական ճյուղերին պատկանող գործող, կիսավեր, ավերված և վրացականացված վանքերի և եկեղեցիների ցանկ։

Թբիլիսիի Հայ առաքելական վանքեր և եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու անվանումը Կառուցման թվականը Ներկա վիճակը
Բեթղեհեմի Սուրբ Աստուածածին Եկեղեցի 13-րդ դ. (1727 թ.) Վրացականացվել է 1990-ական թթ.-ին և գործում է որպես վրացական
Գեղարդավանք 13-րդ դ. Վրացականացված
Զրկինյանց Սուրբ Գևորգ եկեղեցի 1713 թ. Ոչնչացվել է ԽՍՀՄ տարիներին
Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցի 1727 թ. (1788 թ.) Ոչնչացվել է ԽՍՀՄ տարիներին
Կարմիր Ավետարան եկեղեցի 1775 թ. Պայթեցվել է վրացիների կողմից, այժմ կիսավեր
Կուսանաց Սուրբ Ստեփանոս վանք 1727 թ. Վրացականացվել է 1990-ական թթ.-ին և գործում է որպես վրացական
Մուղնոյ Սուրբ Գևորգ եկեղեցի 13-րդ դ. (1756 թ.) Միտումնավոր ենթարկվել է անտարբերության, որպեսզի ավերվի։ Այժմ կիսավեր։
Նոր Էջմիածին եկեղեցի 1809 թ. Վերանորոգվել է 2010 թ.-ին և գործում է որպես հայկական առաքելական եկեղեցի
Նորաշեն եկեղեցի 1467 թ. 2015 թ.-ին Գարեգին Բ-ի ձեռամբ վերօծվեց և գործում է որպես հայկական առաքելական եկեղեցի
Չուղուրեթի Սուրբ Աստվածածին եկեղեցի 1825 թ. Վրացականացվել է 1990-ական թթ.-ին և գործում է որպես վրացական
Պաշավանք 14-րդ դ. Ոչնչացվել է ԽՍՀՄ տարիներին
Ջիգրաշեն Ավետյաց 1624 թ. (1729 թ.) Ոչնչացվել է ԽՍՀՄ տարիներին
Սուրբ Գևորգ եկեղեցի 1251 թ. 2015 թ.-ից կրկին գործում է որպես հայկական առաքելական եկեղեցի
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի - Ոչնչացվել է ԽՍՀՄ տարիներին
Քարափի Սուրբ Գևորգ եկեղեցի 1753 թ. Վրացականացվել է 1990-ական թթ.-ին և գործում է որպես վրացական
Սուրբ Կարապետ եկեղեցի 1400 թ. (1705 թ.) Վրացականացվել է 1990-ական թթ.-ին և գործում է որպես վրացական
Սուրբ Նշան եկեղեցի 1711 թ. Կիսավեր, չգործող եկեղեցի։ Վրացականացման բազմաթիվ փորձեր են արվել, որի ընթացքում նաև հրդեհվել է։
Սուրբ Սարգիս եկեղեցի 1737 թ. Ոչնչացվել է ԽՍՀՄ տարիներին