Թանձրատերևուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թանձրատերևուկ
Դասակարգում
Վերնաթագավորություն  Կորիզավորներ
Թագավորություն  Բույսեր
Տիպ/Բաժին Ծաղկավորներ
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ '
Ընտանիք Թանձրատերևուկներ
Ցեղ '
Տեսակ Թանձրատերևուկ (. )
Միջազգային անվանում

Թանձրատերևուկ, կրասուլա (լատին․՝ Crassula), պատկանում է թանձրատերևազգիների (Crassulaceae) ընտանիքին։ Հայրենիքը Հարավային Աֆրիկան է։ Այն ունի շուրջ 300֊350 տեսակ, որոնցից ավելի քան 200֊ը աճել են Հարավային Աֆրիկայում, զգալի թվով տեսակներ աճել են Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում ու Մադագասկարում, իսկ մի քանի տեսակներ էլ՝ Հարավային Արաբիայում։ Այս բույսը շատ տարածված է հատկապես հարավային կիսագնդում։ Շատ տեսակներ օգտագործվում են տնային պայմաններում, որոնք ունենում են կլոր տերևներ և հայտնի են «փողի ծառ» անունով։

Թանձրատերևուկ

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի շատ տեսակներ, որոնց թե՛ ցողունը և թե՛ տերևները հաստ են, մսոտ, ծաղկաբույլերը՝ հուրանավոր կամ կիսահովանոցաձև, ծաղիկները՝ փոքր, սպիտակ կամ վարդագույն։ Բազմանում են սերմերով, կտրոններով և տերևներով։ Սպիտակ կաթնագույն թանձրատերևուկը (Cr.laetea) ծաղկող է, բարձրությունը հասնում է 30 սմ-ի։ Ծաղկաբույլը հուրանավոր են, սպիտակ, բուրավետ ծաղիկներով։ Սենյակային պայմաններում 14-15° ջերմության պայմաններում ծաղկում է ամբողջ ձմռանը՝ մինչև գարուն։ Տերևները հակառակ ձվաձև են, սուր ծայրերով, հաստ են, մսալի, ներքին մասով կպած են միմյանց, եզրերի վրա նկատվում են սպիտակ, մանրիկ կետեր։ Գետնամամռաձև թանձրատերևուկը (Cr.Lycopodioides Lam.) աչքի է ընկնում ոչ բարձր, կանաչավուն, բարակ ցողուններով, որոնք ծածկված են կղմինդրաձև, քառաշարք դասավորված, թեփուկանման տերևիկներով։ Ծաղիկները փոքր են, սպիտակ-դեղնագույն։ Թփիկը հատուկ ձև չունի, աճում է ինչպես պատահի։ Բոլուզիի թանձրատերևուկը (Cr. Bolusii) նրբագեղ, փոքրիկ բույս է, որի ցողունների երկարությունը չի անցնում 10-15 սմ-ից։ Ծաղկում է նաև ձմռանը՝ սպիտակ, մանր ծաղիկներով։ Ցողունիկները ծածկված են սպիտակ մազմզուկներով։ Տերևները նշտարաձև են, հակադիր դասավորությամբ, բաց կանաչավուն են, ծածկված մուգ կանաչավուն բծերով, թարթիչանման մազմզուկներով։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակարաներում օգտագործվում է որպես ամպելային (կախվող) բույս։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թնձրատերևուկը լավ է աճում այնպիսի հողախառնուրդում, որը կազմված է 2 մաս այգու հողից, 1 մաս տերևահողից, 1 մաս հին, փտած գոմաղբից և 1 մաս ավազից։ Ամռանը պահանջում է չափավոր, իսկ ձմռանը՝ էլ ավելի պակաս ոռոգում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան