Թամարա Դուդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թամարա Դուդա
Ծնվել էհունվարի 5, 1976(1976-01-05)[1] (48 տարեկան)
ԾննդավայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և կամավոր
ԿրթությունUkrainian Humanities Lyceum?, Կիևի համալսարանի ժուռնալիստիկայի ինստիտուտ և Կիևի միջազգային համալսարան
Պարգևներ

Թամարա Դուդա (ուկրաիներեն՝ Тамара Анатоліївна Дуда, հունվարի 5, 1976(1976-01-05)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի գրող։ «Դուստր» (Доця, 2019) վեպի հեղինակը, որը BBC ուկրաինական ծառայությունը նշել է որպես «Տարվա գիրք»[3]։ Թամարա Դուդան հայտնի է նաև իր կամավորական գործունեությամբ[4]։ Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակի դափնեկիր է (2022)[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կիևում։ 1992 թվականին ավարտել է Ուկրաինայի հումատիր լիցեյը։ 1993 թվականին ընդունվել է Կիևի համալսարանի լրագրության ինստիտուտը։ Դիպլոմայինը պաշտպանել է 1998 թվականին։ 2003-2005 թվականներին սովորել է Կիևի միջազգային համալսարանում։

2014 թվականից Թամարա Դուդան եղել է Դոնբասի Հակաահաբեկչական գործողության կամավոր։ Կամավորական գործունեության համար պատվոգրի է արժանացել Կիևի քաղաքապետից[6]։

«Դուստրը» Դուդայի առաջին վեպն է։ Այն հրապարակվել է «Білка» հրատարակչությունում։ Գրքի իրադարձությունները տեղի են ունենում 2014 թվականին Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության ընթացքում։ Նախատեսվել է վեպի էկրանավորումը։

Մեջբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ես այն երջանիկներից եմ, որոնց պատերազմն ավելի շատ տվել է, քան վերցրել։ Այն ինձ նվիրել է հիանալի մարդիկ, օգնել է ճանաչել ինձ և վերագնահատել կյանքը։
- [7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. https://www.president.gov.ua/documents/1182022-41617
  3. «Відомі лауреати премії «Книга року BBC»». www.chytomo.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  4. «Наші бійці побачили, що вони можуть перемагати — волонтерка». hromadske.radio. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  5. «Указ президента України №118/2022». Офіційне інтернет-представництво Президента України (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 10 березня 2022-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 9-ին.
  6. «Дзеркало тижня: Тонка стіна між нами і війною (12 червня 2015 року)». zn.ua (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  7. «Перша книга, що стала хітом: київська письменниця презентувала роман про війну на Сході». zmist.pl.ua (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]