Թալլի (ֆիլմ, 2018)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թալլի
անգլ.՝ Tully
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն
Թվականապրիլի 20, 2018, մայիսի 4, 2018, հուլիսի 12, 2018, մայիսի 31, 2018 և մայիսի 3, 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյսոն Ռայթման
ՊրոդյուսերԴիաբլո Քոդի
Սցենարի հեղինակԴիաբլո Քոդի
ԴերակատարներՇարլիզ Թերոն, Մաքենզի Դեյվիս, Ռոն Լիվինգստոն, Մարկ Դյուփլաս[1], Մարսելին Հյուգո[1], Իլեյն Թան[1], Քոլին Ուիլեր[1] և Դայան Լեյն[1]
ՕպերատորԷրիկ Սթիլբերգ
ԵրաժշտությունԹոմաս Նյուման
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունBron Studios, Denver and Delilah Productions և Focus Features
Տևողություն94 րոպե
Պաշտոնական կայքէջ

Թալլի (անգլ.՝ Tully), ռեժիսոր Ջեյսոն Ռայթմանի ամերիկյան ֆիլմը` ըստ Դիաբլո Քոդիի սցենարի։ Նկարահանվել է 2018 թվականին։ Ֆիլմի գլխավոր դերերում խաղում են Շարլիզ Թերոնը, Մաքենզի Դևիսը, Մարկ Դուպլասը և Ռոն Լիվինգստոնը։ Ֆիլմը պատմում է երեք երեխաների մոր և դայակի ընկերության մասին։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականին, Սանդենս ֆիլմերի փառատոնին[2], ԱՄՆ-ում ներկայացվել է 2018 թվականի մայիսի 4-ին։ Ֆիլմն արժանացել է հիմնականում դրական արձագանքների քննադատների կողմից, գնահատվել է Թերոնի և Դևիսի խաղը և ֆիլմում ներկայացված ծնողների պատկերը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու երեխաների մայր Մարլոն հղի է երրորդ երեխայով, և հղիությունը չպլանավորված է։ Ջոնան, նրա որդին, զարգացման խնդիրներ ունի, որոնք բժիշկներն անզոր են ախտորոշել։ Երբ Մարլոն և նրա ամուսինը` Դրյուն, այցելում են Մարլոյի հարուստ եղբորը` Քրեգին, վերջինս առաջարկում է վճարել գիշերային դայակի համար, սակայն Մարլոն մերժում է։ Մարլոն դուստր է ունենում, ում անունն է Միա։ Մայրիկը շուտով ուժասպառվում է։ Այն բանից հետո, երբ Ջոնան սկզբունքորեն պնդում է, որ ինքը պետք է տեղափոխվի այլ դպրոց, Մարլոն հանձնվում է, սկսում է գիշերային դայակ փնտրել։ Այդ գիշեր նրան է այցելում Թալլին։ Չնայած սկզբնական քաշվածությանը, Մարլոն և Թալլին մի քանի գիշերվանից հետո ընկերանում են։ Թալլին դրսևորվում է որպես լավ դայակ, մաքրում է տունը, կարկանդակներ է թխում Ջոնայի դասընկերների համար։ Մի գիշեր Թալլին աշխատանքի է գալիս վատ տրամադրությամբ և ասում, որ վիճել է իր սենյակակցի հետ։ Թալլին առաջարկում է գնալ քաղաք` խմելու, և Մարլոն համաձայնում է։ Բարում Թալլին հանկարծ ասում է, որ ինքն այլևս չի կարող աշխատել Մարլոյի համար, քանի որ ինքն աշխատանքի էր անցել` «անդունդը կամրջելու» համար և այժմ զգում է, որ ինքն այլևս պետք չէ։ Տուն վերադառնալիս Մարլոն ղեկին քնում է և մեքենայով ընկնում գետի մեջ։ Մարլոն երազում տեսնում է, թե ինքը ջրի մեջ թակարդն է ընկել, և Թալլին ջրահարսի տեսքով գալիս է նրան փրկելու։ Արթնանում է հիվանդանոցում։ Բժիշկներն ասում են Դրյուին, որ իր կինը տառապում է գերհոգնածությունից և քնի մեծ պակաս ունի։ Երբ բժիշկը հարցնում է դայակի մասին, Դրյուն ասում է, որ շատ բան չգիտի նրա մասին։ Հիվանդանոցի աշխատողը հարցնում է դայակի անունը։ Պարզվում է, որ Թալլին իրականում գոյություն չունի, այլ միայն Մարլոյի երևակայության արդյունքն է։ Մի գիշեր երկու կանայք որոշում են, որ այլևս չպետք է հանդիպեն։ Մարլոն տուն է վերադառնում, և Ջոնան ասում է, որ այլևս կարիք չկա իր մաշկը խոզանակով մաքրելու։ Մարլոն գնում է խոհանոց` ընտանիքի համար ուտելիք պատրաստելու։ Նրա ամուսինն օգնում է նրան։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի սեպտեմբերի 22-ին «Թալլին» սկսում է նկարահանվել Վանկուվերում, (Բրիտանական Կոլումբիա)[3]։ Թերոնն ասում է, որ ինքը նկարահանումների 3.5 ամսվա ընթացքում հավաքել է մոտավորապես 50 ֆունտ` քաշը պահելու համար ուտելով ամբողջ օրը։ Նրանից մեկուկես տարի է պահանջվել` նկարահանումներից հետո քաշը վերականգնելու համար[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. D'Alessandro, Anthony (2018 թ․ հունվարի 21). «Charlize Theron, Jason Reitman & Diablo Cody Reteam 'Tully' Is Sundance Secret Screening». Deadline Hollywood. Penske Business Media. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
  3. «Tully Movie with Charlize Theron Starts Filming in Vancouver». What's Filming. 2016 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
  4. Calvario, Liz (2018 թ․ ապրիլի 17). «Charlize Theron Reveals 'Very Long Journey' to Lose 50 Pounds Packed on for 'Tully'». Entertainment Tonight. CBS Television Studios. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]