Jump to content

Թալինը և ընկերները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թալինը և ընկերները Երևանում

Թալինը և ընկերները (անգլ.՝ Taline and Friends), ամերիկահայ խումբ է, որն առավել հայտնի է իր մանկական երաժշտությամբ։ Այն ներառում է Թալին Բեսոսին և նրա ընկերներին՝ Ծաղրածուին, Նապիկին և Փիսոյին։ Ալեքս Բեսոսը խմբի երգերի հեղինակն է, պրոդյուսերը և գործադիր տնօրենը։ Թալինի ամենահայտնի երգերն են՝ «Իմ գնդակը», «Ձկնիկը» և «Փիսոյի պարը»[1]։

Նրանք մեծ դեր են խաղացել 1990-ականների սկզբից ամբողջ աշխարհում երեխաների հայերեն լեզվի հմտությունները զարգացնելու գործում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի հիմնադիրներն ու ստեղծողները Թալին և Ալեքս Բեսոսներն են, որոնք բնակվում են Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում։ Թալինը ծնվել է Բեյրութում և 15 տարեկանում տեղափոխվել ԱՄՆ[2]։ 1993 թվականին Թալինը, ով նախակրթության ոլորտում բակալավրի կոչում ունի[3], և Ալեքսը վարձակալեցին փոքրիկ ստուդիա և թողարկեցին իրենց առաջին ձայնասկավառակը, որը կոչվում էր «Հինգ փոքրիկ թաթիկներ», որը ներառում էր հայկական ավանդական երգեր նրանց մանկությունից և օրիգինալ երգեր։ 1994 թվականին նրանք թողարկեցին իրենց երկրորդ ձայնասկավառակը։ Թալինն ու ընկերները սկսեցին ավելի մեծ ժողովրդականություն ձեռք բերել, երբ թողարկեցին իրենց առաջին «Let’s Sing & Dance» DVD-ն։ Նրանց առաջին վճարովի համերգը տեղի է ունեցել 2003 թվականին՝ Նյու Ջերսիում։ Նրանք իրենց առաջին Սուրբ Ծննդյան մանկական համերգը ներկայացրել են 2003 թվականին՝ Գլենդելի «Ալեքս» թատրոնում[4]։ Նրանց առաջին միջազգային ելույթը կայացել է 2004 թվականին՝ Կանադայում։ Այդ ժամանակից ի վեր նրանք ելույթ են ունեցել 12 երկրներում, այդ թվում՝ Արգենտինայում, Հայաստանում, Արցախում, Ավստրալիայում, Կիպրոսում, Ֆրանսիայում, Քուվեյթում, Լիբանանում, Միացյալ Թագավորությունում, Սիրիայում, Թուրքիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Ուրուգվայում[5]։

Այժմ նրանց սկավառակագրությունը բաղկացած է 5 DVD-ից և 11 CD-ից։ Թալինի ու ընկերների հոլովակները ներառում են դասեր տարբեր թեմաներով, այդ թվում՝ կենդանիների, հայոց այբուբենի և հայ լինելու մասին[6]։ Օրական կտրվածքով նրանց YouTube ալիքի տեսանյութերը ունենում են ավելի քան 20,000 դիտում[5]։

2012 թվականին «Կանայք բիզնեսում» մրցանակաբաշխության արդյունքներով Թալինը ճանաչվել է նահանգի 30 բացառիկ գործարար կանանցից մեկը[7]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Taline and Friends at St. Sarkis». ST. SARKIS ARMENIAN ORTHODOX CHURCH.
  2. «Taline Music - Armenian Children's Music - Little Armenia». www.littlearmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 5-ին.
  3. «Taline … the guest in every Armenian home, Azad-Hye, 2007». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 5-ին.
  4. «Taline Music Presents Taline, Friends & Santa Armenian Christmas Show».
  5. 5,0 5,1 «Taline & Friends – An Interview with Taline & Alex Bessos». 2014 թ․ սեպտեմբերի 30.
  6. The Armenian Reporter, May 5, 2007
  7. «Legislators to Honor 30 Outstanding Women in Business - Crescenta Valley Weekly».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]