Թաթուլ Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թաթուլ Խաչատրյան
Ծնվել էփետրվարի 1, 1956(1956-02-01)
Մահացել էնոյեմբերի 16, 1991(1991-11-16) (35 տարեկան)

Թաթուլ Այդինի Խաչատրյան (փետրվարի 1, 1956, գյուղ Ջրառատ (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզում) - նոյեմբերի 16, 1991, Հադրութ) ազատամարտիկ։

1974-1976 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1990-ական թվականներին Արցախ զենք տեղափոխելու մեղադրանքով մի խումբ ազատամարտիկների հետ ձերբակալվել է ԽՍՀՄ ներքին զորքերի կողմից և դատապարտվել 15 տարվա բանտարկության, տեղափոխվել Շուշիի, ապա Բաքվի, Թբիլիսիի, Երևանի բանտերը։ 1991 թվականին ազատվելէ կալանքից և 1990-1991 թվականներին մասնակցել է Հադրութի շրջանի ինքնապաշտպանական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։ Ջրառատի միջնակարգ դպրոցը կոչվել է Խաչատրյանի անունով։ Թաղված է Ջրառատում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։