Թադևոս Ավետումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թադևոս Ավետումյան
Ծնվել է 1811
Ծննդավայր Նոր Ջուղա, Իրան
Վախճանվել է փետրվարի 13, 1863(1863-02-13)
Վախճանի վայր Կալկաթա, Bengal Presidency, Բրիտանական Հնդկաստան, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություն թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ և գրող
Լեզու հայերեն
Ազգություն հայ

Թադևոս Ավետումյան (Խաչիկ) (1811-1863), հայ գրող, հրապարակախոս, թարգմանիչ, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նոր Ջուղայում, ուսանել և գործել է Կալկաթայում։ Մ. Թաղիադյանի համախոհներից էր, լուսավորական շարժման գործիչ, Կալկաթայի «Արարատյան ընկերության» հիմնադիրներից։

Գրել է Մ. Թաղիադյանի կենսագրությունը՝ նրա մահվան առթիվ («Արշալոյս Արարատեան», 1858, իք» 583)։ «Արամայիս» վիպակի (1846) նյութը վերցրել է հնդկահայ կյանքից, արծարծել լուսավորական գաղափարներ, պաշտպանել հայոց լեզուն, կենցաղը, գինու մշակույթը անաղարտ պահելու հարցերը՝ որպես ազգապահպանման կարևոր գործոն։

Կատարել է թարգմանություններվգ Բ. դը Սեն-Պիեռից, Օ. Գոլդսմիթից։ Մահացել է փետրվարի 13-ին, Կալկաթայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png