Թադեմ՝ հորս գյուղը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թադեմ՝ հորս գյուղը
Tadem My Father's Village
ՀեղինակՌոբերտ Արամ Գալուստյան
Ժանրհատոր
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր336
Հրատարակման տարեթիվ2015
ԳՄԴISBN 9781942155027

Թադեմ՝ հորս գյուղը, (անգլ.՝ Tadem, My Father's Village: Extinguished during the 1915 Armenian Genocide), «Թադեմ` հորս գյուղը, ոչնչացված 1915 թվի Հայոց ցեղասպանության ժամանակ» հատորում Ռոբերտ Արամ Գալուստյանը պատմում է Հայոց ցեղասպանության ժամանակ Թադեմ գյուղի և նրա բնակիչների ոդիսականի մասին։ Գիրքը ստեղծվել է վառ պահելու գյուղի մասին հիշողությունը, և վավերագրելու, որ այդ գյուղը գոյություն է ունեցել, և վերապրողները հիշում են, թե ինչ է պատահել այնտեղ[1][2]։

Հեղինակի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց ցեղապսանությունից փրկվածի ժառանգ Ռոբերտ Արամ Գալուստյանը մեծացել է Մասաչուսեթս նահանգի Վաթերթաուն քաղաքում։ Ավարտել է Քլարք համալսարանը և Բոստոնի համալսարանի իրավաբանական դպրոցը։ Մեծ է Ռոբերտ Ա. Գալուստյանի դերը Հայոց ցեղասպանության ճանաչման և ուսումնասիրության հարցում։ Գալուստյանը Ամերիկայի հայկական ազգային ինստիտուտի նախագահն է, Ամերիկայի հայկական համագումարի հիմնադիրը։ Կնոջ՝ Մարիանեի հետ ապրում է Բելմոտում, Մասաչուսեթս։

Թադեմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թադեմը (Դատեմ), գյուղ Արևմտյան Հայաստանի Խարբերդի վիլայեթում։ 20-րդ դարի սկզբին ունեցել է ավելի քան 200 տուն հայ բնակչություն, որը տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ[3]։

Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն։ Ականատես վերապրողների վկայություններ» (Երևան, 2011) կոթողային հատորի 210-րդ էջում տպագրված Հարություն Թորոսի Գրիգորյանի (ծնվ. 1898) համար 87 վկայությունում Խարբերդի որբանոցում ապաստան գտած վերապրողը պատմում է. «Դատեմը ուներ երեքհարյուր հիսուն տուն հայ և քսան տուն թուրք։ Գյուղում զբաղվում էին հողագործությամբ։ Ցանում էին ցորեն, գարի, ոսպ, չեմեն, բամբակ, շուշմա-կտավատ։ Արհեստավոր քիչ կար. հինգ հյուսն, ութ պատշար, վեց կոշկակար, չորս նպարավաճառ։ Թուրքերը ոչխար կպահեին։ Գյուղեն դուրս, տասնհինգ րոպե հեռու հին եկեղեցիի մը ավերակը կար, քովեն աղբյուր մը կբխեր, որը չորս ջրաղաց կդարձներ և գյուղացիներուն ալյուրը կաղային, արտերը կջրեին։ Դատեմի չորս կողմը թուրքի և քյուրդի գյուղեր էին»։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը բաղկացած է երեք մասերից։ Առաջին մասում ներկայացվում է գյուղի կյանքն ու առօրյան և ցեղասպանամետ ընդհանուր մթնոլորտը։

Երկրորդում՝ հոր՝ Պողոս Գալուստյանի փախուստը 1917 թվականին Դերսիմի լեռներով դեպի Երզինջան (Երզնկա)։ Պողոսը մասնակցել է Էրզրումի պաշտպանական կռիվներին։ Հետագայում հայտնվել է Թիֆլիսում, որտեղից Սամարայի, Վլադիվոստոկի և այնուհետև Յոկոհամայով (Ճապոնիա) անցել է Սիեթլ (ԱՄՆ

Երրորդ մասում Պողոսի կյանքն է Ամերիկայում սկսած 1919 թվականի օգոստոսի 23-ից։ Պողոս Գալուստյանը Սիեթլից Բոստոն է տեղափոխվել միանալու իր երկու ավագ եղբայրներին։

Գալուստյանը գրքում ներառել է նաև Թադեմ կատարած իր երկու այցելությունների (1993 և 1999 թվականներին) նկարագրությունները։ Այնտեղ նա հանդիպել է Հաջի Բեկոյի ժառանգներին։

Հատորը հարուստ է նաև Ռոբերտ Արամ Գալուստյանի հավելվածներով, որտեղ հիշատակված հայորդիների անունները, ծննդյան, մահվան և ԱՄՆ գաղթելու մանրամասներն են նշված, ինչպես նաև օգտագործված որոշ թուրքերեն և հայերեն բառերի բացատրությունները, սև ու սպիտակ նկարներ, ութ քարտեզներ և օգտագործված գրականության ցանկ[4]։

Մեջբերումներ գրքի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կորսված հայորդիների ձայները խիստ արժեքավոր են ավելի խորը ուսումնասիրելու համար Հայոց ցեղասպանությունը և նրա հետևանքները։
- Արամ Արքուն, «Արմինյն Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթի աշխատակից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tadem, My Father’s Village
  2. Tadem My Father's Village, ANI
  3. Հայկական սովետական հանրագիտարան,հատոր 3
  4. Թադեմ՝ հորս գյուղը(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]