Թագավորը և թռչունը
Թագավորը և թռչունը ֆր.՝ Le Roi et l'Oiseau | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | մուլտֆիլմ, ընտանեկան ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, ռոմանտիկ ֆիլմ, հեքիաթ և պրիտչա |
Հիմնված է | Հովվուհին և ծխնելույզ մաքրողը |
Ռեժիսոր | Պոլ Գրիմո[1][2][3][…] |
Սցենարիստ | Ժակ Պրևեր և Պոլ Գրիմո |
Հնչյունավորում | Jean Martin?[4], Պասկալ Մազոտի[4], Ռայմոն Բյուսեր[4] և Ժան Մարտին |
Պրոդյուսեր | Տոսիո Սուձուկի |
Երաժշտություն | Վոյցեխ Կիլյար և Ժոզեֆ Կոզմա |
Խմբագիր | Պոլ Գրիմո |
Երկիր | Ֆրանսիա |
Լեզու | ֆրանսերեն |
Ընկերություն | Gaumont |
Դիստրիբյուտոր | Gaumont |
Տևողություն | 81 րոպե |
Թվական | մարտի 19, 1980[2] |
Պարգևներ | |
marnie.alfred.free.fr |
«Թագավորը և թռչունը»» (ֆր.՝ Le Roi et l'Oiseau), սկզբում թողարկվել է «Հովվուհին ու Ծխնելույզ մաքրողը» (ֆր.՝ La Bergère et le Ramoneur) վերնագրով), 1952/1980 թվականին ռեժիսոր Պոլ Գրիմոյի կողմից նկարահանված ֆրանսիական առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմը։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը նկարահանվել է Պոլ Գրիմոյի սեփական միջոցներով Ժակ Պրևերի սցենարով և Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի մոտիվներով ու Ժոզեֆ Կոսմայի երաժշտությամբ։ Արտադրությունն սկսվել է 1947 թվականին, սակայն էկրաններին մուլտֆիլմի պրեմիերան կայացել է միայն 1952 թվականին։ Հեղինակների միջև եղած տարաձայնությունների պատճառով մուլտֆիլմը թողարկվել է անավարտ, և նրա տևողությունը կազմել է 63 րոպե[5]։ Տարաձայնությունները հանգեցրել են «Les Gémeaux» ստուդիայի լուծարմանը և Անդրե Սարուտի ու Պոլ Գրիմոյի հարաբերությունների խզմանը։ Անգլալեզու երկրներում մուլտֆիլմը վարձույթի է հանվել «The Curious Adventures of Mr. Wonderbird» (Միստր Ուանդերբյորդի զվարճալի արկածները) խորագրով։
1967 թվականին Գրիմոն վերադարձրել է մուլտֆիլմի վրա իր իրավունքները հետագա տասը տարիների համար և փորձել գտնել ֆինանսավորում, որ թողարկի մուլտֆիլմը նախապես ծրագրված տեսքով։ 1977 թվականին նա վերջապես գտել է գումար և 1977-1979 թվականների նկարվել է լրացուցիչ տեսաշար։ Նոր՝ ընդլայնված տարբերակի պրեմիերան կայացել է 1980 թվականին։ Այդ տարբերակը ներառում է 42 րոպե 1952 թվականի 63 րոպեանոց մուլտֆիլմից և 82 րոպե նոր նյութ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկար տարիներ Տախիկարդիայի փառավոր թագավորությունում տիրում է բռնապետ Կառլ V+III=VIII+VIII=XVI-ը։ Նրան ատում են բոլորը, բայց միայն քաջ թռչուն Ծաղրասայրակը չի վախենում ասել, որ թագավորը հիմար է, ծիծաղելի ու շիլ։ Ոչ ոք չգիտի, որ Կառլը գաղտնի սիրում է հմայիչ Հովվուհուն, որի դիմանկարը պահում է իր հարկաբաժնում։ Իսկ դրա դիմաց կախված է ատելի Ծխնելույզ մաքրողի դիմանկարը, որը սիրահարված է Հովվուհուն։
Մի գիշեր Հովվուհին ու Ծխնելույզ մաքրողը կենդանանում են ու փախչում պալատից։ Այդ ժամանակ կենդանանում է նաև Կառլի դիմանկարը, որն զբաղեցնում է իսկական թագավորի տեղը և հրամայում ամեն գնով բռնել փախստականներին։ Վերջիններիս միակ հույսն իմաստուն Ծաղրասայրակն է, որը դժբախտության մեջ չի լքում իր նոր ընկերներին։
Վերլուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմում կան բամզաթիվ մշակութային ակնարկներ[6]։ Ամրոցը նման է XIX դարի հեքիաթային ամրոցներին, մասնավորապես Նոյշվանշտայնին։ Մռայլ, հակաուտոպիական քաղաքը հիշեցնում է «Մետրոպոլիս» ֆիլմը, իսկ ֆաբրիկայում տեղի ունեցող տեսարանը հղում է Չառլի Չապլինի «Նոր ժամանակներ» ֆիլմին։
Վերաթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտոնագրված DVD-ով մուլտֆիլմը թողարկվել է «CP Digital» ընկերության կողմից։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Թագավորը և թռչունը» մուլտֆիլմի բոլոր օրինակները 21-րդ դարի սկզբին գտնվում էին վատ վիճակում։ StudioCanal-ը երկուսուկես տարվա ընթացքում (2001 թվականի հունվարից մինչև 2003 թվականի հուլիս) զբաղվել է ֆիլմի վերականգնմամբ։ Կատարվել է պատկերի ու ֆոնոգրամայի լուսաքիմիական ու թվային վերականգնում, որն անցկացվել է Béatrice Valbin-ի վերահսկողությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.filmaffinity.com/es/film151782.html
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0079820/
- ↑ http://movieweb.com/movie/the-king-and-the-mockingbird/
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.imdb.com/title/tt0079820/fullcredits
- ↑ Grelier, Robert. Le Roi Paul Grimault et l'oiseau. Cinéma-image. No 348 de mars 1980.
- ↑ http://marnie.alfred.free.fr/le_roi_et_loiseau.pdf
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թագավորը և թռչունը» հոդվածին։ |
|