Ընկնող երկինքը
Երկիր | Դանիա[1] Նորվեգիա[1] |
---|---|
Ժանր | սուրբծննդյան ֆիլմ, կինոկատակերգություն[2], դրամա[2] և ընտանեկան ֆիլմ[2] |
Թվական | հոկտեմբերի 18, 2002[1][3] |
Լեզու | նորվեգերեն[4] |
Ռեժիսոր | Գուննար Վիկենե[1][3] |
Պրոդյուսեր | Սիգվե Էնդերսեն[1] |
Սցենարի հեղինակ | Տորուն Լիան[1] և Գուննար Վիկենե[1] |
Դերակատարներ | Կրիստոֆեր Յոներ[1], Մարիա Բոննևի[1], Կիմ Բոդնիա[1], Հիլդեգուն Ռիյսե[1], Ստիգ Ռիսրե Ամդամ[1], Ջանի Հոֆ Բրեկե[1], Ջոն Բլեիկլիե Դևիկ[1], Էնդրե Հելլեստվեյտ[1], Բյորն Սունդկվիստ[1], Գիտտե Ռիո Յորգենսեն[1], Kjersti Sandal?[2], Petter Width Kristiansen?[2], Oddbjørn Hesjevoll?[2] և Օջեյր Տյուն[2] |
Օպերատոր | Սյուր Օրթուն[1] |
Երաժշտություն | Ռեյդար Սկյար[1] |
Մոնտաժ | Կասպեր Լեյկ[1] |
Կինոընկերություն | Motlys[1] |
Տևողություն | 87 րոպե[1] |
Ընկնող երկինքը (նորվ.՝ Himmelfall), ռեժիսոր Գունար Վիկենեի 2002 թվականի նորվեգական ֆիլմ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում «փոքր ճրագալույցին»(նորվ.՝ bitte lille julaften), դեկտեմբերի 22-ին. Սուրբ Ծնունդից երեք օր առաջ։ Պատմության կենտրոնում նորվեգական Սոլիհյոգդա (նորվ.՝ Sollihøgda) քաղաքի հոգեբուժական կլինիկան է և մարդիկ, ովքեր այսպես թե այնպես կապված են նրա հետ։ Հիվանդ Ռեյդար Ռուուդը տառապում է սևեռուն իրավիճակների ախտանիշով։ Նա ակտիվորեն հետաքրքրվում է գիտության վերջին նվաճումներով և համոզված է, որ Երկրին ահա կբախվի հսկայական երկնաքար և կկործանի մոլորակի ամբողջ կենդանի բնակչությանը։ Այդ պատճառով, գիտնականները, ըստ նրա կարծիքի, պետք է որքան հնարավոր է շուտ ուղեծիր բաց թողնեն հատուկ արբանյակ՝ Երկրին սպառնացող երկնաքարին հետևելու համար։ Նա ամբողջ ժամանակ պատին է նետում թենիսի գնդակը, համարելով, որ մի անգամ հանգամանքները կդասավորվեն այնպես (մի առարկայի մասնիկների փոխադարձ դասավորությունը մեկ այլ մարմնի մասնիկների նկատմամբ կլինեն այդպիսին), որ գնդակը հետ չի թռչի պատից։ Այդ ժամանակ, ըստ նրա կարծիքի, կգա համընդհանուր հարմոնիայի ժամանակը, երբ ամեն ինչ կլինի համահավասարակշռված։
Ռեյդարը համակրանք է զգում կլինիկայի մեկ այլ հիվանդի նկատմամբ՝ Յունիի, փորձելով նրան պաշտպանել և աջակցել բոլոր ծանր իրավիճակներում։ Ախտաբանություններից մեկը, որով տառապում է Յունին, հանդիսանում է նրա անհանդուրժողականությունը մեկ այլ մարդու հետ ցանկացած շփումին, ընդհուպ մինչ ուսին ընկերական հարվածը։ Որպես հակազդեցություն, նա ինքնաբերաբար հարվածում է «նեղացնողի» դեմքին։
Սուրբ Ծննդին բոլոր հիվանդները մեկնում են տներով։ Կարոտ լինելով ծնողների կողմից սիրո և ուշադրության, Յունին անհամբերությամբ սպասում է նրանց գալուն, սակայն վերջիններս այցելում են նրան միայն նրա համար, որ հանձնեն խորհրդանշական նվերը և ասեն, որ մեկնում են հանգստանալու Կանարյան կղզիներ։ Յունիին նրանք իրենց հետ չեն վերցնում, դա բացատրելով նախկին տարիներին համատեղ անցկացրած տոների ծայրահեղ անհաջոծ փորձով։ Ռեյդարը փորձում է մխիթարել և աջակցել Յունիին բոլոր իրեն հնարավոր միջոցներով, սական վերջինս լոկ խնդրում է նրան օգնել իրեն ինչ-որ բանում։ Սյուժեի զարգացման ընթացքում պարզ է դառնում, որ նա խնդրում է օգնել իրեն վերջ տալու կյանքին, սակայն դրանում Ռեյդարը նրան մերժում է և փորձում է հետ կանգնեցնել ինքնասպանության մտքից։
Զուգահեռաբար, Վիգդիսը՝ կլինիկայի տնօրեն Յոհանեսի կինը, ով իմպոտենտ է դառել աշխատանքի մասին մշտական մտքերից, սիրավեպ է սկսում Թոմաս անունով երիտասարդ տաքսու վարորդի հետ։ Թոմասը պատրաստվում է ընդունվել ոստիկանական ակադեմիա, սակայն մշտապես խրված է լինում ֆինանսական խարդախությունների մեջ։ Նա խաղադրույքներ է կատարում ձիարշավներում, լիցքավորման կայանի խանութի աշխատակցուհուն համոզում է իրենից գնել և սկսել վաճառել հրավառելիք, ինչպես նաև, ճարում է կեղծ նորվեգական անձնագիր Վոնգ անունոմ ոմն բիրմացու համար, ով չունի բնակության թույլտվություն Նորվեգիայում։ Սակայն ձիարշավում Թոմասը տանուլ է տալիս, իսկ խանութի տիրուհին (Սիվ), իմանալով, որ լիցքավորման կայանում հրավառելիք վաճառելը անօրինական է, Թոմասից պահանջում է հետ վերցնել դրանք և վերադարձնել գումարը։ Կեղծ անձնագիրը, պարզվում է, պատրաստված է «ծնկի» վրա և ոստիկանությունը շատ արագ մերկացնում է բիրմացում, ով փախուստի է դիմում և միևնույն ժամանակ Թոմասից պահանջում է իրեն վերադարձնել գումարը՝ անորակ ապրանքի համար։ Որոշ ժամանակ անց ոստիկանությունը, այնուամենայնիվ, բռնում է Վոնգին, սակայն վերջինս խելագար է ձևանում, և նրան ուղարկում են տեղի հոգեբուժական կլինիկա, որտեղ բոլորը հասկանում են, որ նա լիովին առողջ է, սակայն, մարդասիրական նկատառումներից ելնելով, քողարկում են նրան։
Ֆիլմի չորրորդ սյուժետային գիծը կապված է Ռեյդարի մոր հետ՝ տիկին Ռուուդի, ում Ռեյդարը այցելում է համարյա ամեն օր, սակայն դա անբավարար է։ Նա տառապում է հիշողության կորստով և ծերունական թուլամտությամբ և աստիճանաբար շատ մեծ դժվարությամբ է կարողանում հոգ տանել իր մասին, սակայն կտրականապես հրաժարվում է ընդունել այդ փաստը։ Դա քիչ խնդիրներ չի առաջացնում Վիգդիսի համար, ով աշխատում է սոցիալական ծառայությունում և անարդյունք փորձում է համոզել տիկին Ռուուդին տեղափոխվելու զառամյալների տուն։
Բիրմացի Վոնգը, արդյունքում, փախչում է հոգեբուժական կլինիկայից, սակայն զոհվում է, երբ դժբախտ պատահարի արդյունքում նրան հարվածում է Թոմասի տաքսին։ Ինքը՝ Թոմասը, վթարի ժամանակ ստանում է ողնաշարի լուրջ վնասվածքներ, չնայած կենդանի է մնում։ Յոհանեսը, ով սկզբում չէր առարկում կնոջ դավաճանության դեմ, խոստովանում է, որ հույս ուներ գլուխ հանել ստեղծված իրավիճակից, սակայն իրականում ամեն ինչ շատ հեռու է գնացել և նրանք Վիգդիսի հետ չեն կարող կրկին միասին լինել։ Ընդ որում, Վիգդիսը պնդում է, որ, չնայած ամեն ինչին, սիրում է ամուսնուն և այդ տարաձայնության ավարտը մնում է բաց։
Ալեկոծվելով խելացնորությամբ, տիկին Ռուուդը որոշում է թաքնվել սոցիալական աշխատողներից բեռնասալյակում, որտեղ Սիվը պահում էր չվաճառված հրավառելիքը։ Անուշադրությամբ նա արկղներից մեկի մեջ է գցում չհանգցրած ծխախոտը, որի արդյունքում ճայթուկները և հրթիռները սկսում են պայթել։ Նրանցից մեկը դուրս է թռչում պատուհանից և դիպչում է փողոցի մոտ կայանված Սիվի ավտոմեքենային, որից վերջինս սկսում է այրվել։ Դա նշանակում է, որ Սիվը փրկված է սնանկացումից, քանի որ հրդեհի դեպքում ապահովագրությունը դա «հրաշք է», որը կարող է ծածկել նրա բոլոր պարտքերը և ծախսերը։
Ռեյդարը և Յունին թաղում են Վոնգին լաստի վրա, նրա մարմինը ուղարկելով նավարկելու տեղական լճակում՝ համաձայն նրանց ժողովրդի ավանդույթի։ Նրանք նույնիսկ պատրաստվում են լաստի վրա վառելու թաղման խարույկը, որպեսզի Վոնգը կարողանա վերածնվել, սակայն հրաժարվում են այդ մտքից։ Նրանք քայլում են քաղաքի միջով և Ռեյդարը թենիսի գնդակը նետում է հարևան տների պատերին։ Ինչ-որ պահին գնդակը հանկարծ անցնում է նրանցից մեկի միջով և անհայտանում։ Դրանից հետո Ռեյդարը և Յունին նստում են ճոճանակի վրա և հեռվից ունկնդրում են դեպի գիշերային երկինք թռչող Սիվի հրավառելիքին և Յունին, այդ պահին արդեն հրաժարված լինելով ինքնասպանության մտքից, ինքն անձամբ է բռնում Ռեյդարին ձեռքից։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Մարիա Բոնևի | Յունի |
Քրիստոֆեր Յոներ | Ռեյդար |
Կիմ Բոդնիա | Յոհանես |
Հիլդեգուն Ռիիսե | Վիգդիս |
Էնդրե Հելեստվեյդ | Թոմաս |
Գիտե Յորգենսեն | տիկին Ռուուդ |
Բյորն Սունդկվիստ | Յունիի հայրը |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գյոտեբորգի կինոփառատոն - մրցանակ Գունար Վիկենեին լավագույն սցենարի համար ( անգլ.՝ Canal + Nordic Script Award)[5]:
- Միջազգային փառատոն Կոպենհագենում - «Ոսկե կարապ» մրցանակ Քրիստոֆեր Յոներին «Լավագույն դերասան» անվանակարգում (2003 թվական)[6]։
- «Սկանդինավյան կինոյի օրեր Լյուբեկում» փառատոն - հանդիսատեսի համակրանքի մրցանակ (2003 թվական)[7]։
- Սկանդինավյան կինոյի փառատոն Ռուանում - փառատոնի հանձնաժողովի Գրան-պրի (2004 թվական)[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 http://www.nb.no/filmografi/show?id=174242
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt0339149/
- ↑ http://www.imdb.com/title/tt0339149/combined
- ↑ «Норвежский институт кино (NFI)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Copenhagen International Film Festival на IMDb
- ↑ Lübeck Nordic Film Days на IMDb
- ↑ «Festival Cinema Nordique». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ընկնող երկինքը» Արխիվացված 2007-11-13 Wayback Machine(անգլ.) Նորվեգիայի կինոյի ինստիտուտի կայքում
|