Ընկած աստղագնաց
Ընկած աստղագնաց | |
---|---|
տեսակ | քանդակ և հուշարձան |
նկարիչ | Paul Van Hoeydonck?[1] |
տարի | 1971[1] |
բարձրություն | 8,5 սանտիմետր |
նյութ | ալյումին |
գտնվում է | Հեդլի լեռ |
հավաքածու | Mu.ZEE - Kunstmuseum aan Zee?[1] |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Fallen Astronaut plaque and sculpture Վիքիպահեստում |
Ընկած աստղագնաց (անգլ.՝ Fallen astronaut), 3,5-դյույմանոց (8,9 սմ) ալյումինե քանդակ, որը ստեղծել է բելգիացի նկարիչ Փոլ Վան Հոյդոնկը[2]։ Այն սկաֆանդրով աստղագնացի արձանիկ է, որը նախատեսված է այն աստղագնացների և տիեզերագնացների հիշատակի հարգանքը ոգեկոչելու համար, որոնք զոհվել են տիեզերական հետազոտական փորձեր կատարելու ժամանակ։ Այն պատվիրվել է Հեդլի Ռիլում և տեղադրվել է Լուսնի վրա 1971 թվականի օգոստոսի 2-ին՝ «Ապոլոն 15»-ի անձնակազմի կողմից։ Նրա մոտ գտնվում է հուշատախտակ, որտեղ նշված են եղել մինչ այդ մահացած 14 տիեզերագնացների անունները[3]։ Արձանը գտնվում է գետնի վրա՝ ոտնահետքերի միջև։
Անձնակազմը գաղտնի է պահել հուշարձանի գոյությունը մինչև առաքելության ավարտը։ Հանրային բացահայտումից հետո Ավիացիայի և տիեզերագնացության ազգային թանգարանը պահանջել է արձանի կրկնօրինակը։ Վան Հոյդոնկը հայտարարել է, որ տիեզերագնացների հետ համաձայնագրի վերաբերյալ այլ պատկերացում ունի և փորձել է վաճառել դրանցից մինչև 950 կրկնօրինակ։ Վերջապես նա զիջման է գնացել ՆԱՍԱ-ի ճնշմանը, որը խիստ քաղաքականություն է վարել ԱՄՆ կառավարության տիեզերական ծրագրի առևտրային շահագործման դեմ։
Հանձնաժողով
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ապոլոն 15» լուսնային առաքելությունից առաջ աստղագնաց Դեյվիդ Սքոթը ընթրիքի ժամանակ հանդիպել է բելգիացի նկարիչ և փորագրող Փոլ Վան Հոյդոնկի հետ։ Նրանք համաձայնություն են եկել, որ Վան Հոյդոնկը պետք է ստեղծի փոքրիկ արձանիկ, որը Սքոթը կարող է տեղադրել Լուսնի վրա, թեև մանրամասների մասին նրանց հիշողությունները տարբերվում են։ Սքոթի նպատակը եղել է հարգել այն տիեզերագնացների և աստղագնացների հիշատակը, որոնք զոհվել են տիեզերքում՝ հետազոտություն կատարելու ժամանակ։ Նա մշակել և առանձին պատրաստել է հուշատախտակ, որի վրա նշված են են եղել ամերիկացի և խորհրդային միության 14 տիեզերագնացների անուններ։ Վան Հոյդոնկին տրվել է դիզայնի մի շարք պահանջներ՝ քանդակը պետք է լիներ թեթև, բայց ամուր և կարողանար դիմակայել Լուսնի էքսստրեմալ ջերմաստիճաններին, այն չէր կարող լինել տղամարդ կամ կին, ինչպես նաև պատկանել որևէ էթնիկ խմբի։ Սքոթի խոսքով որոշվել է, որ Վան Հոյդոնկի անունը չի հրապարակվելու՝ ԱՄՆ կառավարության տիեզերական ծրագրի առևտրային շահագործումից խուսափելու նպատակով[2]։ Մինչ առաքելությունը սկսելը՝ Սքոթը թույլտվություն է ստացել ՆԱՍԱ-ի ղեկավարությունից՝ արձանը իր տիեզերանավ վերցնելու համար։ Սակայն այդ մասին նա հրապարակայնորեն ասել է միայն առաքելության ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ[2]։
Վան Հոյդոնկը տվել է համաձայնագրի նկարագրման այլ տարբերակ։ Ըստ բելգիական «Le Soir» թերթին տված հարցազրույցի՝ արձանը պետք է ներկայացներ ողջ մարդկությանը, այլ ոչ միայն զոհված տիեզերագնացներին կամ աստղագնացներին։ Նա հաստատել է, որ չի իմացել, որ արձանը զոհված տիեզերագնացների հիշատակի համար է ստեղծվել և որ արձանիկին տրված անվանումը հավանության չի արժանացել իր կողմից։ Նա նախատեսել էր, որ արձանիկը մնա ուղիղ կանգնած և հերքել է իր անանուն մնալու պայմանավորվածության փաստը[2][4]։ 2013 թվականին նրա և Սքոթի տարբերակները ներկայացվել են Slate ամսագրի հոդվածում[2]։
Տեղադրումը լուսնի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թվականի օգոստոսի 2-ին տիեզերագնաց Դեյվիդ Սքոթը «Ապոլոն 15» առաքելության ժամանակ իր աշխատանքի ավարտից հետո Լուսնի վրա գաղտնի տեղադրել է ընկած տիեզերագնացի արձանը, ինչպես նաև հուշատախտակ, որի վրա եղել են ծառայության ժամանակ մահացած 8 ամերիկացի և 6 խորհրդային տիեզերագնացների անունները։
Անուն | Ամսաթիվ | Պատճառ |
---|---|---|
Թեոդոր Ֆրիմեն | 31 հոկտեմբերի, 1964 | ինքնաթիռի վթար |
Չարլզ Բասետ | 28 փետրվարի, 1966 | ինքնաթիռի վթար |
Էլիոթ Սի | ||
Վիրջիլ Գրիսոմ | 27 հունվարի, 1967 | Apollo 1-ի բռնկում |
Ռոջեր Չաֆի | ||
Էդուարդ Հիգգինս Ուայթ | ||
Վլադիմիր Կոմարով | 24 ապրիլի, 1967 | «Սոյուզ-1» պարաշյուտի անսարքություն |
Էդուարդ Գիվենս | 6 հունիսի, 1967 | ավտովթար |
Քլիֆտոն Ուիլյամս | 5 հոկտեմբերի, 1967 | ավիավթար |
Յուրի Գագարին | 27 մարտի, 1968 | ավիավթար |
Պավել Բելյաև | 10 հունվարի, 1970 | հիվանդություն |
Գեորգի Դոբրովոլսկի | 30 հունիսի, 1971 | «Սոյուզ-11»-ի մթնոլորտ մուտք գործելիս ճնշման բարձրացման արդյունքում համակարգի խափանում |
Վիկտոր Պացաև | ||
Վլադիսլավ Վոլկով |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://muzee.be/collection/work/data/K000639
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Powell & Shapiro 2013
- ↑ «Sculpture, Fallen Astronaut». Smithsonian National Air and Space Museum. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Le Soir & 17 July 2009, էջ. 19
- ↑ «2 Added Moonshots Called for by Scott». Hartford Courant. Hartford, Connecticut. Associated Press. 1971 թ․ օգոստոսի 13. էջ 5 – via Newspapers.com.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հիմնական
- Powell, Corey S.; Shapiro, Laurie Gwen (2013 թ․ դեկտեմբերի 16). «The Sculpture on the Moon». Slate.
- du Brulle, Christian; Vantroyen, Jean-Claude; Maury, Pierre (2009 թ․ հուլիսի 17). «Une œuvre d'art sur la Lune ? Quelle extraordinaire galerie ! Quelle fascinante cimaise ! Quel rêve inaccessible». Le Soir (ֆրանսերեն). Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
- Van den Bussche, Willy (1980). Paul van Hoeydonck. Tielt: Lannoo. ISBN 90-209-0885-5.
- Leonov, Alexei; Scott, David (2013). Two Sides of the Moon: Our Story of the Cold War Space Race. Thomas Dunne Books. ISBN 978-1480449237.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sculpture fabricated at Milgo / Bufkin Արխիվացված 2012-03-13 Wayback Machine
- Transcript of NASA News Release 72-189 (September 15, 1972), describing the origin of Fallen Astronaut and the subsequent controversy
- Slate article "Sculpture on the Moon"
- Official NASA photo of Fallen Astronaut on the Moon
- Apollo 15 Lunar Surface Journal Արխիվացված 2019-07-21 Wayback Machine
- Observatoire du Land Art (transcript of the book Goden & Astronaut, Banana Press, 1972 (statement, articles, photos))
- Von Hoeydonck's website
- Paul Van Hoeydonck works at Whitford Fine Art
- See some works of Paul Van Hoeydonck