Էրվե Վիլշեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էրվե Ժան-Պիեր Վիլշեզ
ֆր.՝ Hervé Villechaize
Herve Villechaize 1977.jpg
Ծնվել էապրիլի 23, 1943(1943-04-23)[1]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա
Մահացել էսեպտեմբերի 4, 1993(1993-09-04)[1] (50 տարեկանում)
Մահվան վայրՀյուսիսային Հոլիվուդ, Կալիֆոռնիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
ՔաղաքացիությունՖրանսիա Ֆրանսիա
Մասնագիտությունդերասան, երգիչ, կատակերգու և նկարիչ

Էրվե Ժան-Պիեր Վիլշեզ (ֆր.՝ Hervé Jean-Pierre Villechaize, ապրիլի 23, 1943(1943-04-23)[1], Փարիզ, Ֆրանսիա - սեպտեմբերի 4, 1993(1993-09-04)[1], Հյուսիսային Հոլիվուդ, Կալիֆոռնիա), ֆրանսիացի դերասան, ավելի հայտնի է Նիկ Նակա դերով «Մարդ, ով ունի ոսկե ատրճանակ»(1947) ֆիլմում:

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլշեզը տառապում էր թզուկային հիվանդությամբ: Շատ անգամներ են նրան ուղարկել բուժումների, բայց ապարդյուն[2]: Վիլշեզը բոլորին ստիպում էր, որպեսզի նրան անվանեն թզուկ, այլ ոչ թե «փոքրիկ մարդ»: Էրվե Ժան-Պիեր Վիլշեզը ծնվել է Փարիզում: Նրան դաստիարակել է նա մայրը՝ Էվելինը, ով անգլիացի էր, և խորթ հայրը, որն էլ վիրաբույժ էր[3]: Էրվեն ուներ նաև ֆիլիպինյան արմատներ: Նրա կենսաբանկան հայրը հայտնի չէ: Նրա կարճահասակության պատճառով դպրոցում ծաղրում ու վիրավորում էին, դրա համար էլ նա որոշեց զբաղվել գեղանկարչությամբ: Beaux-Arts college-ում արվեստին հմտանալուց հետո նա 1964 թվականին մեկնում է ԱՄՆ[4]: Նա այցելել է Բոգեմի, Նյու Յորք, որտեղ աշխատել է նկարիչ և լուսանկարիչ: Սովորել է անգլերեն լեզուն հեռուստացույցի միջոցով: Շուտով կատարեց մի քանի մոդելական լուսանկար National Lampoon ընկերության համար:

1977 թվականի դեկտեմբերի 27

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա առաջին ֆիլմը եղել է «Չապակուա»-ն (1966), որի հետևից եկան «Թիմ, որը չի կարողանում կրակել»(1971), «Բռնագրավում» (1974): 1971 թվականին պետք էր խաղար «Դյունա» ֆիլմում, բայց հետո ֆիլմը չեղյալ հայտարավեց: Նաև կատարել է հումորային կերպարներ «Աերոպլան II. առաջարկություն»(1982):

Նրա առաջին հայտնի դերը եղալ Նիկ Նակի դերը, որը «Մարդ, ով ունի ոսկե ատրճանակ» ֆիլմում էր խաղում: Մինչև այդ դերի ստանալը նա այնքան աղքատ էր, որ ապրում էր իր սեփական մեքենայում և աշխատում էր, որպես առնետորս Լոս Անջելեսում: Այդպես է պատմել նրա դերձակը, ում հետ ծանոթացել է «Մարդ, ով ունի ոսկե ատրճանակ» ֆիլմում: Էրվեի համար դա կյանքի ամենաերջանիկ պահերն էին: Հետո դարձավ երեխաների իրավունքները պաշտպանող ակտիվ գործիչ:

Իրականում նա դարձել է հայտնի «Ֆանտազիանների կղզի» ֆիլմում Տատու դերը ստանալուց հետո: Հետո նրան հանեցին նախագծից այն պատճառով, որ նա պահանջում էր բարձր աշխատավարձ ինչպիսին էին գլխավոր դերասանների աշխատավարձերը: True Hollywood Story պատմում էր, որ Վիլշեզ ոչ թե փող չէր ստացել սերիալում նկարանվելու համար, ամեն գիշեր նա ռեստորանում հարբում էր և իր եղած փողը միշտ ծախսում խմիչքների վրա:

1980 թվականին ստանում է դեր «Արգելված գոտի» ֆիլմից և նմանակում է իր նախորդ դերը՝ Տատուն:

Վերջին անգամ նա դուրս է եկել էկրաններին կատարելով Շոու Բեն Ստիլլերի դերը:

Անձնական կյանքը ու վախճանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել դերասանուհի Կամիլա Հեյգենի հետ:

Fantasy Island Ricardo Montalban Herve Villechaize.jpg

Առողջության հետ կապվոծ խնդիրները բերեցին նաև կարիերայի խնդիրների: Վիլշեզը սկսեց խմիչքներ օգտագործել և կյանքի վերջին տարիները ընկել էր կլինիկական դեպրեսիայի մեջ: Մահվանից մեկ տարի առաջ նա քիչ էր մնում մեռներ հարբեցողությունից: 1993 թվականի սեպտեմբերի 4-ին Վիլշեզը փորձեց ինքնասպանություն անել կրակելով իր վրա ատրճանակով[5]: Նրան գտնում է իր ընկերուհի Կետի Սելֆը, ով նրան հասցրեց Հյուսիսային Կլաիֆորնիա, Հոլլիվուդ: Հենց այդ օրը Վիլշեզը մահացավ, բայց մինչ մահանակը նա թողել էր մի գրություն, որտեղ գրված էր, թե որ ինքը հիվանդ է:

Ու հենց այն պահը, երբ Վիլշեզը ինքնասպանություն արեց Cartoon Network-ում ցույց էին տալիս հարցազրույց նրա հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]