Էրոլ Բյույուքբուրչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էրոլ Բյույուքբուրչ
թուրք.՝ Erol Büyükburç
Erol Büyükburç (cropped).jpg
Ծնվել էմարտի 22, 1936(1936-03-22)[1] կամ փետրվարի 29, 1936(1936-02-29)[2]
ԾննդավայրԱդանա, Ադանա, Թուրքիա
Մահացել էմարտի 12, 2015(2015-03-12)[1]
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
ԿրթությունՎեֆայի ավագ դպրոց
Մասնագիտությունդերասան, կոմպոզիտոր, հեղինակ-կոմպոզիտոր և երգիչ
Պարգևներ և
մրցանակներ
Պետական արտիստ
Erol Büyükburç Վիքիպահեստում

Էրոլ Բյույուքբուրչ (թուրք.՝ Erol Büyükburç, մարտի 22, 1936(1936-03-22)[1] կամ փետրվարի 29, 1936(1936-02-29)[2], Ադանա, Ադանա, Թուրքիա - մարտի 12, 2015(2015-03-12)[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք երգիչ, կոմպոզիտոր և դերասան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրոլ Բյույուքբուրչը ծնվել է 1936 թվականի մարտի 22-ին Ադանայում: Հայրենի քաղաքում ստացել է նախնական դպրոցական կրթություն: Դպրոցն ավարտել է Ստամբուլում: Ստամբուլի համալսարանում ուսումնասիրել է տնտեսագիտություն, սակայն կիսատ է թողել ուսումնառությունը: Էրոլը որոշում է ընտրել երաժշտի կարիերան: Կրթությունը շարունակում է Ստամբուլի համայնքային կոնսերվատորիայում, որը և ավարտում է[3]:

1964 թվականից նկարահանվել է երաժշտական ֆիլմերում: 2007 թվականին Բյույուքբուրչը որպես ժյուրի է հանդես եկել հեռուստատեսային՝ «Şarkı Söylemek Lazım» (Դու պետք է երգես) երաժշտական նախագծում:

2015 թվականի մարտի 12-ին մահացած են գտել իր բնակարանում[4]: Թաղված է Զինջիրլիքույու գերեզմանատանը[5]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրոլն ամուսնացած էր Էմել Բյույուքբուրչի հետ: 2001 թվականին վերջինս մահանում է լյարդային անբավարարությունից: Նրանց դուստրը՝ Աժլան Բյույուքբուրչը երգչուհի էր, որը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում[4]:

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրոլ Բյույուքբուրչի երաժշտական կարիերան սկսվել է 1961 թվականից, երբ հանդես եկավ «Little Lucy» անգլերեն երգով: Սկսել է հանդես գալ Շերիֆ Յուզբաշիօղլուի նվագախմբի հետ: 1964 թվականին Թյուլայ Գերմանի և Թանժու Օքանի հետ մասնակցել է Բալկանյան առաջին փառատոնին[6]:

1975 թվականին ձայնագրել է իր անդրանիկ ալբոմը՝ «Sevgi Çiçekleri» (Սիրո ծաղիկներ), որը նրան հռչակ բերեց ողջ Թուրքիայում[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]