Էրլանդ Լի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էրլանդ Լի
Erland2.jpg
Ծնվել էմայիսի 3, 1864(1864-05-03)
Մահացել է1926
Մասնագիտությունագարակապան, ուսուցիչ և government employee
ԱմուսինՋանեթ (Քիշոլմ) Լի

Էրլանդ Լի (անգլ.՝ Erland Lee, մայիսի 3, 1864(1864-05-03) - 1926), կանադացի ֆերմեր, ուսուցիչ, պետական աշխատակից Օնտարիոյի Սթոնի Քրիք քաղաքից: Առավել հայտնի է Կանանց ինստիտուտների հիմնադրման գործում ունեցած դերի համար, որն ի սկզբանե ձևավորվել է խթանելու մեկուսացված գյուղերի կանանց կրթությունը[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրլանդ Լին ծնվել է 1864 թվականի մայիսի 3-ին: Լի ընտանիքը Հյուսիսային Ամերիկայում Անկախության պատերազմից հետո 1792 թվականին, որպես Միասնական կայսրության հավատարիմ կողմնակիցներ, եկել են Նիագարա թերակղզի (այն ժամանակ՝ Բրիտանական Հյուսիսային Ամերիկա), Կանադա: Նրանք բնակություն են հաստատել Նիագարայի կուեստներում և մշակել են բերրի ագարակ: Lee Homestead-ը, որը նաև հայտնի է որպես «Edgemont», այժմ հանդիսանում է Էրլանդ Լիի թանգարանի վայրը: Էրլանդ Լին հայտնի է որպես աշխարհում Կանանց առաջին ինստիտուտի համահիմնադիր՝ իր կնոջ Ջանեթ (Քիշոլմ) Լիի և ընտանեկան դաստիարակության և կանանց կրթության փաստաբան Ադելաիդ Հուդլեսի հետ: 1897 թվականի փետրվարին Գուելֆի Օնտարիոյի գյուղատնտեսական քոլեջում Հուդլեսի դասախոսությունը լսելուց հետո Էրլանդը նրան հրավիրել է ելույթ ունենալ Սթոնի Քրիքի գյուղատնտեսների ինստիտուտի անցկացրած ամենամյա «Տիկնանց գիշեր» միջոցառմանը: Այս ելույթում Հուդլեսն առաջարկեց, որ տնային տնտեսությունում կրթությունը լավագույնս կկարողանա իրագործվել կանանց համար տղամարդկանց համար գոյություն ունեցող ֆերմերային ինստիտուտների նման կազմակերպություն ստեղծելով: Էրլանդ Լին առաջարկեց, որ նման խումբ կազմավորելու հարցով հետաքրքրող կանայք կկարողանան կրկին հանդիպել հաջորդ շաբաթ[2]: Էրլանդն ու նրա կինը` Ջանեթը այդ շաբաթն անցկացրեցին հրավիրելով և քաջալերելով Սթոնի Քրիքի կանանց մասնակցելու երկրորդ հանդիպմանը: 1897 թվականի փետրվարի 19-ին Կանադայի 101 գյուղական ընտանիքները համաձայնության եկան Կանանց ինստիտուտի ստեղծման համար, որը կդառնար աշխարհի ամենախոշոր գյուղական կանանց շարժումը[3]: Էրլանդ Լին ժողովին մասնակցած միակ տղամարդն էր և հանդես եկավ որպես առաջին հանդիպման նախագահ[2]:

Կանանց ինստիտուտի կանոնադրությունը գրվել է 1897 թվականի փետրվարի 25-ին Լիի ճաշասենյակի սեղանի վրա: Մեծ է եղել Էրլանդ Լիի՝ կանանց խմբին քաղաքական և ֆինանսական աջակցությունը նրա ընդլայնման և հաջողության համար և կարող է լինել միակ պատճառը, որ կազմակերպությունը Կանադայի կառավարության կողմից ճանաչվել է այն ժամանակ, երբ կանայք չէին համարվում քաղաքացիներ[3]:

Էրլանդ Լին եղել է Սոլթֆլիթի մասոնական շարժման անդամ, Saltfleet Township-ի գանձապետ-քարտուղար, որպես ուսուցիչ կրթություն է ստացել Hamilton Normal School-ում: Նա իր ընկեր Էրնեստ Դ՛Իսրայելի (Ի. Դ.) Սմիթի հետ միասին շահագործել է Vinemount Creamery-ը և Նիագարայի կուեստների գագաթին պահպանել խառը ագարակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ambrose, Linda M. "For Home and Country: The Centennial History of the Women's Institutes in Ontario." Stoddart Publishing Co. Limited, 1996.
  2. 2,0 2,1 Women's Institute Constitution and Minutes, Stoney Creek Charter Branch, 1897. Written by Janet Lee
  3. 3,0 3,1 Ambrose, Linda M. "For Home and Country: The Centennial History of the Women's Institutes in Ontario." Stoddart Publishing Co. Limited, 1996.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]