Ջանեթ (Քիշոլմ) Լի
Ջանեթ (Քիշոլմ) Լի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1862 |
Մահացել է | 1940 |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ուսուցչուհի և ակտիվիստ |
Ամուսին | Էրլանդ Լի |
Ջանեթ (Քիշոլմ) Լի (անգլ.՝ Janet (Chisholm) Lee, 1862 - 1940), Կանադայի Նիագարայի շրջանում կարևոր անձ, ով մեծ դեր է խաղացել 1897 թվականին Կանանց ինստիտուտների ձևավորման և Օնտարիոյի Համիլթոն քաղաքում մանկապարտեզի ծրագրի նախապատրաստման գործում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջանեթը ծնվել է Օնտարիոյի Վուդսթոք քաղաքում Քիշոլմների ընտանիքում։ Սովորել է Hamilton Normal School-ում, որտեղ ստացել է ուսուցչի վկայականը և ստեղծել է առաջին մանկապարտեզի ծրագիրը քաղաքում։ 1890 թվականին ամուսնացել է Էրլանդ Լիի հետ՝ ֆերմեր, կառավարության աշխատակից և ուսուցիչ Սթոնի Քրիքից, Օնտարիո։ Նրանք ունեցել են 5 երեխա՝ Գորդոնը, Ալիսը, Հիլդան, Ֆրանկը և Մարջորին։
Ջանեթն ամուսնու՝ Էրլանդ Լիի և Ադելաիդ Հուդլեսի հետ միասին համարվում են Կանանց առաջին ինստիտուտի համահիմնադիրներ, որը ներկայումս համաշխարհային կազմակերպություն է, որն ի սկզբանե ստեղծվել է մեկուսացված գյուղական կանանց կրթության խթանման նպատակով։ Խումբը միջազգայնորեն հայտնի է որպես «Աշխարհի ասոցացված գյուղական կանայք»։ Ջանեթ Լիին է վերագրվում 1897 թվականի փետրվարի 25-ին իր ճաշասենյակի սեղանի վրա Կանանց ինստիտուտի բնօրինակի ստեղծման փաստաթուղթը գրելը [1]։
Սթոնի Քրիքի տարրական դպրոցը 1987 թվականին անվանվել է Ջենեթ Լիի անունով։ Լիերի ընտանիքի տունը, որը հայտնի է որպես «Էդգեմոնտ» (Edgemont), 1972 թվականին դարձել է Էրլանդ Լիի թանգարանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ambrose, Linda M. "For Home and Country: The Centennial History of the Women's Institutes in Ontario." Stoddart Publishing Co. Limited, 1996.