Էրլանդ Լիի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրլանդ Լիի թանգարան
Տեսակբնակելի տուն և թանգարան
Երկիր Կանադա
ՏեղագրությունՀամիլտոն
Հասցե552 Ridge Road
Հիմնադրվել է1972
Կայքerlandlee.com
Քարտեզ
Քարտեզ

Էրլանդ Լիի թանգարան (անգլ.՝ Erland Lee Museum), Կանադայի ազգային պատմական վայր Օնտարիո նահանգի Սթոնի Քրիք համայնքի Նիագարայի կուեստներում[1]։ Ի սկզբանե եղել է Էրլանդ և Ջանեթ Լիերին պատկանող ագարակ, թանգարան է ճանաչվել որպես Կանանց ինստիտուտների առաջին ծննդավայր, միջազգային կազմակերպություն, որը ձևավորվել է 1897 թվականին՝ խթանելու գյուղական մեկուսացված կանանց կրթությունը[2]։

Տան ամենահին մասը՝ գերաններով կառուցված տնակը, կառուցվել է 1808 թվականին։ 1873 թվականին դրա վրա կառուցվել է ատաղձագործական գոթական ոճի կառույց, որը Վերածննդի ճարտարապետական ավանդույթի մի մաս է կազմում։ Դրա լավագույն օրինակն են ուղղաձիգ եռանկյունաձև տանիքի կատարները, ճոխ շերտերը և հարթ տախտակները։

Լիերի ընտանիքն այս տանն ապրել է 1808-1970 թվականներին։ Առաջին անգամ շենքին պատմական նշանակություն տրվել է 1961 թվականին, Հարավային Վենտվորֆի կանանց ինստիտուտի կողմից։ 1972 թվականին տունը հանրության համար բացվել է որպես թանգարան, և այնուհետև տնօրինվել և շահագործվել է Օնտարիոյի դաշնային կանանց ինստիտուտի կողմից։ 1995 թվականին թանգարանը «Օնտարիոյի ժառանգության ակտի» շրջանակներում դարձել է պատմական տուն, իսկ 2003 թվականին ճանաչվել է Կանադայի ազգային պատմական վայր։

Թանգարանի երեք հարկերում ներկայացված է Վիկտորյական կահույք և կահավորանք` շեշտը դնելով Լիերի ընտանիքի պատմության վրա և 1897 թվականին կանանց ինստիտուտների հիմնադրման շուրջ ծավալվող իրադարձություններին։ Օրինակ, ճաշասենյակի սեղանը, որի վրա Ջանեթ Լին գրել է Կանանց ինստիտուտի առաջին կանոնադրությունը, դեռևս գտնվում է իր սկզբնական տեղում։ Հողատարածքը համալրում է 1873 թվականի վագոն տնակը, որի երկու հարկերում տեղավորված են տեղական պատմության ցուցանմուշներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «HistoricPlaces.ca - HistoricPlaces.ca». www.historicplaces.ca. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  2. Goddard, John (2016 թ․ հուլիսի 16). Erland Lee Museum: Inside Hamilton's Museums (անգլերեն). Dundurn. ISBN 978-1-4597-3738-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]