Ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 17-ին Ալբանիայի ժողովրդական Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաք Տիրանայում։ Էրիոնը ԱՄՆՄիչիգան նահանգի Գրանդ Վելի պետական համալսարանում ստացել է քաղաքագիտության բակալավրի աստիճան։ Այնուհետև ստացել է մագիստրոսի աստիճան Մեծ Բրիտանիայի Սուսեքս համալսարանի Եվրոպական ինտեգրման գծով։ Վելիայն ակտիվ մասնակցություն է ունեցել հասարակական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների միջոցառումներին։ 2003 թվականին նա հիմնադրել է Ալբանիայի MJAFT! երիտասարդական կազմակերպությունը, որը 2004 թվականին ՄԱԿ-ի քաղաքացիական հասարակության մրցանակ է ստացել։ Էրիոնը ղեկավարում էր MJAFT! շարժումը մինչև 2007 թվականի նոյեմբերը, ապա միացավ Եվրոպական միության ընդլայնման նախաձեռնությանը։ 2011 թվականին Վելիայն անդամակցել է Ալբանիայի սոցիալիստական կուսակցությանը, որտեղ դարձել է երիտասարդության և արտագաղթի հարցերով կուսակցության քարտուղար։ 2013 թվականին ընտրվել է Ազգային ժողովի անդամ։ 2013 թվականի սեպտեմբերից մինչև 2015 թվականի հուլիսը եղել է Ալբանիայի երիտասարդության և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Էդի Ռամայի կառավարությունում։ Ազատ տիրապետում է անգլերեն և իտալերեն լեզուներին, ունի գերմաներեն և ֆրանսերեն լեզուների իմացություն։ 2016 թվականին մասնակցել է Մոսկվայի ուրբանիստական համաժողովին[1][2]։