Էրին Գրեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրին Գրեյ
Ծնվել էհունվարի 7, 1950(1950-01-07)[1] (74 տարեկան)
ԾննդավայրՀոնոլուլու, ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Redwood High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
eringray.com

Էրին Գրեյ (անգլ.՝ Erin Gray, հունվարի 7, 1950(1950-01-07)[1], Հոնոլուլու, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրին Գրեյը ծնվել է Հոնոլուլուում (Հավայան կղզիներ[2]): Երբ Գրեյը ութ տարեկան էր, նրա ծնողները բաժանվեցին, և հաջորդ մի քանի տարիների ընթացքում նա ապրել է իր տատի հետ Փալմ Սփրինգսում[3]։ Ի վերջո Էրինը մոր հետ տեղափոխվել է Կալիֆոռնիա, որտեղ սովորել է Ռեդվուդի ավագ դպրոցում, իսկ հետո Palisades Charter High School դպրոցում[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին, 15 տարեկան հասակում, Էրին Գրեյը հոլիվուդյան գործակալություններից մեկում սկում է իր ֆոտոմոդելի կարիերան։ Հասել է որոշակի հաջողությունների որպես մոդել և մինչև 1975 թվականն իր տարեկան եկամուտը կազմում էր ավելի քան 100,000 ԱՄՆ դոլար[3]։ 1978 թվականին նկարահանվել է «Երեկոն Բյուզանդիայում» հեռուստաֆիլմում, որտեղ կինոքննադատների կողմից լավ արձագանքների է արժանացել իր դերասանական խաղը, ինչից հետո Universal Studios առաջարկել է դերասանուհուն կնքել յոթնամյա պայմանագիր։ Հաջորդ տարի «Բակ Ռոջերսը 25-րդ դարում» հեռուստասերիալում նա ստացել է գլխավոր կնոջ դերը[4]։

Սերիալն ավարտվելուց հետո Էրին Գրեյը Քեննի Ռոջերսի հետ նկարահանվել է «Վեցի ավազակախումբ» ֆիլմում, որը ձախողվել է վարձույթում։ 1982 թվականին ստացել է գլխավոր դեր «Արծաթե գդալներ» կատակերգական սերիալում, որը ունեցել է 5 եթերաշրջան և ավարտվել 1987 թվականին։ Այն ավարտվելուց հետո նա շարունակել է մնալ հեռուստատեսությունում, նկարահանվել է այնպիսի սերիալներում, ինչպիսիք են՝ «Հյուրանոց», «Նա գրել է սպանություն» և «Լոս Անջելեսի օրենքը», ինչպես նաև նկարահանվել է մի քանի ֆիլմում, որոնցից ամենահայտնին հավանաբար 1993 թվականի «Վերջին ուրբաթ. Ջեյսոնն ուղարկվում է դժոխք»։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրին Գրեյն ամուսնացել է երկու անգամ։ Ունի երկու զավակ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Erin Gray at Film Reference
  3. 3,0 3,1 3,2 Jim Calio. «Buck Rogers Wouldn't Dare Tell Erin Gray What She's Heard for 14 Years from Ken Schwartz: Go Fly a Kite». People. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
  4. Kelly, Suzanne (2010 թ․ սեպտեմբերի 6). «Conventions: Another day at the office for celebs». CNN. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 6-ին.
  5. «Biography for Erin Gray». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրին Գրեյ» հոդվածին։