Էրիկուսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիկուսա
Տեսակկղզի
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորՔորֆու և Municipality of Central Corfu and Diapontia Islands?
Մասն էDiapontia Islands?
Երկարություն2,8 կմ
Լայնություն2 կմ
Մակերես4 կմ²
Բնակչություն496 մարդ (2011)
Քարտեզ
Քարտեզ

Էրիկուսա (հուն․՝ Ερείκουσα), կղզի և նախկին գյուղական բնակավայր Հունաստանի արևմուտքում՝ Հոնիական ծովի հարևանությամբ։

2011 թվականի վարչատարածքային բաժանման բարեփոխումներից հետո, մտնում է Կերկիրայի շրջանի կազմի մեջ[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկուսա կղզին գտնվում է Հունաստանի արևմուտքում։ Տեղակայված է Կերկիրա կղզու հյուսիսում, Մաթրակիի հյուսիս-արևելքում և Օթոնոյի կղզու արևելքում։

Կղզու վրա գտնվում է համանուն Էրիկուսա գյուղը։ Կղզին ունի հարուստ բուսականություն։ Հիմնական ծառատեսակներն են նոճին և ձիթենին, որոնք աճում են ամբողջ կղզու տարածքում։

Էրիկուսայի տարածքում գտնվում են երկու հիմնական լողափեր՝ Պորտո և Բրագին անուններով։ Այս անվանումները տրվել են վերջիններիս Վենետիկի հանրապետության տիրապետության տարիներին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Էրիկուսա կղզու բնակչությունը կազմում է 698 մարդ։

Բնակչության միջին խտությունը կազմում է 188,649 մարդ/կմ քառ.:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կալիկրատիսի իրավական նորմեր Արխիվացված 2017-04-27 Wayback Machine Հունաստանի Ներքին գործերի նախարարություն (հուն.)