Էս Սուվեյրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Էս Սուվեյրա
արաբ․՝ الصويرة‎‎
Ramparts of Essaouira.JPG
ԵրկիրՄարոկկո Մարոկկո
ՔաղաքապետԱսմա Շաբի
Մակերես90 կմ²
ԲԾՄ11±1 մետր
Բնակչություն77 966 մարդ (հունվարի 1, 2014)[1][2]
##Էս Սուվեյրա (Մարոկկո)
Red pog.png

Էս-Սուվեյրա (արաբ․՝ ‎‎الصويرة) կամ Էսաուիրա, նախկինում Մոգադոր, նավահանգստային քաղաք է Մարոկկոյի՝ Ատլանտյան ափին, Ագադիրից 170 կմ հյուսիս և Մարաքեշից 170 կմ արևմուտք: Քաղաքին է պատկանում ոչ մեծ Մոգադոր կղզին, որի անվամբ էր կոչվում քաղաքը, մինչ Մարոկկոյի անկախության ճանաչումը: «Մոգադոր» անվանումը ենթադրաբար ունի պորտուգալական ծագում: Էս-Սուվեյրա անվանումը, որն առավել հստակորեն փոխանցում է արաբերենի ձևաբանական առանձնահատկությունները, պահպանվել է միայն ռուսերենում: Մնացյալ լեզուներում տեղական բարբառային արտասանությամբ հնչում է «Էսաուիրա»:

Քաղաքի կենտրոնը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների կազմում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձկնորսության նավահանգիստը հայտնի էր փյունիկեցիներին դեռևս մ.թ.ա. 7-րդ դարում, իսկ ավելի ուշ նաև հռոմեացիներին: Աստիճանաբար նավահանգիստը դարձավ ոչ միայն ծովային առևտրի կետ, այլև քարավաններին ուղղորդող կայան, իսկ ժամանակ առ ժամանակ` նաև ապաստարան ծովահենների համար: 1506 թվականին պորտուգալացիները սկսեցին ամրապնդել քաղաքը: Սաադիտների դինաստիայից Մուլայ Աբդելմալեկի օրոք 1628 թ-ին շարունակվում էր ամրությունների շինարարությունը: 1765 թվականին Ալաուիթների դինաստիայից Մուհամմեդ 3-րդ Բեն Աբդալլահը որոշեց Մոգադորը դարձնել Մարոկկոյի խոշորագույն նավահանգիստը: Պլանավորման աշխատանքները հանձնարարվեցին ֆրանսիացի բանտարկյալներին:

Հետագա դարերում քաղաքն ամրապնդեց կարևոր առևտրային կետի կարգավիճակը մինչ 1893 թվականին ֆրանսիական զորքերի կողմից Տիմբուկտու քաղաքի գրավումը: Կապված դրա հետ` բազմաթիվ առևտրային ճանապարհներ փակվեցին, և Մոգադարը կորցրեց իր երբեմնի նշանակությունը: 1960-1970-ական թվականներին քաղաքը վերածվեց հիպիների Մեքքայի:

Այս պահին Էս-Սուվեյրան Մարոկկոյի խոշոր քաղաքների բնակիչների և եվրոպացիների համար սիրելի վայր է: Քաղաքում զարգացած է սննդի և կաշվի արդյունաբերությունը:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էս Սուվեյրայում կա մի ֆրանսիական միջազգային դպրոց[3]:

Մշակույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էս Սուվեյրան մշակույթով հարուստ քաղաք է: Ամբողջ քաղաքով մեկ կան մի շարք փոքր պատկերասրահներ: 1998 թվականից ի վեր աշխարհի երաժշտության Գնաուա փառատոնը կազմակերպվում է Էս Սուվեյրայում՝ հունիսի վերջին շաբաթում: Այն համախմբում է ամբողջ աշխարհի արտիստներին: Չնայած հիմնականում փառատոնը կենտրոնանում է Գնաուա երաժշտության վրա, այն ընդգրկում է նաև ռոք, ջազ և ռեգի: Այն տևում է 4 օր և տարին մեկ անգամ համախմբում է 450000 այցելուներ[4]:

  • 2001 թվականին քաղաքի մեդինան ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների կազմում:
  • 1998 թվականից սկսած` այստեղ ամեն տարի անցկացվում է Գնաուա երաժշտական փառատոնը:

Էս-Սուվեյրան կինեմատոգրաֆիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (unspecified title) / High Commission for Planning
  2. http://rgph2014.hcp.ma/file/166326/
  3. "Groupe scolaire Eric-Tabarly - OSUI." AEFE. Retrieved on May 12, 2016. "25 rue Princesse Lalla Hasna, Quartier des Dunes, 44000 Essaouira"
  4. Gnaoua Festival Press Kit
  5. «5 стран, где снимался сериал «Игра престолов»»։ Վերցված է 2016-07-18