Գնաուա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |

Գնաուա (արաբ.` غناوة), էթնիկ խումբ, գտնվում է Մարոկկոյում և Ալժիրում։ Նախնիները հանդիսանում են հարավային Սահարայի ստրուկներ։
Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գնաուա բառը գալիս է բերբերյան aguinaw բառից, որը նշանակում է «սև մարդ»։ Իր հերթին այս հասկացությունը կապվում է աֆրիկյան խոշորագույն քաղաքներից մեկի Գանայի հետ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ենթադրվում է որ Գնաուա ազգը սերում է Աֆրիկայի կենտրոնական և արևմտյան մասերից։ Քանի որ ստրուկների առուծախը ուներ կիրառություն տարածաշրջանում, դրա պատճառով էլ Գնաուա ազգը կազմավորվել է դարերի ընթացքում։
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսլամի ընդունումից հետո Գնաուա ազգը ընդունեց այդ կրոնի ծեսերն ու սովորույթները, որոնց մեջ կարևոր դեր ունեն երգն ու պարը։ Գնաուայի երաժշտական կենտրոն է հանդիսանում Մարոկկոյի հարավում գտնվող Էս Սուվեյրան քաղաքը, որտեղ պարբերաբար անցկացվում են տարբեր փառատոներ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գնաուային նվիրված կայք Archived 2009-06-11 at the Wayback Machine.
- Գնաուայի մշակույթը Archived 2015-05-20 at the Wayback Machine.