Էսթեր Լեդեցկա
Էսթեր Լեդեցկա | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն | չեխ․՝ Ester Ledecká |
Մասնագիտացում | snowboarder, լեռնադահուկորդ և դահուկորդ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 23, 1995[1][2][3] (29 տարեկան) |
Ծննդավայր | Պրահա, Չեխիա[1][3] |
Հասակ՝ | 173 սանտիմետր |
Քաշ | 68 կիլոգրամ |
Էսթեր Լեդեցկա[4] ( չեխ․՝ Ester Ledecká. մարտի 23, 1995[1][2][3], Պրահա, Չեխիա[1][3]), չեխ սնոուբորդիստուհի և լեռնադահուկորդուհի, եռակի օլիմպիական չեմպիոնուհի (երկու անգամ՝ սնոուբորդով զուգահեռ հսկա ոլորավայրէջքում / սլալոմում, մեկ անգամ՝ լեռնադահուկային սպորտում՝ սուպեր-G-ում՝ գերհսկա ոլորավայրէջքում)։ Բացի այդ՝ աշխարհի կրկնակի չեմպիոնուհի է սնոուբորդի զուգահեռ մրցաձևերում, այդ նույն մրցաձևերում աշխարհի գավաթի խաղարկությունների քառակի հաղթող, Snowboard World Cup փուլերի բազմակի հաղթող։ Պատմության մեջ առաջին կինն է, ով օլիմպիական ոսկի է նվաճել նույն ձմեռային խաղերում երկու տարբեր մրցաձևերում[5] (դահուկորդուհի և բիաթլոնիստուհի Անֆիսա Ռեզցովան նախկինում դրան հասել էր երկու տարբեր ձմեռային խաղերում)։
2018 թվականի դեկտեմբերի 21-ին Էսթեր Լեդեցկան Չեխիայում ճանաչվել է տարվա մարզուհի[6]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը հայտնի չեխ երգիչ և կիթառահար Յանեկ Լեդեցկին է։ Պապը՝ Յան Կլապաչը Օլիմպիական խաղերի կրկնակի մեդալակիր և 1972 թվականի աշխարհի չեմպիոն է դարձել Չեխոսլովակիայի տափօղակով հոկեյի հավաքականի կազմում[7]։
Մարզական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնոուբորդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատանեկան նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցավայրը | Տարիքը | |||
---|---|---|---|---|---|
2011 թ | JWCH</img> Վալմալենկո | U19 | DNS | DNS | - |
2011 թ | ԷՅՈՖ</img> Ռեյդիս | U18 | ![]() |
5 | |
2012 թ | JWCH</img> Սիեռա Նևադա | U19 | 8 | 12 | - |
2013 թ | JWCH</img> Էրզրում | U19 | ![]() |
![]() |
- |
Աշխարհի գավաթի խաղարկություններում մրցելույթների արդյունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունքներ աշխարհի գավաթի խաղարկություններում | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ПГС — параллельный гигантский слалом / զուգահեռ հսկա ոլորավայրէջք ПСЛ — параллельный слалом / զուգահեռ ոլորավայրէջք КГ — командная гонка / թիմային մրցավազք DNS — Հայտավորվել է, սակայն չի մեկնարկել։ DNF — Մեկնարկել է, սակայն եզրագիծը չի հատել։ DSQ — Եզրագիծը հատել է, սակայն որակազրկվել է։ CANC — Մեկնարկը չեղարկվել է։ — — Այդ մրցավազքին չի մասնակցել։ Ծանոթագրություն. Աշխարհի առաջնություններում և օլիմպիական խաղերում մարզիկի վաստակած միավորները չեն հաշվառվում աշխարհի գավաթի խաղարկությունների ամփոփիչ վարկանիշում: |
Լեռնադահուկային սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էսթեր Լեդեցկա | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն | չեխ․՝ Ester Ledecká |
Մասնագիտացում | snowboarder, լեռնադահուկորդ և դահուկորդ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 23, 1995[1][2][3] (29 տարեկան) |
Ծննդավայր | Պրահա, Չեխիա[1][3] |
Հասակ՝ | 173 սանտիմետր |
Քաշ | 68 կիլոգրամ |
2018 թվականի փետրվարի 17-ին Փհենչհանի Օլիմպիական խաղերում Լեդեցկան սենսացիոն կերպով ոսկի նվաճեց գերհսկա ոլորավայրէջքում՝ սուպեր-G-ում՝ 0,01 վայրկյանով առաջ անցնելով Աննա Ֆայթից։ Նախքան այդ Էսթերը միայն մեկ անգամ էր տեղ գրավել աշխարհի գավաթի խաղարկությունների արդյունքներով լավագույն 10-յակում (2017թ. դեկտեմբերի 2-ին Կանադայում 7-րդ տեղ արագընթաց վայրէջքի մրցումներում)։ Յոթ օր անց Էսթերը օլիմպիական ոսկի նվաճեց սնոուբորդի մրցումներում։
2019 թվականի աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել Օրեում, նա մասնակցել է երեք մրցաձեւերի, որոնց լավագույն նվաճումը կոմբինացիայի 15-րդ տեղն է։ Super-G- ում Լեդեցկայան 29 ավարտողների մեջ զբաղեցրել է միայն 27-րդ տեղը։
2019 թվականի դեկտեմբերի 6-ին նա առաջին անգամ դարձավ լեռնադահուկային սպորտի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող՝ հաղթանակ տանելով Կանադայի Լեյք Լուիզ քաղաքում անցկացված արագընթաց վայրէջքի մրցումներում[8]։ 2019/20 մրցաշրջանում նա զբաղեցրել է 10-րդ տեղը Աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկում, ինչպես նաև երկրորդ տեղն է զբաղեցրել վայրէջքի մրցաշարային աղյուսակում և երրորդ տեղը՝ միացյալ աղյուսակում։
2020 թվականի դեկտեմբերի 20-ին Վալ դ'Իզերում նա նվաճեց աշխարհի գավաթը սուպեր-G մրցաձևում՝ 0,03 վայրկյանով առաջ անցնելով շվեյցարացի Կորին Զոետերից։ 2021 թվականի հունվարի 22-ին զբաղեցրեց երկրորդ տեղը Քրան-Մոնտանայում անցկացված արագընթաց վայրէջքի մրցումներում՝ 0,20 վայրկյան զիջելով Սոֆյա Գոջային։
2021 թվականի փետրվարի 11-ին Իտալիայում կայացած աշխարհի առաջնությունում նա զբաղեցրեց չորրորդ տեղը սուպեր-G- ում՝ ընդամենը 0,06 վայրկյանով զիջելով բրոնզե մեդալակիր դարձած Միքայելա Շիֆրինին։ Երկու օր անց Էսթերը դարձյալ չորրորդն էր, այս անգամ՝ արագընթաց վայրէջքի մրցումներում՝ 0,07 վայրկյան զիջելով բրոնզե մեդալակիր հռչակված Լարա Գուտ-Բեհրամիին։
2022 թվականի Օլիմպիական խաղերում Լեդեցկան կրկին մոտ էր մեդալի սուպեր-G- ում՝ զբաղեցնելով հինգերորդ տեղը՝ 0,13 վայրկյանով զիջելով բրոնզե մեդալակիր Միքել Գիսինին։ Վայրէջքում նա սխալ թույլ տվեց ուղու վրա և գրավեց միայն 27-րդ տեղը։ Համակցությամբ նա զբաղեցրեց չորրորդ տեղը։
2022 թվականի փետրվարի 26-ին Լեդեցկան հաղթեց Քրան-Մոնտանայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության արագընթաց վայրէջքի մրցումներում։
Ողնաշարի վնասվածքի պատճառով Լեդեցկան բաց թողեց գրեթե ողջ 2022/23 մրցաշրջանը (ներառյալ աշխարհի առաջնությունը)[9][10]։ Միայն 2023 թվականի մարտին կարողացավ վերադառնալ և հաղթանակ տարավ աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկում՝ սնոուբորդով զուգահեռ ոլորավայրէջքում։
Լեռնադահուկային սպորտի աշխարհի գավաթի խաղարկություններին իր մասնակցությունը նա վերսկսեց 2023 թվականի դեկտեմբերին՝ բաց թողնելով ավելի քան 1,5 տարի։
Արդյունքներ խոշոր մրցումներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձմեռային օլիմպիական խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիմպիական խաղեր | Արագընթաց վայրէջք </small» |
Գերհսկա | Հսկա սլալոմ |
Սլալոմ | Համադրություն | Թիմեր |
---|---|---|---|---|---|---|
2018 Փհենչհան | — | 1 | 23 | — | — | — |
2022 Պեկին | 27 | 5 | — | — | 4 | — |
Աշխարհի առաջնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհի առաջնություն | Արագընթաց վայրէջք |
Գերհսկա | Հսկա ոլորավայրէջք |
Ոլորավայրէջք | Համադրութ. | Թիմեր | Զուգ. հսկա ոլորավ. |
---|---|---|---|---|---|---|---|
2017 Սանկտ Մորից | 21 | 29 | 37 | — | 20 | 1/8 | Չկա տվյալ |
2019 Օրե | 17 | 27 | — | — | 15 | — | Չկա տվյալ |
2021 Կորտինա դ’Ամպեցո | 4 | 4 | — | — | 8 | — | — |
2023 Մերիբել | Չի մասնակցել վնասվածքի պատճառով: |
Աշխարհի գավաթի խաղարկություններում լավագույն եռյակում տեղ գրավելը (7)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ | Մրցաշրջ. | Ամսաթիվը | Մրցավայրը | Մրցաձևը | Գրաված տեղը |
---|---|---|---|---|---|
1 | 2019/20 թթ | 6 դեկտեմբերի 2019թ | ![]() |
Արագ. վայրէջք | 1 |
2 | 8 փետրվարի 2020թ | ![]() |
Արագ. վայրէջք | 3 | |
3 | 23 փետրվարի 2020թ | ![]() |
Համադրություն | 3 | |
4 | 2020/21 թթ | 20 դեկտեմբերի 2020 թ | ![]() |
Գերհսկա | 1 |
5 | 22 հունվարի 2021 թ | ![]() |
Արագ. վայրէջք | 2 | |
6 | 2021/22 թթ | 22 հունվարի 2022 թ | Իտալիա}}</img>Կորտինա դ'Ամպեցո | Արագ. վայրէջք | 3 |
7 | 26 փետրվարի 2022թ | ![]() |
Արագ. վայրէջք | 1 | |
8 | 27 փետրվարի 2022թ | Արագ. վայրէջք | 2 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ (չեխերեն)
- ↑ 2,0 2,1 2,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Olympedia — 2006.
- ↑ Также возможно написание Ледецка
- ↑ МОК рассматривает сноуборд и горнолыжный спорт как дисциплины лыжного вида спорта
- ↑ «Královna Ester! Olympijská hrdinka Ledecká se stala Sportovkyní roku | iSport.cz». isport.blesk.cz. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Янек Ледецкий для журнала DNES». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Ester Ledecká: Senzace jako na olympiádě! Ovládla sjezd v Lake Louise». iSport.cz. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Трёхкратная олимпийская чемпионка Эстер Ледецка пропустит ЧМ по горнолыжному спорту». 2023 թ․ հունվարի 28. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Увидим ли мы Эстер Ледецку в этом сезоне?». 2022 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Эстер Ледецкая — статистика на сайте FIS (англ.) (сноуборд)
- Эстер Ледецкая — статистика на сайте FIS (англ.) (горнолыжный спорт)
- Две золотые медали Ледецкой на Играх 2018 года — видео на youtube на канале Olympics
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսթեր Լեդեցկա» հոդվածին։ |
|