Էսեկիել Պալասիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էսեկիել Պալասիոս
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 5, 1998(1998-10-05)[1][2] (25 տարեկան)
Ծննդավայր Famaillá, Տուկուման, Արգենտինա[2][3]
Հասակ 177 սանտիմետր[4]
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Էսեկիել Ալեքսանդրո Պալասիոս (իսպ.՝ Exequiel Alejandro Palacios,հոկտեմբերի 5, 1998(1998-10-05)[1][2], Famaillá, Տուկուման, Արգենտինա[2][3]), արգենտինացի ֆուտբոլիստ, «Բայեր Լևերկուզեն» ակումբի և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան, 2022 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալասիոսը «Ռիվեր Փլեյթ» ֆուտբոլային ակադեմիայի սան է։ 2015 թվականին ներառվել է հիմնական թիմում։ Նոյեմբերի 8-ին «Նյուելս Օլդ Բոյզ» ակումբի դեմ խաղում Էսիկիելը նորամուտ է ունեցել Արգենտինայի ֆուտբոլի առաջնությունում՝ երկրորդ խաղակեսին փոխարինելով Լաուտարո Արելյանոյին[5]։ 2018 թվականի ապրիլի 9-ին Ավելյանեդայի «Ռասինգ» ակումբի դեմ խաղում Էսեկիելը խփել է իր առաջին գոլը «Ռիվեր Փլեյթ» ակումբի կազմում[6]։

2019 թվականի դեկտեմբերի 16-ին Պալասիոսը տեղափոխվել է Գերմանիայի «Բայեր Լևերկուզեն» ակումբ[7]։ Խաղացողի հետ ստորագրվել է 5,5 տարի ժամկետով պայմանագիր։ Փետրվարի 23-ին «Աուգսբուրգ» ակումբի դեմ խաղում նորամուտ է ունեցել Գերմանիայի Բունդեսլիգայում[8]։ 2022 թվականի ապրիլի 23-ին «Գրոյտեր Ֆյուրտ» ակումբի դեմ խաղում խփել է առաջին գոլը «Բայեր Լևերկուզեն» ակումբի կազմում[9]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին մասնակցել է Պարագվայում կայացած Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնությանը, որի ընթացքում խաղացել է Բոլիվիայի[10], Չիլիի[11], Պարագվայի[12], Կոլումբիայի[13], Էկվադորի[14] և երկու անգամ՝ Ուրուգվայի[15][16] թիմերի դեմ խաղում։

Նույն թվականին Էսեկիելը մասնակցել է Չիլիում կայացած աշխարհի պատանեկան առաջնությանը՝ խաղալով Գերմանիայի[17], Մեքսիկայի[18] և Ավստրալիայի[19] թիմերի դեմ մրցախաղում։

2017 թվականին Պալասիոսը մասնակցել է Հարավային Կորեաում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը՝ խաղալով Գվինեայի[20], Անգլիայի[21] և Հարավային Կորեայի[22] թիմերի դեմ խաղերում։

2018 թվականի սեպտեմբերի 8-ին Գվետեմալայի հավաքականի դեմ ընկերական խաղում Պալսիոսը նորամուտ է ունեցել Արգենտինայի հավաքականի կազմում[23]։

Մասնակցել է Կատարում կայացած 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը՝ դառնալով հաղթող։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռիվեր Փլեյթ»

  • Արգենտինայի գավաթի գավաթակիր՝ 2016/17
  • Արգենտինայի սուպերգավաթի գավաթակիր՝ 2018
  • Լիբերտադորեսի գավաթի գավաթակիր՝ 2018
  • Լիբերտադորեսի գավաթի եզրափակչի մասնակից՝ 2019
  • Ռեկոպայի դափնեկիր՝ 2019

Արգենտինայի հավաքական

Արգենտինա (մինչև 17)

  • Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնության փոխչեմպիոն (մինչև 17 տարեկան)՝ 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 National-Football-Teams.com
  4. Soccerway
  5. «Ривер Плейт VS. Ньюэллс Олд Бойз 0:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  6. «Расинг Авельянеда VS. Ривер Плейт 0:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ ապրիլի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  7. «Bayer 04 signs Exequiel Palacios» (անգլերեն). Bayer Leverkusen. 2019 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  8. «Байер 04 VS. Аугсбург 2:0» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ փետրվարի 23. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
  9. «Гройтер Фюрт VS. Байер 04 1:4» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ ապրիլի 23.
  10. «Аргентина (до 17) VS. Боливия (до 17) 4:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 10. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  11. «Аргентина (до 17) VS. Чили (до 17) 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 14. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  12. «Парагвай (до 17) VS. Аргентина (до 17) 1:4» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 21. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  13. «Колумбия (до 17) VS. Аргентина (до 17) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  14. «Эквадор (до 17) VS. Аргентина (до 17) 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  15. «Уругвай (до 17) VS. Аргентина (до 17) 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  16. «Уругвай (до 17) VS. Аргентина (до 17) 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 27. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  17. «Аргентина (до 17) VS. Германия (до 17) 0:4» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  18. «Мексика (до 17) VS. Аргентина (до 17) 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  19. «Аргентина (до 17) VS. Австралия (до 17) 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  20. «Гвинея (до 20) VS. Аргентина (до 20) 0:5» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 26. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
  21. «Аргентина (до 20) VS. Англия (до 20) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 20. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
  22. «Южная Корея (до 20) VS. Аргентина (до 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 23. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
  23. «Аргентина VS. Гватемала 3:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսեկիել Պալասիոս» հոդվածին։