Էռնեստ Թոմլինսոն
Էռնեստ Թոմլինսոն | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1924[1] |
Ծննդավայր | Rawtenstall, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | հունիսի 12, 2015[1] (90 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Bacup and Rawtenstall Grammar School?, Մանչեսթերի համալսարան և Royal Northern College of Music? |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր, երաժշտագետ և դաշնակահար |
Պարգևներ և մրցանակներ |
Էռնեստ Թոմլինսոն (անգլ.՝ Ernest Tomlinson, սեպտեմբերի 19, 1924[1], Rawtenstall, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն - հունիսի 12, 2015[1]), անգլիացի կոմպոզիտոր, որը հատկապես հայտնի է իր թեթև երաժշտական ստեղծագործություններով։ Նրան երբեմն անվանում էին «Ալան Փերրի» (անգլ.՝ Alan Perry)։
Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոմլինսոնը ծնվել է Ռութենստալում, (Լանկաշիր, Անգլիա), երաժշտական ընտանիքում, Ֆրեդ Թոմլինսոն ավագի և Մեյ Թոմլինսոնի չորս երեխաներից մեկն է[2]։ Նրա կրտսեր եղբայրը՝ Ֆրեդ Թոմլինսոնը, ով նույնպես երաժիշտ էր, հիմնադրեց Ֆրեդ Թոմլինսոնի երգչախումբը և կատարեց Monty Python`s Flying Circus երաժշտական ստեղծագործությունը[3]։ Ինը տարեկանում նա դարձավ Մանչեսթեր մայր տաճարի երգչախմբի ղեկավար 1939 թվականին։ Հետագայում Ռութենստալում նա սկսեց հաճախել դպրոց և տասնվեց տարեկանում ստացավ կրթաթոշակ Մանչեսթերի համալսարանից և Մանչեսթերի թագավորական երաժշտական քոլեջից[4]։ Նա անցկացրեց հաջորդ երկու տարիները՝ սովորելով կոմպոզիցիա, մինչև 1943 թվականը, որից հետո նա հեռացավ միանալու թագավորական օդուժին, որտեղ, նա դարձավ մեխանիկ և ծառայութան անցավ Ֆրանսիայում 1944 և 1945 թվականներին։ Նա վերադարձավ Անգլիա 1945 թվականին՝ վերսկսելու իր ուսումը (Հեմֆրի Պրոկտեր-Գրեգի մոտ) և ավարտեց 1947 թվականին՝ ստանալով երաժշտության բակալավրի աստիճան կոմպոզիցիայի համար, ինչպես նաև դարձավ Մանչեստրի երաժշտական քոլեջի և ասոցիացիայի անդամ։
Թոմլինսոնը լքեց Հյուսիսային Անգլիան և մեկնեց Լոնդոն, որտեղ նա աշխատեց կոմպոզիտոր անգլ.՝ Arcadia և անգլ.՝ Mills Music Publishers» հրատարակչություններում՝ տրամադրելով երաժշտություն ռադիոյի և հեռուստատեսային հեռարձակումների, ինչպես նաև բեմի և ձայնագրման ստուդիաների համար։ Նա շարունակեց իր հետաքրքրությունը երգի նկատմամբ՝ պաշտոն ստանձնելով Մեյֆերի եկեղեցում։
Թոմլինսոնն իր առաջին ստեղծագործությունը հեռարձակել է BBC-ի կողմից 1949 թվականին, իսկ 1955 թվականին նա ստեղծեց է իր սեփական նվագախումբը "Ernest Tomlinson Light Orchestra" (Էռնեստ Թոմլինսոնի թեթև նվագախումբ).[5] 1951 - 1953 թվականներին Թոմլինսոնը եղել է Չինգֆորդի սիրողական դրամատիկական և օպերային հասարակության երաժշտական ղեկավար։ 1976 թվականին նա հորից ստանձնեց «Ռոսենդեյլի արական ձայն» երգչախմբի ղեկավարությունը, որը նա զբաղեցրեց հինգ տարի, որի ընթացքում երգչախումբը երեք տարի շահեց իրենց դասարանը BBC-ի «Grand Sing» մրցույթում։ Նա նաև եղել է Հյուսիսային համերգային նվագախմբի հիմնադիրը, կազմակերպել է բազմաթիվ համերգներ և հաղորդումներ։ Նա եղել է Մարկո Պոլոյի գլխավոր խորհրդատուն և մի քանի անգամ նկարահանվել է Բրայան Քեյի ծրագրում։
1984 թվականին, Թոմլինսոնը, պարզելով, որ BBC-ն տնօրինում է իրենց թեթև երաժշտության արխիվը, Թոմլինսոնը հիմնեց The Library of Light Orchestral Music (Թեթև երգչախմբի գրադարանը)-ը, որը գտնվում է Լանկաշիրի մերձակայքում գտնվող իր ընտանիքի ֆերմայում[6]։ Գրադարանը ներկայումս պարունակում է մոտ 50,000 աշխատանք, ներառյալ բազմաթիվ առարկաներ, որոնք այլապես կկորչեին։ Թոմլինսոնը ունեցել է 4 երեխա և 8 թոռ[4][7]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոմլինսոնը արժանացել է մի քանի հեղինակավոր մրցանակների՝ Կոմպոզիտորների մրցանակը 1965 թվականին և երկու անգլ.՝ Ivor Novello մրցանակներ՝ մեկը 1970 թվականին թեթև երաժշտությանը մատուցած ծառայությունների համար, մյուսը՝ 1975 թվականին իր լիամետրաժ «Ալադին» բալետի համար[5]։ Մի քանի տարի նա եղել է Մեծ Բրիտանիայի կոմպոզիտորների գործադիր կոմիտեում, 1964 թվականին դարձել է կոմիտեի նախագահ։ 1965 թվականից նա եղել է Կատարողական իրավունքների միության կոմպոզիտոր-տնօրեն։ 2012 թվականին Թոմլինսոնը նշանակվել է Բրիտանական կայսրության (MBE) անդամ, Ծննդյան Պատվոգրում երաժշտությանը մատուցած ծառայությունների համար։ [5]
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոմլինսոնը հիմնականում հայտնի էր որպես թեթև նվագախմբային ստեղծագործությունների կոմպոզիտոր և ստեղծել է զգալի թվով ստեղծագործություններ՝ սկսած նախերգանքներից և մանրանկարներից, որոնցից «Փոքրիկ սերենադը» (1955թ., սկզբնապես կազմված էր BBC-ի «Մոխրոտը» ռադիոհաղորդման համար) և «Կանտիլենան»՝ հավանաբար։ ամենահայտնի ստեղծագործությունը[5]։ Հատկանշական են նաև մի շարք անգլիական ժողովրդական պարային մշակումներ։ 1960-ական թվականներին նա գրել է մի շարք թեստային քարտեր, ինչպիսիք են անգլ.՝ Greatly Occasion»-ը և անգլ.՝ tongue-in-cheek Capability Brown-ը։ Թոմլինսոնը նաև աշխատել է ավելի լայնածավալ ձևերի վրա, ներառյալ մի քանի ստեղծագործություններ սիմֆոնիկ ջազ ոճով, ինչպիսիք են Sinfonia 62-ը, որը հաղթել է «Ռիթմիկ-սիմֆոնիկ» ստեղծագործություններիn իտալական մրցույթում[8]։ Հատկանշական են նաև նրա երկու սիմֆոնիաները, երեք համերգային ծրագրերը և բազմաթիվ ստեղծագործություններ երգչախմբերի, փողային նվագախմբերի և համերգային խմբերի համար[7]։ 1966 թվականին Թոմլինսոնը դիրիժորեց իր «65» սիմֆոնիան Մոսկվայի Չայկովսկու անվան դահլիճում, որը նվագում էր Մոսկվայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Երաժշտություն (ֆր.)
- ↑ His brother Fred Tomlinson Jr developed a musical career in his own right, founding the Fred Tomlinson Singers.
- ↑ «Fred Tomlinson, singer on Monty Python – obituary»։ The Daily Telegraph։ 2016-08-02։ Վերցված է 2016-08-15
- ↑ 4,0 4,1 Dave Laing (2015-07-30)։ «Ernest Tomlinson obituary»։ The Guardian։ Վերցված է 2016-07-30
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Colin Larkin, ed. (2002)։ The Virgin Encyclopedia of Fifties Music (Third ed.)։ Virgin Books։ էջ 445։ ISBN 1-85227-937-0
- ↑ «Light music concert for composer's 90th»։ Longridge & Ribble Valley News։ 2014-08-02։ Վերցված է 2016-07-30
- ↑ 7,0 7,1 Alasdair Steven (2015-07-10)։ «Obituary: Ernest Tomlinson, MBE, composer and conductor»։ The Scotsman։ Վերցված է 2016-08-08
- ↑ Lewis Foreman (2015-07-25)։ «Ernest Tomlinson: Composer and conductor who bestrode the world of light music and devoted himself to saving and promoting it»։ The Independent։ Վերցված է 2016-08-08
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էռնեստ Թոմլինսոն Internet Movie Database կայքում
- Detailed Biography at the Robert Farnon Society
- Biography at the Churchill Society Archived 2022-01-28 at the Wayback Machine.
|