Էնրիկո Ջանետի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էնրիկո Ջանետի
իտալ.՝ Enrico Zanetti
Enrico Zanetti daticamera.jpg
Ծնվել էօգոստոսի 12, 1973(1973-08-12) (46 տարեկան)
ԾննդավայրՎենետիկ, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
ԿրթությունUniversity of Trieste?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և տնտեսագետ
Զբաղեցրած պաշտոններԻտալիայի Պատգամավորների պալատի անդամ, treasurer?, party chief representative? և Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ
Քաղաքական կուսակցությունչկա
Կայքenricozanetti.eu
Enrico Zanetti Վիքիպահեստում

Էնրիկո Ջանետի (իտալ.՝ Enrico Zanetti, օգոստոսի 12, 1973(1973-08-12), Վենետիկ, Իտալիա), իտալացի ձեռնարկատեր և քաղաքական գործիչ, Քաղաքացիական ընտրություն կուսակցության առաջնորդ (2015)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1973 թվականի օգոստոսի 12–ին Վենետիկում, որտեղ անցկացրել է մանկությունը։ 1990-1998 թվականներին ընտանիքն ապրել է Գորիցիայում, այդ ժամանակահատվածում Ջանետին սովորել է Տրիեստ համալսարանում, որն ավարտել է 1998 թվականին «Տնտեսագիտություն և առևտուր» մասնագիտությամբ։

2006–2010 թվականներին Կա Ֆոսկարի համալսարանում (Վենետիկ), որպես դասախոս վարել է «Արտակարգ իրավիճակների և խմբերի բյուջե» (Bilancio dei gruppi e delle operazioni straordinarie) դասընթացը, բարձրագույն դպրոցներում տնտեսագիտության ու ֆինանսների ուսուցիչ (Scuola superiore dell’economia e delle finanze), Ազգային միության երիտասարդ դասախոսների կոմերցիայի և լսարանի փոխնախագահ (Unione Nazionale Giovani Dottori Commercialisti ed Esperti Contabili)։ 2012 թվականից ղեկավարում է Italia Futura ֆինանսների ասոցիացիան[1][2]։

2013 թվականին Էնրիկո Ջանետին ընտրվել է պատգամավորների Պալատ «Քաղաքացիական ընտրություն Մոնտի հետ Իտալիայի համար» ցանկով, 2013 թվականի մարտի 19–ին մտել է Քաղաքացիական ընտրություն կուսակցություն խմբակցության մեջ։ 2013 թվականի մարտի 26–ից մինչև մայիսի 8–ը եղել է Մասնագիտական հանձնաժողովի կառավարական ակտերի ստուգման քարտուղար (COMMISSIONE SPECIALE PER L’ESAME DI ATTI DEL GOVERNO), 2013 թվականի մայիսի 7–ից մինչև 2014 թվականի փետրվարի 28–ը՝ 6–րդ հանձնաժողովի փոխնախագահ (ֆինանսներ)[3]։

2014 թվականի փետրվարի 28–ին Ռենցի կառավարությունում նշանակվել է էկոնոմիկայի և ֆինանսների կրտսեր պետական քարտուղար (sottosegretario di stato) [4]։

2015 թվականի փետրվարի 8–ին «Քաղաքացիական ընտրություն» կուսակցության համագումարում ընտրվել է կուսակցության ազգային քարտուղար, ստանալով պատվիրակների 384 ձայները (94 %)[5]։

2016 թվականի հունվարի 28–ին Ռենցի կառավարությունում նշանակվել է Էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարար[6]։

2016 թվականի հուլիսի 14–ին Պատգամավորների պալատում Ջանետին իր երեք համախոհների հետ դուրս է եկել «Քաղաքացիական ընտրություն» խմբակցությունից և ստեղծել նոր կուսակցական խումբ՝ «Քաղաքացիական ընտրություն՝ քաղաքացիները Իտալիայի համար», Սիլվիո Բերլուսկոնիի զինակից Դենիս Վերդինի հետ, պահպանելով իրենց խմբի կուսակցական խորհրդանիշն ու անունը։

2016 թվականի օգոստոսի 8–ին կուսակցության կառավարությունը (Direzione) սատարեց Ջանետիի քաղաքականությանը[7]։

2016 թվականի հոկտեմբերի 12–ին Ջանետին հաղթել է խմբակցության անվան իրավունքների համար պայքարում՝ նախագահների Պալատի պատգամավորները ընդունեցին նրա իրավացիությունը, իսկ «Քաղաքացիական ընտրություն» խմբակցության մյուս 15 անդամները ստիպված էին ընդունել նոր ավանումը՝ Civici e Innovatori («Քաղաքացիներ ու նորարարներ»)[8]։

2016 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Ջենտիլոնիի կառավարության կրտսեր պետական քարտուղարների հիմնական կազմի նշանակումները, և Ջանետին հրաժարվեց դրանում աշխատանքից[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Zanetti, Enrico»։ Enciclopedie on line (իտալերեն)։ Treccani։ Վերցված է 2015-02-10 
  2. «La squadra di sottosegretari e viceministri / Enrico Zanetti (Sc) – Sottosegretario all'Economia» (իտալերեն)։ il Sole 24 Ore։ Վերցված է 2015-02-10 
  3. «ZANETTI Enrico - SCPI»։ Deputati (իտալերեն)։ Camera dei deputati։ Վերցված է 2015-02-10 
  4. «Governo, via libera del Cdm a nomine di 44 sottosegretari: 9 sono viceministri» (իտալերեն)։ la Repubblica։ 2014-02-28։ Վերցված է 2015-02-10 
  5. Gabriella Cerami (2015-02-08)։ «Congresso Scelta Civica, trionfa Zanetti, Matteo Renzi convitato di pietra tra gli ex montiani sull'orlo della dissoluzione» (իտալերեն)։ Huffington Post։ Վերցված է 2015-02-09 
  6. «Governo, via al rimpasto: 13 nomi nuovi. Torna anche il contestato Gentile» (իտալերեն)։ la Repubblica։ 2016-01-28։ Վերցված է 2016-01-29 
  7. Antonio Pitoni (2016-08-08)։ «Scelta civica, Zanetti tira dritto: “Siamo per le riforme, puntiamo ai moderati e democratici”» (իտալերեն)։ la Stampa։ Վերցված է 2016-08-09 
  8. Paolo Fantauzzi (2016-10-12)։ «Scelta Civica, Zanetti vince la battaglia sul nome e Verdini entra in maggioranza» (իտալերեն)։ l'Espresso։ Վերցված է 2016-12-31 
  9. «Gentiloni completa la squadra: ecco i sottosegretari, non assegnata la delega sui Servizi» (իտալերեն)։ la Repubblica։ 2016-12-29։ Վերցված է 2016-12-31 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]