Կա Ֆոսկարի համալսարան
Կա Ֆոսկարի համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1868 |
Ռեկտոր | Tiziana Lippiello? |
Անդամակցություն | ORCID[1][2], Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[3], Եվրոպայի համալսարանների միություն[4], Eutopia Alliance?[5], Netval Research Universities Network?[6], European Alliance for Social Sciences and Humanities?[7] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[8] |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Վենետիկ |
Կայք | unive.it(իտալ.)(անգլ.) |
Università Ca' Foscari Վիքիպահեստում |
Կա Ֆոսկարի համալսարան (իտալ.՝ Università Ca' Foscari Venezia), պետական համալսարան Իտալիայի Վենետիկ քաղաքում։ Հիմնադրման ժամանակ՝ 1868 թվականին այն գտնվել է Կա Ֆոսկարի պալատում, որը կառուցված է վենետիկյան գոթական ճարտարապետական ոճով և որի անունով էլ կոչվում է համալսարանը։
Կա Ֆոսկարի պալատը տեղակայված է Մեծ Ջրանցքի (Գրանդ-կանալ, իտալ.՝ Canal Grande) լայն ոլորանի վրա, Դորսոդուրոյի շրջանում, որտեղ պատմական Ռեգատայի (իտալ.՝ Regata Storica Venezia) ընթացքում տեղադրում են լողացող փայտե կառուցվածք՝ հայտնի որպես «Machina»։
Ուսումնական հաստատությունը համալսարանի կարգավիճակ է ստացել 1968 թվականին։ Այժմ համալսարանն ունի 8 ֆակուլտետ, որոնցում սովորում է մոտ 19'000 ուսանող[9]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանը թագավորական հրամանագրով հիմնադրվել է 1868 թվականի օգոստոսի 6-ին՝ «Առևտրի թագավորական բարձրագույն դպրոց» (իտալ.՝ Regia Scuola Superiore di Commercio) անվանումով։ Նմանատիպ դպրոց հիմնադրելու միտքն առաջացավ երեք անձանց մոտ, երբ Վենետիկը 1866 թվականին մտավ նոր ձևավորված Թագավորական Իտալիայի կազմի մեջ։ Նրանք էին հրեական ծագմամբ քաղաքական գործիչ Լուիջի Լուցատին, որը հետագայում դարձավ Իտալիայի վարչապետ, Թագավորական Իտալիայի սենատոր և Վենետիկի գավառապետ Էդոարդո Դեոդատին և սիցիլիացի քաղաքական տնտեսագետ Ֆերրարա Ֆրանչեսկոն, որը տնօրեն էր դպրոցի հիմնադրման առաջին 30 տարում[10]։
Կազմակերպություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանն ունի 8 ֆակուլտետ[11]․
- տնտեսագիտության
- փիլիսոփայության և մշակութային ժառանգության
- կառավարման
- էկոլոգիայի, ինֆորմատիկայի և վիճակագրության
- մոլեկուլյար գիտությունների և նանոհամակարգերի
- լեզվաբանության և համեմատական մշակութաբանության
- հումանիտար գիտության
- Ասիական և Աֆրիկայի միջերկրածովյան երկրների ուսումնասիրության
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://orcid.org/members/001G000001qTysoIAC-universita-degli-studi-di-venezia-ca-foscari
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://web.archive.org/web/20190714135243/https://www.coar-repositories.org/community/members-and-partners-by-country/
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://eutopia-university.eu/
- ↑ https://web.archive.org/web/20220805081904/https://netval.it/chi-siamo/soci-netval/
- ↑ EASSH Members
- ↑ https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
- ↑ Regione ateneo: VENETO; Ateneo: "Ca' Foscari" di Venezia; Anno accademico: 2012/2013. Ministero dell'Istruzione, dell'Università e della Ricerca: Anagrafe Nazionale Studenti. Accessed March 2014.
- ↑ Giannantonio Paladini (1996). Profilo Storico dell'Ateneo (in Italian). Venice: Università Ca' Foscari; cited at Profilo storico. Archived 18 July 2008.
- ↑ Università "Ca' Foscari" Venezia (in Italian). Ministero dell'Istruzione, dell'Università e della Ricerca. Accessed March 2014.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mario Isnenghi e Stuart Woolf, L’Ottocento e il Novecento, Roma, Istituto della enciclopedia italiana, 2002.
- Giuseppe Maria Pilo et alii (a cura di), Ca’ Foscari. Storia e restauro del palazzo dell’Università di Venezia, Venezia, Marsilio, 2009. ISBN 88-317-8857-4.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կա Ֆոսկարի համալսարան» հոդվածին։ |
|