Էնրիկո Ալբանեզե
Ծնվել է | մարտի 11, 1834 |
---|---|
Ծննդավայր | Պալերմո, Իտալիայի թագավորություն |
Մահացել է | մայիսի 5, 1889 (55 տարեկան) |
Մահվան վայր | Նեապոլ, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Էնրիկո Ալբանեզե (իտալ.՝ Enrico Albanese, մարտի 11, 1834, Պալերմո, Իտալիայի թագավորություն - մայիսի 5, 1889, Նեապոլ, Իտալիա), իտալացի վիրաբույժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնրիկոն ծնվել է 1834 թվականի մարտի 11-ին, Իտալիայի Պալերմո քաղաքում։ Ուսումնասիրել է բժշկություն Ֆլորենցիայում՝ Ռեմոլիի ղեկավարությամբ։
1855 ստացել է բժշկության դոկտորի աստիճան, 1858 թվականի ընդգրկվել է Պալերմոյի համալսարանի անատոմիայի բաժնի ասիստենտ, որիտեղ ավելի ուշ նշանակվում վիրաբուժության պրոֆեսոր և գլխավորում էր համալսարանական կլինիկան։
Նա եղել է Ջուզեպպե Գարիբալդիի վիրաբույժը և մասնակցել 1860 թվականի, 1866 թվականի և 1867 թվականի արշավներին։ Տպագրել է «Պրակտիկ վիրաբուժության նշումներ» (իտալ.՝ Notizie di chirurgia pratica, Պալերմո, 1869), «Պալերմո թագավորական համալսարանի վիրաբուժական կլինիկա» (իտալ.՝ Clinica Chirurg, della R. universitа di Palermo, Պալերմո, 1871)։
Երկար տարիներ ընթացքում նա տպագրել է մասնագիտական թերթում (իտալ.՝ Gazz. clinica dello spedale civico di Palermo), որտեղ տպագրվել են իր աշխատանքներից շատերը։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնրիկո Ալբանեզեն մահացել է 1889-ի մայիսի 5-ին, Իտալիայի Նեապոլ քաղաքում։ Նա հուղարկավորված է Պալերմո քաղաքի Սուրբ Մարիամի և Հիսուսի գերեզմանոցի դամբարանում։ Իր հայրենի քաղաքի փողոցներից մեկը կոչվել է նրա պատվին և այնտեղ տեղադրվել է վիրաբույժի կիսանդրին։ Բացի այդ, սիցիլիական մի հիվանդանոց կրում է իր Ալբանեզե անունը։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ալբանեզե». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Carlino Ermete, Aspromonte- memorie dell'anno tragico, Humanitas, Bari 1912
- Enrico Albanese, Notizie di Chirurgia pratica, officio tipografico di Benedetto Lima, Palermo, 1869
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնրիկո Ալբանեզե» հոդվածին։ |
|