Էնտանի Ստեֆֆեն՝ (հայտնի է նաև Անտոնիո Դե Տեֆֆե անունով, հուլիսի 21, 1930(1930-07-21) կամ հուլիսի 21, 1929(1929-07-21)[1], Հռոմ, Իտալիայի թագավորություն - հունիսի 4, 2004(2004-06-04)[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[2]), իտալական ծագմամբ բրազիլացի դերասան։ Իր կինոկարիերայի ընթացքում դերասանը նկարահանվել է 66 ֆիլմերում, եղել է 3 ֆիլմերի սցենարիստ և երկու ֆիլմի ռեժիսոր։ Այս դերասանը ավելի հայտնի է իր գլխավոր դերերով շուրջ 26 ֆիլմերում։
Էնտանի Սեֆֆանը ծնվել է 1929 թվականին Հռոմում։ Նրա ընտանիքը Հարավային Աֆրիկայից է։ Ստեֆֆանի հայրը Բրազիլիայից տեղափոխվել էր Իտալիա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ստեֆֆանը կռվել է պարտիզանական զորքերի շարքում։ Դերասանը մահացել է 2004 թվականի հուլիսի 4-ին Ռիո դե Ժանեյրոյում քաղցկեղից։
Ստեֆֆանի կարիերան կինոյում սկսվել է պատերազմից հետո։ Կինոյի նկարահանման ժամանակ նա աշխատում էր որպես սուրհանդակ։ 1953 թվականին «Կապիտան Ֆանտազմ» ֆիլմում նա հանդես եկավ որպես օպերատոր։ Այս դերասանի ամենաառաջին ֆիլմերից է «Կորածը», որը նկարահանվել է 1955 թվականին։ Ժամանակի ընթացքում Էնտոնին սկսեց դառնալ պահանջված դերասան։ 1962 թվականին Էնտոնին նկարահանվում է Ռոբերտ Օլդրիչի ֆիլմում։
1980 թվականի «Փախուստ դժոխքից» ֆիլմը Էնտանի Ստեֆֆանիի վերջին ֆիլմերից է։ 1989 թվականին նա նկարահանվեց իր վերջին ֆիլմում՝ «Սիրեկան»-ում։