Էնն Հենդերսոն-Սելերս
Էնն Հենդերսոն-Սելերս | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1952[1] (72 տարեկան) Շեֆիլդ, Յորքշիրի արևմտյան ռայդինգ, Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | կլիմայաբան, համալսարանի դասախոս և գրող |
Հաստատություն(ներ) | Մակքուորի համալսարան[1] |
Գործունեության ոլորտ | աշխարհագրություն[2] և Կլիմայագիտություն[2] |
Անդամակցություն | American Meteorological Society?[3] և American Geophysical Union?[3] |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[4][2] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Brian Henderson-Sellers?[5] |
Էնն Հենդերսոն-Սելերս (անգլ.՝ Ann Henderson-Sellers, մարտի 7, 1952[1], Շեֆիլդ, Յորքշիրի արևմտյան ռայդինգ, Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), Սիդնեյի Մաքուորի համալսարանի շրջակա միջավայրի և աշխարհագրության ամբիոնի պատվավոր պրոֆեսոր[6]։ 2006 և 2007 թվականներին եղել է կլիմայի համաշխարհային հետազոտական ծրագրի համատեղ պլանավորման աշխատակազմի (JPS) տնօրենը, ինչպես նաև 1998-2005 թվականներին Ավստրալիայի միջուկային գիտության և տեխնոլոգիայի կազմակերպության (ANSTO) շրջակա միջավայրի բաժնի տնօրենը։ 1996-1998 թվականներին Մելբուռնի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի փոխռեկտորի (հետազոտություն և մշակում) տեղակալն էր, որից առաջ հանդիսացել է Մաքուորի համալսարանի Կլիմայական ազդեցությունների կենտրոնի հիմնադիր տնօրենը․ նույն համալսարանում շարունակում է զբաղեցնել ֆիզիկական աշխարհագրության պրոֆեսորի կոչում։
Նախկինում ղեկավարել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության Հողային մակերևույթի պարամետրացման սխեմաների համադրման նախագիծը, որը գործում է որպես միջազգային ինտերնետային «համագործակցություն»։ Վերջերս ղեկավարել է Կլիմայի գնահատման (MECCA) վերլուծության թիմի Մոդելային գնահատման կոնսորցիումը, նաև հանդես է գալիս որպես ՄԱԿ-ի համալսարանի խորհրդատու` կլիմայի ազդեցության տարբեր ասպեկտների վերաբերյալ։ 1995 թվականին Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ գնահատման հաշվետվության գլխավոր հեղինակն է եղել։
Իր ամբողջ կյանքի ընթացքում պրոֆեսոր Հենդերսոն-Սելերսը եղել է Երկրային համակարգերի գիտնական, առաջ է տարել հողածածկույթի և հողօգտագործման փոփոխության ազդեցության նկարագրությունը և կանխատեսումը կլիմայի և մարդկային համակարգերի վրա։ Ունի մագիստրոսի կոչում մաթեմատիկայից, համագործակցելով Միացյալ Թագավորության օդերևութաբանական գրասենյակի հետ՝ զբաղվել է իր թեկնածուական ատենախոսությամբ ու 1999 թվականին ստացել կլիմայի վերաբերյալ գիտության դոկտորի գիտական կոչում։ Ավստրալիայի տեխնոլոգիական և ճարտարագիտական ակադեմիայի ընտրված անդամ է, 2003 թվականին օդերևութաբանության բնագավառում ավստրալիական հասարակությանը մատուցած ծառայության համար արժանացել է Ավստրալիայի հարյուրամյակի մեդալին[7]։
Ավելի քան 500 հրատարակությունների հեղինակ է, այդ թվում՝ 14 գիրք, ինչպես նաև Ամերիկայի երկրաֆիզիկական միության ու Ամերիկյան օդերևութաբանական միության ընտրված անդամ[8]։
«Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի զեկույց. Ի՞նչ են իրականում մտածում առաջատար հեղինակները»[9] վերնագրով նրա էսսեն քննարկում է առաջատար հեղինակների տեսակետները։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "A Climate Modelling Primer" (first author Kendal McGuffie, 4th Edition, John Wiley and Sons, 2014).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Encyclopedia of Australian Science
- ↑ 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 https://www.mq.edu.au/about_us/faculties_and_departments/faculty_of_arts/department_of_geography_and_planning/staff/ann_henderson-sellers/?id=annhs
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Ann_Henderson-Sellers
- ↑ «Ann Henderson-Sellers». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Science Direct: Professor Ann Henderson-Sellers». Australian Museum. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Ann Henderson-Sellers - Macquarie University». www.mq.edu.au. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ What The Lead Authors Really Think. By Ann Henderson-Sellers, 17 October 2008, filed under environmentalresearchweb Արխիվացված 2009-01-06 Wayback Machine, retrieved Feb 05, 2009
|