Էնդրյու Ֆիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնդրյու Ֆիշեր
 
Կուսակցություն՝ Ավստրալիական լեյբորիստական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և արհմիութենական գործիչ
Դավանանք պրեսբիտերականներ
Ծննդյան օր օգոստոսի 29, 1862(1862-08-29)[1]
Ծննդավայր Crosshouse[2]
Վախճանի օր հոկտեմբերի 22, 1928(1928-10-22)[3][1] (66 տարեկան)
Վախճանի վայր West Hampstead, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Թաղված Hampstead Cemetery
Քաղաքացիություն  Ավստրալիա
Հայր Robert Fisher?[4]
Մայր Jane Garvin?[4]
Ամուսին Margaret Fisher?[2]

Էնդրյու Ֆիշեր (իտալ.՝ Andrew Fisher, օգոստոսի 29, 1862(1862-08-29)[1], Crosshouse[2] - հոկտեմբերի 22, 1928(1928-10-22)[3][1], West Hampstead, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ավստրալիացի քաղաքական և պետական գործիչ, լեյբորիստ, եղել է երկրի հինգերորդ վարչապետը՝ այդ պաշտոնը զբաղեցնելով երեք ժամկետ։ Նրա ղեկավարությամբ 1910-1913 թվականներին ավարտվել է հսկայական օրենսդրական ծրագիր, որը նրան, պրոտեկցիոնիստ վարչապետ Ալֆրեդ Դիկինի հետ, դարձրել է նոր ազգի օրենսդիր կառույցի հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդրյու Ֆիշերը ծնվել է 1862 թվականի օգոստոսի 29-ին Ռոբերտ Ֆիշերի և Ջեյն Գարվինի՝ յոթ երեխայից բաղկացած ընտանիքում։ Հայրն աշխատել է հանքում, իսկ 1863 թվականին եղել է կոոպերատիվ խանութի հիմնադիրներից մեկը։ Էնդրյու Ֆիշերը հիմնականում գրադարանում զբաղվել է ինքնուսուցմամբ, ինչի շնորհիվ էլ օգնել է հորը խանութ հիմնել։ Նա երեկոյան դպրոց է հաճախել, իսկ 10 տարեկանում սկսել է աշխատել հանքում։ 17 տարեկանում նրան ընտրել են տեղի արհմիութենական կազմակերպության քարտուղար[5]։

1885 թվականին Ֆիշերը տեղափոխվել է Քվինսլենդ, որտեղ երկար ժամանակ աշխատել է ածխի և ոսկու արդյունահանման հանքերում, ինչպես նաև ստացել վարորդական իրավունք։ 1891 թվականին դարձել է հանքագործների ասոցիացիայի և բանվորների քաղաքական կազմակերպության նախագահ, որոնք եղել են Լեյբորիստական կուսակցության տեղական գրասենյակները։ Դրանով սկսվել է Էնդրյու Ֆիշերի քաղաքական գործունեությունը։

1901 թվականին Ֆիշերն ամուսնացել է Մարգարեթ Իրվինի հետ, որից ունեցել է 6 երեխա[5]։

1911 թվականին մեկնել է Մեծ Բրիտանիա և այցելել հարազատ վայրեր, որտեղ նրան դիմավորել են որպես հերոս[5]։

Քաղաքական գործունեության ավարտից հետո նա 1916 թվականին դարձել է հանձնակատար՝ ներկայացնելով Ավստրալիան Լոնդոնում։ Նա այդ պաշտոնում փոխարինել Է Ջորջ Ռիդին և պաշտոնավարել է 5 տարի։ Դրանից հետո Ֆիշերը վերադարձել է Ավստրալիա, որտեղ հանդիպել է իր կողմնակիցների հետ, որոնք ցանկացել են իր քաղաքական գործունեության շարունակությունը։ Սակայն Ֆիշերն ինքը քաղաքականության նկատմամբ հետաքրքրություն չի զգացել և մեկ տարի անց մեկնել է Լոնդոն[5]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1893 թվականի ապրիլին Էնդրյուն Գիմպիից հաղթել է Քվինսլենդի Օրենսդիր ժողովի ընտրություններում՝ որպես Լեյբորիստական կուսակցության թեկնածու։ 1896 թվականին նա կորցրել է իր տեղը, սակայն վերընտրվել է 1899 թվականին[5]։

Միացյալ Ավստրալիայի առաջին ընտրություններում Ֆիշերն Ուայդ Բեյ շրջանում Լեյբորիստական կուսակցության թեկնածու էր։ Նա հաղթել է այս և հաջորդող հինգ ընտրությունում։ 1904 թվականին եղել է առևտրի և մաքսային կառավարության նախարար։ 1905 թվականին դարձել է Ավստրալիայի լեյբորիստական կուսակցության երկրորդ մարդը, իսկ 1907 թվականին՝ նրա առաջնորդը[5]։

Վարչապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիշերը երեք անգամ դարձել է վարչապետ և երեք անգամ էլ եղել երկրի գանձապետը։ Առաջին անգամ նա նախարար Է դարձել Ալֆրեդ Դիկինի պրոտեկցիոնիստական կառավարության պաշտոնաթողությունից հետո, և պաշտոնաթող է եղել Դիկինի և Ջոզեֆ Քուկի կոալիցիայի ուժեղացումից հետո, չնայած այն բանին, որ գեներալ-նահանգապետը չի ստորագրել ամբողջ կառավարության հրաժարականը[5]։

Երկրորդ անգամ Ֆիշերը վարչապետ է դարձել չորրորդ համընդհանուր ընտրություններում Լեյբորիստական կուսակցության հաղթանակից հետո (Ներկայացուցիչների պալատում 75-ից 43-ը և 36-ից 23-ը Սենատում)։ Ֆիշերին հաջողվել է ամբողջ ժամկետով մնալ գրասենյակում։ Այս ընթացքում ակտիվ օրինաստեղծ ծրագիրը ներառում էր Commonwealth Bank-ի ստեղծումը, Գերագույն դատարանի ընդլայնումը, Կանբերրայում մայրաքաղաքի սահմանումը։ Սոցիալական առումով ներդրվել են աշխատանքային փոխհատուցումներ և կանանց համար դեկրետային արձակուրդ, իրականացվել է տարիքային և հաշմանդամության թոշակների ազատականացում։ Թագավորական հանձնաժողովի հանձնարարականները հիմք են տվել հետագայում շաքարի արդյունաբերության զարգացմանը[5]։

1913 թվականին մեկ տեղով ընտրություններում հաղթել էին լիբերալները։ Վարչապետ է դարձել Ջոզեֆ Քուկը, իսկ Էնդրյու Ֆիշերը գլխավորել է պաշտոնական ընդդիմությունը։ Հաջորդ ընտրություններում՝ 1914 թվականի սեպտեմբերին, նա կրկին վարչապետ է դարձել։ Այդ ժամանակ արդեն պատերազմ էր ընթանում և Ֆիշերը խոստացել էր, որ Ավստրալիան կաջակցի Միացյալ Թագավորությանը «մինչև վերջին մարդը և մինչև վերջին շիլինգը» (անգլ.՝ to the last man and last shilling)։ 1915 թվականի հոկտեմբերի 27-ին Էնդրյու Ֆիշերը ստիպված է եղել լքել պաշտոնն առողջական խնդիրների պատճառով։ Ֆիշերի տեղը զբաղեցրել է իր տեղակալ Ուիլյամ Մորիս Հյուզը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.east-ayrshire.gov.uk/TourismAndVisitorAttractions/LocalHistoryAndHeritage/Famouspeople/AndrewFisher.aspx
  3. 3,0 3,1 3,2 Фишер Эндрю // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 Pas L. v. Genealogics — 2003.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 «Эндрю Фишер на сайте Национального музея Австралии». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bastian, Peter (2009), Andrew Fisher: An Underestimated Man, University of New South Wales Press
  • Day, David (2008), Andrew Fisher: Prime Minister of Australia, Fourth Estate
  • ughes, Colin A (1976), Mr Prime Minister. Australian Prime Ministers 1901–1972, Oxford University Press, Melbourne, Victoria, Ch.6. 0-19-550471-2
  • Grattan, Michelle, (editor.) (2013), Australian prime ministers (Revised and updated ed.), Chatswood, N.S.W. New Holland, ISBN 978-1-74257-429-5 {{citation}}: |author1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդրյու Ֆիշեր» հոդվածին։