Էյուպ Ջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էյուպ Ջան
Ծնվել է1973
ԾննդավայրԱդանա, Թուրքիա
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
ԿրթությունՍտամբուլի համալսարան և Հարվարդի համալսարան
Մասնագիտությունլրագրող
ԱմուսինԷլիֆ Շաֆաք

Էյուպ Ջան Սաղլըք (թուրք.՝ Eyüp Can Sağlık, 1973, Ադանա, Թուրքիա), թուրք լրագրող և լեզվաբան: Զբաղեցրել է թուրքական Radikal թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը:

1993 թվականին ավարտելով Ստամբուլի համալսարանի հաղորդակցության բաժինը, մագիստրոսական կոչում է ստացել Հարվարդի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնում՝ մասնագիտանալով Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների քաղաքականության ոլորտում:

Իր լրագրողական գործունեությունը սկսել է դեռևս 1994 թվականից՝ ուսանողական տարիներից՝ աշխատելով թուրքական Zaman թերթի համար: 2004 թվականին Էյուպը տեղափոխվել է աշխատելու «Referans» թերթում՝ դառնալով տնտեսական և բիզնես նորությունների գծով խմբագիր: Երբ 2010 թվականին «Referans»-ը միացաց «Radikal»-ին, Ջանը դարձավ «Radikal»-ի գլխավոր խմբագիր:

Էյուպ Ջանը 2005 թվականին ամուսնացել է թուրք հայտնի գրող Էլիֆ Շաֆաքի հետ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]