Էյմերիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էյմերիաներ
Emaxima oocysts usda.jpg
Դասակարգում
Թագավորություն  Քրոմիստներ (Chromista)
Վերնաբաժին Alveolata
Տիպ/Բաժին Սպորակենդանիներ (Apicomplexa)
Դաս Conoidasida
Ենթադաս Coccidia
Կարգ Eucoccidiorida
Ընտանիք Eimeriidae
Ցեղ Էյմերիաներ (Eimeria)

Էյմերիաներ (լատ.՝ Eimeria), կոկցիդիաներ, սպորավորների դասի էյմերիդե ընտանիքի միաբջիջ նախակենդանիներ։ Մակաբուծվում են ոչխարների, տավարի, ճագարների և թռչունների օրգանիզմում (հիմնականում՝ աղիների լորձաթաղանթներում)՝ պատճառելով զգալի տնտեսական վնասներ։ Հայաստանում լայնորեն տարածված են հատկապես ճագարների և հավերի էյմերիոզները։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիները վարակվում են՝ կերի կամ ջրի միջոցով էյմերիաների ինվազիոն ձվերը ներս ընդունելով, որոնք անցնում են զարգացման 3 հաջորդական փուլեր, առաջին երկուսը (շիզոգոնիա, գամետոգոնիա) տեղի են ունենում տիրոջ օրգանիզմում, իսկ 3-րդը (սպորոգոնիա)՝ արտաքին միջավայրում։ Գամետոգոնիայի հետևանքով գոյացած օոցիստները, տիրոջ արտաթորանքի հետ ընկնելով արտաքին միջավայր, համապատասխան պայմանների առկայության դեպքում դառնում են ինվազիոն (գոյանում է սպոր՝ սպորոզոիտներով)։ Ինվազիոն օոցիստներն ընկնելով կենդանիների օրգանիզմ՝ շարունակում են հետագա զարգացումն աղիների էպիթելային բջիջներում, և, այդպես շարունակ։

Ճագարների և հավերի էյմերիոզներն ընթանում են զանգվածային անկումներով, միաժամանակ նկատվում է աճի դանդաղում, կենդանի զանգվածի և ստացված մթերքի որակի նվազում։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

էյմերիոզի բուժման և կանխարգելման նպատակով օգտագործում են ամպրոլում, կոկցիդին, կոկցիդիովիտ, սուլֆանիլամիդներ, տետրացիկլին և այլն։

էյմերիոզի կանխարգելման համար վճռական նշանակություն ունի նաև տնտեսության պատշաճ սանիտարական վիճակի պահպանումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png