Էմին Տեր-Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմին Տեր-Գրիգորյան
Ծնվել էհունվարի 1, 1855(1855-01-01)
ԾննդավայրԵրևան, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 18, 1939(1939-09-18) (84 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան, թարգմանիչ, խմբագիր և նկարիչ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԼազարյան ճեմարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն

Էմին Տեր-Գրիգորյան (1855, հունվարի 1 - 1939, սեպտեմբերի 18), հայ դրամատուրգ, մշակութային գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում։ Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը։ Եղել է Երևանի թատրոնի հիմնադիրներից, հանդես է եկել որպես ռեժիսոր, դերասան, նկարիչ։ 1869 թվականին գրել է առաջին պիեսը` «Խեչոյի թուզը»: Հրատարակել է «Երևանի հայտարարություններ» թերթը։ Գրել է ֆարսեր, վոդևիլնեը, դրամաներ, որոնք ժամանակին ներկայացվել են Անդրկովկասի հայկական թատրոններում՝ Երևանում, Թիֆլիսում և այլուր: Պիեսներում նկարագրել է նահանգական քաղաքի կյանքն ու կենցաղը, ծաղրվել են ձևամոլությունը, տգիտությունը, կեղծ հայրենասիրությունը։ Առավել հայտնի են «Զրկանքի զոհ» (1886) և «Բարեգործության դիմակի տակ» (1895) դրամաները, որոնցում հեղինակը քննադատում է սոցիալական անհավասարությունը, բուրժուական կեղծ բարերարությունը և այլն: 1906 թվականի սեպտեմբերի 24-ին Մերվ քաղաքում (Թուրքմենիա) տեղի հայ սիրողների ուժերով բեմադրվել է նրա «Վայրենի» վոդևիլը։ Երևանում ունեցել է սեփական տպարան, որտեղ տպագրվել են ոչ միայն իր, այլ բազմաթիվ այլ հայերեն գրքեր։ Տեր-Գրիգորյանի պիեսները հայ կենցաղային թատերագրության բնորոշ նմուշներ են[1][2]:

1935 թվականին Ստեփան Աղաջանյանը ստեղծել է Էմին Տեր-Գրիգորյանի դիմանկարը (կտավ, յուղաներկ, 68,5x51 սմ), որը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահոցում[3]:

Մահացել է Երևանում[4][5]:

Երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թռչնիկ (զանազան բանաստեղծություններ), Երևան, տպարան Զ. Հակոբյանի, 1876, 124 էջ։
  • Կրիտիկան և նրա ունեցած մեզնից շատերի հասկացությունը, Երևան, Տպարան Զաքարիա Հակոբյանի, 1876, 38 էջ։
  • Էլ չարես ինչ կամ երկու սիրահար (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1879, 49 էջ։
  • Մոդա (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1880, 54 էջ։
  • Կռվապատճառը ես էի (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1881, 80 էջ։
  • Զրկանքի զոհ (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1886, 158 էջ։
  • Չարք, Երևան, տպարան հեղինակի, 1891, 41 էջ։
  • Սարսափելի իրողություն, Երևան, տպարան հեղինակի, 1891, 17 էջ։
  • Խեչոյի թուզը (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1894, 30 էջ։
  • Կռվապատճառը ես էի (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1894, 68 էջ։
  • Մոդա (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1894, 88 էջ։
  • Սեր կամ մահ (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1894, 28 էջ։
  • Վայրենի (վոդևիլ), Երևան, տպարան հեղինակի, 1894, 32 էջ։
  • Բարեգործության դիմակի տակ (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1895, 186 էջ։
  • Էլ չարես ինչ կամ երկու սիրահար (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1895, 35 էջ։
  • Դամոկլյան սուր (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1896, 62 էջ։
  • Դամոկլյան սուր (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1900, 104 էջ։
  • Վայրենի (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1905, 30 էջ։
  • Սուր և հուր (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1906, 196 էջ։
  • Ինտերվյու, Երևան, տպարան հեղինակի, 1908, 37 էջ։
  • Անհրաժեշտ ձեռնարկություն Երևան քաղաքի համար, Երևան, 1909, 34 էջ։
  • Անհրաժեշտ ձեռնարկություն Երևան քաղաքի համար, Երևան, 1910, 34 էջ։

Թարգմանությունները (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հերկուլես (դրամա), Երևան, 1891, 44 էջ։
  • Պ. Ջիակոմետտի, Ոճրագործի ընտանիքը (դրամա), Երևան, 1891, 137 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Էմին Տեր-Գրիգորյան»։ avproduction.am։ Վերցված է 2018-12-26 
  2. «Կոհա առցանց քարտարան, Էմին Տէր-Գրիգորյան»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2018-12-26 
  3. «Աղաջանյան Ստեփան Մելիքսեթի | Էմին Տեր-Գրիգորյանի դիմանկարը - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am։ Վերցված է 2018-12-26 
  4. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 550 
  5. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007: