Jump to content

Էմին Սաբիթօղլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմին Սաբիթօղլի
Բնօրինակ անունEmin Sabitoğlu
Ծնվել էնոյեմբերի 2, 1937(1937-11-02)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ադրբեջան և  ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 18, 2000(2000-11-18) (63 տարեկան)
Բաքու, Ադրբեջան
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա և Բաքվի երաժշտական ակադեմիա
ԱմուսինKhadija Abbasova?
Պարգևներ
«Փառքի» շքանշան
Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ և Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ

Էմին Սաբիթ օղլի Մահմուտով (ադրբ.՝ Emin Sabit oğlu Mahmudov, նոյեմբերի 2, 1937(1937-11-02), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 18, 2000(2000-11-18), Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի կոմպոզիտոր, Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմին Սաբիթօղլին ծնվել է Բաքվում 1937 թվականի նոյեմբերի 2-ին[1]։ Ադրբեջանցի գրող, դրամատուրգ, Ադրբեջանի արվեստի վաստակավոր գործիչ Սաբիթ Ռախմանի որդին է։ Էմին Սաբիթօղլին կրթություն է ստացել երաժշտական դպրոցում, իսկ հետո՝ կոնսերվատորիայում, Կարա Կարաևի դասարանում։ Երկու տարի անց ընդունվել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա, Յուրի Շապորինի կոմպոզիտորական դասարանը։ Էմին Սաբիթօղլին մահացել է Բաքվում 2000 թվականի նոյեմբերի 18-ին։ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայում կայացել է Էմին Սաբիթօղլու 80-ամյակին նվիրված միջոցառում՝ պետական մակարդակով[2]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմին Սաբիթօղլու հուշատախտակը Բաքվում

1961 թվականին աշխատել է «Ադրբեջանֆիլմ» ստուդիայում որպես երաժշտական խմբագիր։ Հետագա տարիներին աշխատել է պետական ֆիլհարմոնիայում որպես գեղարվեստական ղեկավար և որպես ուսուցիչ, Ուզեիր Հաջիբեկովի անվան պետական կոնսերվատորիայում։ Էմին Սաբիթօղլին գրել է 1 սիմֆոնիա, 3 սիմֆոնիկ պոեմ, 3 կանտատ և ստեղծագործություններ ջութակի և դաշնամուրի համար։ Ավելի քան 600 երգերի, 9 երաժշտական կոմեդիայի և մոտ 40 ֆիլմերի երաժշտությունների հեղինակ է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Под ред. Дж. Б. Кулиева. — Азербайджанская Советская Энциклопедия: Главная редакция АСЭ, 1976. — Т.
  2. Официальный сайт Министерства культуры и туризма Азербайджанской Республики.