Էմիլ Ցուկերկանդլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլ Ցուկերկանդլ
գերմ.՝ Emil Zuckerkandl
Ծնվել էսեպտեմբերի 18, 1849(1849-09-18)[1] կամ սեպտեմբերի 1, 1849(1849-09-01)
Դյոր, Հունգարիա
Մահացել էմայիսի 28, 1910(1910-05-28)[2] (60 տարեկան) կամ մայիսի 30, 1910(1910-05-30)[3] (60 տարեկան)
Վիեննա, Ավստրո-Հունգարիա
ԳերեզմանDöbling Cemetery
Քաղաքացիություն Հունգարիայի թագավորություն
Մասնագիտությունմարդաբան, համալսարանի դասախոս, անատոմ և վիրաբույժ
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան և Գրացի համալսարան
Գործունեության ոլորտանատոմիա
ԱնդամակցությունԼեոպոլդինա և Ավստրիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՎիեննայի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[1]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[4]
Հայտնի աշակերտներJulius Tandler?
Ամուսին(ներ)Berta Zuckerkandl?
 Emil Zuckerkandl Վիքիպահեստում

Էմիլ Ցուկերկանդլ (գերմ.՝ Emil Zuckerkandl, սեպտեմբերի 18, 1849(1849-09-18)[1] կամ սեպտեմբերի 1, 1849(1849-09-01), Դյոր, Հունգարիա - մայիսի 28, 1910(1910-05-28)[2] կամ մայիսի 30, 1910(1910-05-30)[3], Վիեննա, Ավստրո-Հունգարիա), ավստրոհունգարացի անատոմ և մարդաբան։ Նրա անունն են կրում Ցուկերկանդլի օրգանը, փակեղը և տուբերկուլումը։

Էմիլի եղբայրը՝ Օտտո Ցուկերկանդլը, նույնպես բժիշկ էր։ Թոռը՝ Էմիլ Ցուկերկանդլը, կենսաբան էր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1867 թվականին Էմիլ Ցուկերկանդլն ընդունվել է Վիեննայի համալսարան, սովորել Յոզեֆ Շկոդայի և Յոզեֆ Գիրտլի մոտ։ Գիրտլի խորհրդով 1870 թվականին նշանակվել է որպես Ատենեումի դիահերձ (Ամստերդամ)։ 1873 թվականից որպես ասիստենտ աշխատել է Վիեննայի ախտաբանա-անատոմիական հաստատությունում։ 1874 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը։ 1874 թվականի հոկտեմբերի 1-ին Ցուկերկանդլը նշանակվել է որպես անատոմ Կարլ Լանգերի ասիստենտ։ Կարլ Լանգերի հետ աշխատանքը հնարավորություն տվեց ձեռք բերելու բազմաթիվ գիտելիքներ իր գիտա-հետազոտական աշխատանքի համար։ 1880 թվականին Ցուկերկանդլը, որն այդ ժամանակ ավելի քան 58 գիտական աշխատությունների հեղինակ էր, ստացավ Վիեննայի համալսարանի անատոմիայի պրոֆեսորի կոչում։

1882 թվականից Ցուկերկանդլն անատոմիա է դասավանդել Գրացի Կարլի և Ֆրանցի անվան համալսարանում, 1888 թվականին վերադարձել է Վիեննա, որտեղ շարունակել է դասավանդման գործունեությունը և ղեկավարել Վիեննայի ժամանակակից անատոմիական ինստիտուտը։ 1886 թվականի ապրիլի 15-ին Էմիլ Ցուկերկանդլն ամուսնացել է Բերտա Ցուկերկանդլ-Շեպսի՝ հրատարակիչ Մորից Շեպսի դստեր հետ։

Ցուկերկանդլը հայտնի է եղել իր գերազանց դիտողականությամբ, աշխատել է անատոմիայի գրեթե բոլոր ոլորտներում և իր մասնագիտական գիտելիքներն ուղղել դասական արդյունքներին հասնելու համար։ Ցուկերկանդլի առավել հայտնի աշակերտներից է Յուլի Թանդլերը։

Թաղված է Դեբլինգի գերեզմանատանը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cranien der Novara-Sammlung. In: Reise der österreichischen Fregatte Novara um die Erde. Anthropologischer Theil. Gerold, Wien 1875.
  • Zur Morphologie des Gesichtschädels. Stuttgart 1877.
  • Normale und Pathologische Anatomie der Nasenhöhle und ihrer pneumatischen Anhänge. Braumüller, Wien 1882—1892.
  • Atlas der topographischen Anatomie des Menschen. Braumüller, Wien 1890—1900.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #117021261 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Who Named It?
  3. 3,0 3,1 3,2 Find A Grave — 1996.
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Salomon Wininger: Große Jüdische National-Biographie. Band 6. Czernowitz 1932, S. 371f.
  • Felix Czeike: Historisches Lexikon Wien. Band 5. Kremayr & Scheriau, Wien 1997, ISBN 3-218-00547-7, S. 713f.
  • Handbuch österreichischer Autorinnen und Autoren jüdischer Herkunft 18. bis 20. Jahrhundert. Band 3. Hrsg.: Österreichische Nationalbibliothek, Wien. K. G. Saur, München 2002, ISBN 3-598-11545-8, S. 1524.
  • Andreas Winkelmann: Von Achilles bis Zuckerkandl — Eigennamen in der medizinischen Fachsprache. 2. Auflage. Bern 2009, ISBN 978-3-456-84470-1, S. 305f.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Ցուկերկանդլ» հոդվածին։