* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 03.03.2022:
‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 6.06.2019
Էմիլի Բոսհարդ Հովի (նորվ.՝ Emilie Bosshard Haavi, հունիսի 16, 1992(1992-06-16)[1], Բերում, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստուհի, որը հանդես է գալիս հարձակվողի դիրքում Նորվեգական «AS Roma» ակումբում և Նորվեգիայի կանանց հավաքականի կազմում[2][3]։
Էմիլի Խովին սկսել է ֆուտբոլով զբաղվել Նորվեգական «Ստաբեք» ակումբում, իսկ 2008 թվականին միացել է «Ռյոային», որի կազմում Թոփսերիենում խաղացել է մինչև 2012 թվականը։ 2013-2016 թվականներին հանդես է եկել լիգայի մեկ այլ՝ «Կվիններ» ակումբում[4]։
2016 թվականի հոկտեմբերի 31-ին Էմիլի Հովին պայմանագիր է կնքել ամերիկյան «Բոստոն Բրեյքերս» ակումբի հետ, որը Կանանց ֆուտբոլի ազգային լիգայի անդամ է[5]։ 2017 թվականի օգոստոսին Հովին և «Բոստոն Բրեյքերսը» խզել են պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ, որպեսզի ֆուտբոլիստը կարողանա վերադառնալ հայրենիք, որը կարոտում էր[6]։ Նույն տարվա օգոստոսի 15-ին հայտնի է դարձել, որ Հովին կրկին խաղալու է «Կվինների» կազմում[7]։
Էմիլի Հովին Նորվեգիայի հավաքականում նորամուտը նշել է 2010 թվականին և նրա կազմում մասնակցել է 2011 թվականի աշխարհի առաջնությանը Գերմանիայում՝ գոլ խփելով խմբային փուլի՝ Հասարակածային Գվինեայի դեմ խաղում, որը տեղի է ունեցել հունիսի 29-ին[8]։ Նա մասնակցել է նաև 2011 թվականի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարին, սակայն չի հրավիրվել մասնակցելու այդ մրցաշարի եզրափակիչ փուլին այն պատճառով, որ արդեն ներգրավված է եղել Նորվեգիայի գլխավոր հավաքականում։
Հովին Շվեդիայում կայացած կանանց Եվրոպայի 2013 թվականի առաջնության ժամանակ ընդգրկված է եղել Նորվեգիայի հավաքականի կազմում բրա գլխավոր մարզիչ վետերան Էվեն Պելերուդի կողմից[9]։ Նորվեգացիներն այս մրցաշարում հասել են եզրափակիչ, որտեղ նվազագույն հաշվով պարտվել են Գերմանիային Ֆրենդս Արենա ստադիոնում։ Հովին այդ հանդիպումն անցկացրել է պահեստայինների նստարանին[10]։ Նա նաև հանդես է եկել ազգային հավաքականի կազմում 2015 թվականի աշխարհի առաջնությունում[11]։
«Ռյոայի» կազմում Հովին երեք անգամ նվաճել է Նորվեգիայի գավաթը 2008, 2009 և 2010 թվականներին[12], ինչպես նաև երեք անգամ դարձել է Նորվեգիայի չեմպիոն 2009, 2010 և 2011 թվականներին։
↑«Norway Mediaguide 2013»(PDF) (նորվեգերեն). Նորվեգիայի ֆուտբոլի ասոցիացիա. էջ 10. Արխիվացված է օրիգինալից(PDF) 9 августа 2013-ին. Վերցված է 9 апреля 2020-ին.
↑«Profile». FIFA.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 23 июня 2015-ին.
↑«Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2 августа 2012-ին. Վերցված է 9 апреля 2020-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)