Կանանց ֆուտբոլի ազգային լիգա (անգլ.՝ National Women's Soccer League, NWSL), պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգա, ղեկավարվում է Միացյալ Նահանգների ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, կանանց ֆուտբոլի լիգայի բարձր մակարդակի համակարգ։ Հիմնադրվել է 2012 թվականին՝ որպես WPS (կանանց պրոֆեսիոնալ ֆուտբոլ) լիգայի իրավահաջորդ։
Լիգայի առաջին մրցաշրջանը կայացել է 2013 թվականին, դրան մասնակցեցին ութ թիմեր, որոնցից չորսը WPS-ի նախկին անդամներ էին[1][2].: Հաջորդիվ Հյուստոնի և Օռլանդոյի թիմերը նույնպես մտան Լիգա՝ մասնակիցների թիվը հասցնելով տասի[3]։ Բոլոր թիմերը բազավորվում են Միացյալ Նահանգներում։
NWSL սեզոնը տևում է ապրիլից սեպտեմբեր։ Յուրաքանչյուր թիմ սովորական մրցաշրջանում անցկացնում է 24 հանդիպում։ Հերթական մրցաշրջանում առավելագույն միավորներ ունեցող թիմը ստանում է «NWSL Shield» գավաթը։ Հերթական մրցաշրջանում առավելագույն միավորներ ունեցող չորս թիմերն ստանում են Փլեյ-օֆֆ լիգայի որակավորում։ Վերջնական Փլեյ-օֆֆ փուլի հանդիպումը տեղի է ունենում կանոնավոր մրցաշրջանում առավելագույն միավորներ հավաքած թիմի դաշտում։
2012 թվականին WPS-ի փակումից հետո ԱՄՆ Ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց կլոր սեղան՝ երկրում կանանց ֆուտբոլի հետագա զարգացման վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցում էին WPS, W-լիգա և WPSL թիմերների ֆեդերացիաների ներկայացուցիչները։ Քննարկման արդյունքների համաձայն՝ նախատեսվում էր գործարկել նոր Լիգա, որն ընդգրկում է 12-ից 16 թիմ։ Լիգայի առավելագույն աշխատավարձի նախատեսվում էր իջեցնել մինչև 200,000 դոլար[4]։
2012 թվականի նոյեմբերին հայտարարվեց այն մասին, որ Լիգա կմտնեն ութ թիմեր։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիաները նախատեսում էին աշխատավարձ վճարել իրենց ազգային հավաքականների խաղացողներին։ ԱՄՆ Ֆուտբոլի Ֆեդերացիան բացեց Լիգայի գրասենյակ և հայտարարեց ժամանակացույցի մասին[5]։
2012 թվականի նոյեմբերի 29-ին Չերիլ Բեյլին նշանակվեց Լիգայի գործադիր տնօրեն, ով 2007-ից 2011 թվականները աշխատել է որպես ԱՄՆ-ի թիմի գլխավոր տնօրեն[6]։
Լիգայում ընդգրկված էին տասը թիմեր։ Ակումբի հայտում պետք է ներառվեին 18-ից 20 ֆուտբոլիստներ, ներառյալ մինչև չորս արտասահմանցի ֆուտբոլիստներ[8]։
Ի սկզբանե պլանավորված էր, որ յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված կլինեն ԱՄՆ-ի հավաքականի երեք խաղացողներ, ինչպես նաև երկու ներկայացուցիչ Կանադայից և Մեքսիկայից[9]։ Նաև թիմերը կարող էին հայտարարել մինչև երեք արտասահմանցի խաղացողների տեղեր[10]։ Ցուցակում մնացած թափուր տեղերը լրացվում էին ԱՄՆ ներկայացուցիչներով։
Լիգայի գործարկումից անմիջապես հետո հայտարարվեց, որ ծրագրվում է թիմերի քանակը հասցնել տասի[11]։ Լոս Անջելեսի[12] և Հարթֆորդի[13] ակումբները հետաքրքրություն են ցուցաբերել Լիգային միանալու համար։ Անդամակցության համար հայտը ներկայացվել է Սիեթլ Սայնդերսի կողմից։ Տեղեկություններ կային նաև Վանկուվեր Ուայտկեպս կանանց թիմին միանալու մասին (հաշվի առնելով Կանադայում կայանալիք աշխարհի գավաթը), բայց ակումբը շուտով փակեց կանանց բաժինը։
Առաջին սեզոնի ընթացքում տեղեկություն հայտնվեց Խյուստոն Էյսեսի կողմից Լիգային միանալու հետաքրքրության մասին[14]։ Փլեյ-օֆֆ մրցաշրջանի ընթացքում Լիգան հայտարարեց, որ երկրորդ մրցաշրջանում նոր թիմեր չեն հայտնվի[15], չնայած Սկայ Բլյու և Ռեդ Բուլլ խմբերի ներկայացուցիչները ասում էին, որ նրանք քննարկել են հնարավոր համագործակցության մասին[16][17]։
Առաջին միջսեզոնի ընթացքում Հյուստոն Դինամոն հայտարարվեց Լիգային միանալու հետաքրքրության մասին՝ հաշվի առնելով 2014 կամ 2015 թվականներին ներկայացումներ սկսելու հնարավորությունը[18]։ 2013 թվականի դեկտեմբերին հայտարարվեց Հյուսթոն Դեշ թիմի ստեղծումը[19], որը միացավ Լիգային 2014-ի մրցաշրջանից առաջ[20]։
Երկրորդ միջսեզոնի ընթացքում տեղեկություններ կային այն մասին, որ «Ռեալ Սոլտ-Լեյք», «Ինդի Իլեվեն» և «Պիտսբուրգ Ռեվերխաունդս» ակումբների կանանց ստորաբաժանումները ցանկանում են միանալ Լիգային։ 2015-ի ապրիլի վերջին Լիգան հայտարարեց, որ մոտ ժամանակներս մասնակիցների թվի ընդլայնում չի լինի։
2015-ի հոկտեմբերի 20-ին հայտարարվեց Լիգային միացող տասներորդ թիմը՝ Օռլանդո Պրայդը[21]։
2017-ի հունվարին տեղի ունեցավ Լիգայի պատմության մեջ առաջին տեղափոխությունը։ Նրա չեմպիոնությունից երեք ամիս անց «Վեստերն Նյու-Յյորք Ֆլեշ» ֆրանշիզան տեղափոխվեց Քերի և անվանափոխություն կատարեց՝ փոխելով իր անվանումը Նորտ Կարոլինա Կուրաժի[22]։
2017 թվականի նոյեմբերի 16-ին հայտարարվեց, որ Կանզաս Սիթին կդադարի խաղալ Լիգայում, և թափուր տեղը կզբաղեցնի նոր ֆրանշիզա `Յուտա Ռոյալսը, որը միավոված էր MLSՌեալ Սոլտ Լեյկ ակումբի հետ[23]։
Յուրաքանչյուր մրցաշրջանի համար սահմանում է Լիգայի աշխատավարձի բարձրություն։ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի ազգային հավաքականների համար խաղացող ֆուտբոլիստների աշխատավարձերը պահվում էր բարձր մակարդակի վրա։ Այդ ծախսերն իր վրա են վերցնում համապատասխան ազգային ֆեդերացիաները[24]։
Մյուս խաղացողների համար, ներառյալ «լեգեոներները», սահմանվում են նվազագույն և առավելագույն հնարավոր աշխատավարձերը։
Լիգայի մրցաշրջանի ավարտին հանձնվել են վեց անվանակարգերի մրցանակներ՝ «Ոսկե կոշիկ» առաջնության լավագույն ռմբարկու, Մրցանակ ամենաարժեքավոր խաղացող, Մրցանակ տարվա լավագույն պաշտպան, Մրցանակ տարվա լավագույն դարպասապահ, Մրցանակ տարվա լավագույն նորեկ և Մրցանակ տարվա լավագույն մարզիչ։ Մրցանակակիրները (բացառությամբ «Ոսկե խաղակոշիկի») որոշվում են լիգայի խաղացողների (50%), մարզիչների և թիմի սեփականատերերի (25%) և լրատվամիջոցների ներկայացուցիչների (25%) քվեարկության արդյունքներով[34]։